Լավրովը՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրով բանակցությունների մասին
Վերջին շրջանում շփման գծում իրավիճակը բավականին հանդարտ է, միջադեպերը սակավաթիվ են, և դրանք այնքան էլ խոշոր չեն: Այս մասին Սոչիում «Վալդայ» բանավեճերի ակումբում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի լարման հնարավորության մասին հարցին:
Լավրովի տեղեկություններով՝ «տեղի է ունեցել զոհվածների դիերի փոխանակում, պատրաստվում է պահվող անձանց փոխանակում»: Ոչ մեծ քանակությամբ, բայց գործընթաց գնում է, նշել է Լավրովը: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները սերտորեն և բարեկամաբար են աշխատում, այս տարի 3 անգամ հանդիպել են ԱԳՆ ղեկավարների հետ: Այդ թվում՝ ապրիլին Մոսկվայում իմ մասնակցությամբ»,- նշեցրեց ՌԴ ԱԳ նախարարը: Նրա խոսքով՝ իրադրությունը շատ ավելի հանդարտ է, քան մեկ տարի առաջ: «Բայց քաղաքական գործընթացն արգելակված է, և առայժմ այդ արգելակից դուրս գալ չի հաջողվում: Կողմերը բավականին լուրջ հայտարարություններ են կատարում: Այդ թվում, որ Ղարաբաղը Հայաստան է (վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 5-ին Ստեփանակերտում – խմբ.): Ինչպես Ալբանիայի վաևրչապետն էր Տիրանայից հայտարարում, որ Կոսովոն Ալբանիա է: Սա, իհարկե, չի օգնում քաղաքական գործընթացի վերականգնման համար մթնոլորտի ստեղծմանը»,- կարծում է Լավրովը:
Նա նշել է, որ որպես համանախագահ՝ ռուսական կողմը ամերիկացիների և ֆրանսիացիների հետ ներդաշնակ է աշխատում: Նրա խոսքով՝ սա «այն սակավաթիվ իրավիճակներից է, երբ մենք բացարձակապես միանման տեսլական ունենք, կան բազային փաստաթղթեր, ցանկանում ենք դրանք իրականացնել: Բազային սկզբունքների վրա հանգուցալուծում գտնել: Բայց հանգուցալուծումն, իհարկե, պետք է գտնել ուղիղ երկխոսությամբ: Շփումներ կան, բայց երկխոսությունն առայժմ չի վերականգնվել»,- նշել է Սերգեյ Լավրովը՝ հավելելով, որ ռազմական գործողությունների վերսկսման վտանգ չի տեսնում. «Մենք ամեն ինչ անելու ենք, որ դա տեղի չունենա», տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 10:34
Баку готовит военную активность вдоль границы с Ираном, сообщает телеграм канал «Канал КСИР».
-
2025-07-22 10:32
Лидер движения "Священная борьба", архиепископ Баграт Галстанян подал в суд на министра здравоохранения Анаит Аванесян, депутата от партии "Гражданский договор" Ваагна Алексаняна, а также еще пятерых общественных и политических деятелей за публичные оскорбления и клевету. Информация об этом размещена на портале судебной информации Datalex.am.
-
2025-07-22 10:31
После недавних ударов США по иранским ядерным объектам обогащение урана в Иране временно приостановлено. Об этом заявил министр иностранных дел Исламской Республики Аббас Аракчи, подчеркнув, что отказ от программы не рассматривается, поскольку она является вопросом национальной гордости. Его слова приводит ТАСС.
-
2025-07-22 10:30
Разобравшись с «карабахским вопросом» и дистанцируясь от России, Баку стремится к более активной роли на Ближнем Востоке