Կիմ Բակշիի «Մատենադարանը»․ 6-րդ մաս
Երևանում հոկտեմբերի 2-ին կայացել է Կիմ Բակշիի «Մատենադարան» ֆիլմի 6-րդ մասի ցուցադրությունը, որին ներկա են եղել Հայաստանից և սփյուռքից հասարակական, քաղաքական, մշակույթի գործիչներ:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Կիմ Բակշիի ընկերը՝ Սուրեն Սարգսյանը, հայտնեց, որ հայ ժողովրդի կյանքում նրա դերն ահռելի է:
«Նա հայկական ծագում չունեցող միակ գործիչն էր, որը 50 տարի ծառայեց մեր ժողովրդին: Եթե օտարերկրյա այլ գործիչներ անդրադարձել են Հայաստանի ու հայ ժողովրդի թեմային ժամանակ առ ժամանակ, ապա Կիմը դա արել է երկար տարիներ»,- ասաց նա:
Նշենք, որ Կիմ Բակշին իր կյանքի մեծ մասը նվիրել է հայ ժողովրդի մշակույթի և պատմության ուսումնասիրությանը: Նա «Մատենադարան» հնագույն ձեռագրերի թանգարանի մասին փաստագրական ֆիլմի համահեղինակն է: Լայն ճանաչում են ստացել նաև նրա «Արծիվ և սուր», «Ճակատագիր և քար» գրքերը: Կիմ Բակշին շարունակել է Հայաստանի մասին գրքեր գրել նաև ԽՍՀՄ փլուզումից հետո: 2012-ին լույս է տեսել նրա վերջին գրքերից մեկը՝ «Արցախի հոգևոր գանձերը»:
Կիմ Բակշիի կտակում ասվում է. «Իհարկե, ես չէի ուզի հանդիսավոր հուղարկավորություն և էլիտար գերեզմանոց, ավելի լավ կլինի աճյունը ցրել հետևյալ տեղերից մեկում՝ Գառնիի կիրճում, կամ Շուշի քաղաքում, կիրճում, որտեղ Գրիգորի Արկադևիչ Գաբրիելյանցի տունն է։ Իմ այս նամակով և վերջին ցանկությամբ ես կրկին հաստատում եմ Հայաստանի, Արցախի հանդեպ իմ անդավաճան սերը, որը, կարծում եմ, ապացուցել եմ հայ ժողովրդին 50 տարի ծառայելու ընթացքում։ Կիմ Բակշի․ 04․11․2014թ․»։
Հիշեցնենք, որ Կիմ Բակշին մահացել է 2019թ․ մարտի 5-ին՝ Մոսկվայում, 88 տարեկան հասակում:
Նշենք, որ հոկտեմբերի 3-ին Բակշիի աճյունափոշին կհուղարկավորեն Գառնիում, հոկտեմբերի 4-ին՝ Շուշիում:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 08:02
В Армению в январе-мае 2025 года прибыли 691 882 туриста, что на 73 562 человека меньше, чем за аналогичный период 2024 года. Это следует из данных, обнародованных Комитетом по туризму Армении.
-
2025-06-17 07:59
На фоне обострения напряженности между Израилем и Ираном Индия начала эвакуацию своих граждан из зон повышенного риска в Иране и активно рассматривает варианты эвакуации через территорию Армении. Об этом пишет The New Indian Express.
-
2025-06-17 07:56
Президент США Дональд Трамп заявил, что в текущей эскалации между Израилем и Ираном преимущество на стороне Израиля. По его словам, Тегеран "не побеждает в этой войне", и единственным выходом из конфликта является начало немедленных переговоров. Такое заявление он сделал во время встречи с премьер-министром Канады Марком Карни на полях саммита G7. Его слова приводит РИА Новости.
-
2025-06-17 07:55
В июне 2025 года 78 из 80 партий срезанных цветов, поставленных из Армении в Россию, не прошли карантинный фитосанитарный контроль в местах назначения. Об этом сообщает Россельхознадзор на своем официальном сайте.