Ի ՊԱՏԱՍԽԱՆ «ԱՌԱՎՈՏ» ՕՐԱԹԵՐԹԻ և NOVOSTINK ԿԱՅՔԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԻՆ
Ս.թ. սեպտեմբերի 30-ին «Առավոտ» օրաթերում հրապարակվել է «Եթե կոնցեսիոն պայմանագիրը խզվի, միևնույն է՝ Հայաստանի երկաթուղային համակարգը ի վիճակի չի լինի լիարժեքորեն ապահովել փոխադրումային գործառույթը» հարցազրույցը, իսկ NovostiNK կայքում՝ «Վրաստան ուղարկված 360 վագոնից Հայաստան է վերադարձել միայն 30-ը» հոդվածը: Նշված նյութերը պարունակում են իրականությանը չհամապատասխանող մի շարք պնդումներ:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայտնում է, որ 2013 թվականի հունվարից Ընկերությունը վերանորոգման աշխատանքները կատարում է սեփական ուժերով՝ Գյումրիի վագոնային դեպոյում: Շահագործման ժամկետի երկարացման նպատակով Վրաստան վերանորոգման ուղարկված բոլոր վագոնները վերադարձվել են ՀԿԵ-ին: Այդ փաստը հաստատված է նաև ՀՀ Ֆինանսների նախարարության ֆինանսաբյուջետային վերահսկողության վարչության ստուգման համապատասխան ակտերով:
Ներկա պահին Ընկերությունում իրականացվում է բեռնատար վագոնների պարկի արդիականացման ծրագիր, նոր կիսավագոնների գնման գործընթացն ընթանում է ըստ ծրագրվածի:
ՀԿԵ ուղևորափոխադրումներն շահութաբեր չեն, ինչպես և երկաթուղային ուղևորափոխադրումներն աշխարհի բոլոր երկրներում: Ուղևորափոխադրումների գծով ստացված վնասի հիմնական մասը փոխհատուցվում է Ընկերության սեփական միջոցների հաշվին, իսկ ՀՀ կառավարության կողմից ստացվող փոխհատուցումը կազմում է վնասների ամբողջ ծավալի մոտ 12% կամ մոտ 300 մլն դրամ տարեկան, ինչը հավասար է Հարավկովկասյան երկաթուղու կողմից պետությանը վճարվող կոնցեսիոն վճարի չափին:
Ընկերությունը կոչ է անում հրապարակել միայն կոմպետենտ մասնագետների կարծիքները՝ զերծ մնալով հասարակությունը մոլորեցնող տեղեկատվություն տարածելուց: Միևնույն ժամանակ Ընկերությունը դիտարկում է դատարան դիմելու հնարավորությունը ՀԿԵ գործունեությանը վերաբերվող ստահոդ տեղեկատվության տարածումը կանխարգելելու նպատակով:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-29 10:01
"Антиатомная риторика Турции и Великобритании вновь активизировалась, на этот раз в виде скоординированных информационных ударов по Армянской АЭС, - пишет на своей странице в Фейсбук доктор политических наук, специалист по энергетике Ваге Давтян.
-
2025-07-29 09:54
Возрожденный Джаз-оркестр "Арцах" при поддержке организации ДИАЛОГ и ее друзей продолжает свой творческий путь будучи верным музыкальным традициям Арцаха, армянской культуре и международному джазу.
-
2025-07-28 11:16
Компания «Южно-кавказская железная дорога» в разгар летнего сезона пассажирских перевозок обновила ряд объектов пассажирской инфраструктуры, что направлено на повышение уровня предоставляемых услуг.
-
2025-07-28 10:34
Открытое письмо Чрезвычайному и Полномочному Послу Российской Федерации в Республике Армения господину Сергею Павловичу Копыркину
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2025-07-28 11:17
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը շարունակում է բարելավել ուղևորափոխադրումների որակը՝ իրականացնելով ենթակառուցվածքային բարեփոխումներ։ 2025 թ․ ամռանը մի շարք կայարաններում և կանգառային հարթակներում իրականացվել են արդիականացման աշխատանքներ։
-
2025-06-26 17:20
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն՝ համագործակցելով չեխական զբոսաշրջային օպերատոր Gepard Express-ի հետ, գործարկում է Հայաստանի համար նոր ծառայություն՝ զբոսաշրջային գնացք: Ծրագիրն իր տեսակի մեջ առաջինն է երկրում և նպատակ ունի զարգացնել երկաթուղային զբոսաշրջությունը տարածաշրջանում։
-
2025-06-14 15:58
2025 թվականի հունիսի 14-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը գործարկել է ամառային սեզոնի առաջին միջազգային ուղևորատար գնացքը Երևան-Բաթումի-Երևան երթուղով։ Սևծովյան հանգստավայրեր ուղևորված առաջին գնացքով մեկնել է շուրջ 150 ուղևոր։
-
2025-06-11 10:15
Հունիսի 13-ից մեկնարկում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մերձքաղաքային Երևան-Սևան-Շորժա-Երևան էլեկտրագնացքի աշխատանքը։ Այն իրականացվելու է ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին։