«Եվրասիական մայրցամաքի տրանզիտային պոտենցիալը» համաժողովի մասնակիցները հռչակագիր են ընդունել
«Եվրասիական մայրցամաքի տրանզիտային պոտենցիալը» համաժողովի արդյունքներով հռչակագիր է ընդունվել։ Հռչակագրի տեքստը կարդացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա, մասնավորապես, նշել է․
«Եվրասիական ինտեգրման զարգացման և խորացման հիմնական հարցերին նվիրված «Եվրասիական մայրցամաքի տրանզիտային պոտենցիալը» համաժողովի մասնակիցները, նշելով պատմական կարճ ժամանակահատվածում համաշխարհային տնտեսության մեջ լիիրավ սուբյեկտի դիրք զբաղեցրած Եվրասիական տնտեսական միության տրանզիտային հնարավորությունների լիակատար իրականացումը, արձանագրելով, որ ԵՏՄ երկրների տրանզիտային հնարավորությունների կոոպերացիան լրացուցիչ իմպուլս է հաղորդել որակապես նոր սկզբունքներով տնտեսական համագործակցությանը և դարձել է տնտեսական միավորման զարգացման կարևորագույն գործիք՝ հատուկ կարևորություն տալով տրանսպորտային կայուն և արդյունավետ կապերին, «Հյուսիս-Հարավ» և «Արևելք-Արևմուտք» տրանսպորտային միջանցքներին և, հարևան երկրների ու տարածաշրջանային միավորումների հետ, այդ թվում նաև տրանսազգային նախագծերի շրջանակներում, ԵՏՄ-ի փոխգործակցության խորացման հետ կապված, հայտարարում են, որ
• դիտարկում են արտաքին գործընկերների և միավորումների հետ տնտեսական հարաբերությունների համակողմանի զարգացումը՝ որպես ԵՏՄ արդյունավետ գործունեության կարևոր բաղադրիչներից մեկը և Եվրասիական ողջ մայրցամաքի տրանզիտային պոտենցիալի զարգացման կարևոր գործոններից մեկը,
• հաստատում են ԵՏՄ անդամների ջանքերը, որոնք շարունակում են իրականացնել տրանսպորտային ծառայությունների ընդհանուր շուկայի ստեղծմանն ուղղված՝ համակարգված, համաձայնեցված տրանսպորտային քաղաքականություն և միասնական տրանսպորտային տարածքի հետևողական և փուլային ձևավորում՝ հիմնված հստակության, թափանցիկության, անվտանգության, հուսալիության, հասանելիության և համաշխարհային բնապահպանական չափանիշներին համապատասխանող սկզբունքների վրա,
• բավարարվածությամբ արձանագրում են, որ ԵՏՄ-ն ենթակառուցվածքային առաջնահերթությունների իրականացման ակտիվորեն բանակցություններ է վարում շահագրգիռ գործընկերների հետ․․․,
• նշում են, որ ՄԱԿ-ի, Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության, ՀՇԿ-ի և ԱՊՀ-ի կազմակերպությունների և կառույցների հետ ԵՏՄ ակտիվ առևտրատնտեսական և ինստիտուցիոնալ փոխգործակցությունը կհանգեցնի տրանզիտային և լոգիստիկ գործընթացների արդյունավետությանը մեծ Եվրասիայի ողջ տարածքում,
• նշում են, որ ազատ առևտրի և ներդրումային մթնոլորտի զարգացումը կարող են խթան հանդիսանալ ԵՏՄ անդամների և Սինգապուրի, Իրանի, Վիետնամի միջև ազատ առևտրի գոտի ստեղծելու տարածաշրջանի տրանզիտային պոտենցիալի իրացման համար․․․,
• համաժողովի մասնակիցները ողջունում են ԱՊՀ տարածքում համագործակցության ձևաչափերի ստեղծումը, որի օրինակ է հանդիսանում ԵՏՄ-ի և Մոլդովայի (դիտորդի կարգավիճակ ունի) միջև համագործակցության ստեղծման մասին հուշագիրը։․․․,
• ողջունում են մինչև 2025թ․ ԵՏՄ տրանսպորտային թվային միջանցքների էկոհամակարգ ստեղծելու դրույթի հետևողական իրականացմանն ուղղված ԵՏՄ անդամների ջանքերը․․․,
Փաշինյանը հավելել է, որ ընդունվել է նման համաժողով ամեն տարի նախագահող երկրի մայրաքաղաքում անցկացնելու որոշում։
Նշենք, որ համաժողովին մասնակցել են Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը՝ կապված Մոլդովայի՝ ԵՏՄ-ին կից դիտորդ-պետության կարգավիճակի հետ, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռուհանին և Սինգապուրի վարչապետ Լի Սյան Լունը՝ որպես պետությունների հրավիրված ղեկավարներ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-23 06:28
Национально-христианская партия "Зартонк" написала два заявления в прокуратуру на премьер-министра Армении Никола Пашиняна. Об этом представитель партии, адвокат Ара Зограбян сообщил в соцсети.
-
2025-07-23 06:24
Французские судьи во вторник постановили, что министр культуры Франции Рашида Дати и бывший исполнительный директор автомобильной компании Карлос Гон должны предстать перед судом по обвинению в коррупции и злоупотреблении властью в рамках дела о гонорарах за консультации, сообщает Reuters со ссылкой на источник в судебных органах.
-
2025-07-23 06:15
Легендарный британский музыкант Оззи Осборн умер в возрасте 76 лет, сообщает Sky News со ссылкой на его семью.
-
2025-07-23 06:12
Министры обороны Турции и Азербайджана Яшар Гюлер и Закир Гасанов подписали меморандум о взаимопонимании по укреплению взаимной военной безопасности, сообщили азербайджанские СМИ.