Կալիֆոռնիայի նահանգապետը օրենք է ստորագրել Թուրքիայում ներդրումների արգելքի մասին
Հոկտեմբերի 3-ին Կալիֆոռնիայի նահանգապետ Գեյվին Նյուսոմը օրենք է ստորագրել AB 1320 նախագծի ընդունման մասին, որով Կալիֆոռնիայի հանրային կենսաթոշակային հիմնադրամին արգելվում է Թուրքիայում ներդրումներ կատարել, տեղեկացնում է News.am-ը:
Նահանգապետի խոսքով՝ Կալիֆոռնիան հանդես է գալիս արդարության օգտին և հիշում է 1,5 մլն մարդկանց, որոնք սպանվել են 1915 թվականին Հայոց ցեղասպանության ժամանակ:
Միջոցառմանը մասնակցել է օրինագծի հեղինակ, Կալիֆոռնիայի Ասամբլեայի անդամ Ադրին Նազարյանը: Նա նշել է, որ Կալիֆոռնիան, լինելով մեծությամբ 5-րդ տնտեսական կենտրոնը, այս օրինագիծը ստորագրելով՝ Թրամփին ուղղակիորեն ասել է դադարեցնել «Ցեղասպանության ժխտման իր կեղծ արշավը»:
Նշենք, որ այս փաստաթղթով առաջարկվում է կենսաթոշակային հիմնադրամին արգելել Թուրքիայում նոր ներդրումներ կատարել և դադարեցնել արդեն գոյություն ունեցողները: Ավելի վաղ օրինագիծն ընդունել էր ԱՄՆ Սենատը և ստացել Ասամբլեայի հավանությունը, չնայած կենսաթոշակային հիմնադրամների դժգոհությանը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.