Последние новости

ԳԵՆԵՐԱԼՆԵՐԸ ՊԱՏԻՎ ՈՒՆԵՆ

Ումի՞ց էր «վախենում» գեներալ-գնդապետը

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հեռուստախցիկների առջև մտահոգություն արտահայտեց գեներալ Մանվել Գրիգորյանի վիճակով։ Դա տեղի ունեցավ նախկին ոստիկանապետ գեներալ-գնդապետ Հայկ Հարությունյանի ինքնասպանությունից անմիջապես հետո։

ԶԼՄ-ները շարունակում են քննարկել գեներալի այդչափ անսպասելի արարքի պատճառները, որի մասին բոլորը խոսում են որպես ուժեղ կամքի և ամուր բնավորության տեր մարդու։ Վարկածների բացարձակ մեծամասնությունը կյանքից գեներալի անսպասելի հեռանալը կապակցում է այն բանի հետ, որ նա առանցքային վկան էր «Մարտի 1»-ի գործով և նրա ցուցմունքներում ոչ մի սուտ բառ չկար, ուստի նրա խոսքերը լիովին համընկնում են այն ամենի հետ, ինչ դատարանում ասում էին երկրորդ նախագահի փաստաբանները։

Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը հայտարարեց, որ նախաքննության ընթացքում Հարությունյանի ցուցմունքները չափազանց ծավալուն էին, նա հանգամանորեն նկարագրել է այն օրերի իրադարձությունները։ «Այդ ցուցմունքներում մենք լիակատար համընկնում հայտնաբերեցինք այն ամենի հետ, ինչ ասել է Ռոբերտ Քոչարյանը դռնփակ դատական նիստերի ընթացքում։ Հարությունյանի ցուցմունքները մեզ համար շատ կարևոր նշանակություն ունեն, և մենք դատարանում կպնդենք, որպեսզի այդ ցուցմունքները հրապարակվեն, և հանրությունը կհամոզվի, որ Հայկ Հարությունյանի պես վկան շատ անհրաժեշտ էր հենց մեզ՝ Ռ.Քոչարյանի պաշտպանական կողմին»,-ընդգծեց Ալումյանը։

Այժմ արդեն ոչ ոք չի իմանա, թե իրականում արտաբերե՞լ է արդյոք գեներալը վերջին արտահայտությունն այն մասին, որ իրեն ստիպում են սուտ ցուցմունքներ տալ Ռոբերտ Քոչարյանի և Գեղամ Պետրոսյանի դեմ։ Հաշվի առնելով, որ Հարությունյանը կկրկներ իր ցուցմունքները դատարանում, շատերն արդեն այսօր բարձրաձայն խոսում են այն մասին, որ իշխանության մեղսակիցներն արեցին ամեն ինչ, որ Հարությունյանը չհասնի մինչև «Մարտի 1»-ի գործով դատավարություն։ Գեներալի ինքնասպանությունից անմիջապես հետո որոշ ԶԼՄ-ներ տեղեկություններ տարածեցին այն մասին, որ վերջին ամիսներին Հարությունյանը տարբեր տեղերում ասել է, որ իրեն ստիպում են կեղծ ցուցմունքներ տալ Ռոբերտ Քոչարյանի դեմ։

Այդ ԶԼՄ-ների խմբագիրներին կանչել են համապատասխան ատյաններ, սակայն նրանք հրաժարվել են նշել տեղեկատվության աղբյուրները, խոստանալով ամենամոտ ժամանակներս նոր վկայություններ հրապարակել, որ Հարությունյանը ենթարկվել է ճնշման և նրան ստիպել են կեղծ ցուցմունքներ տալ երկրորդ նախագահի դեմ։ Սեդա Սաֆարյանը, որը, հիշեցնեմ, ժամանակին Անդրանիկ Քոչարյանի հետ համատեղ ղեկավարում էր մարտի 1-2-ի իրադարձությունները քննող փաստահավաք խումբը, հայտարարել է, թե Հարությունյանի ցուցմունքներում բացեր կան, և իբր՝ նա վախենում էր դատարան կանչվելուց, իսկ եթե գար, ապա մեղադրող կողմը համապատասխան հարցեր կտար նրան…

Այդ առնչությամբ Ալումյանը հայտարարեց, որ դժվար է պատկերացնել, թե քննության ընթացքում քննիչը հնարավորություն է ունեցել, բայց չի տվել Հարությունյանին այն հարցերը, որոնց պատասխանները կարող էին հաստատել մեղադրող կողմի վարկածը։ Եթե այդ հարցերը չտար քննիչը, ապա կտար դատախազը, որը հսկում էր քննության ընթացքը։ Այնպես որ, նրա խոսքերով, բացերի մասին խոսելն անհեթեթ է։

Ինչ վերաբերում է այն պնդումներին, թե Հարությունյանն իբր կարող էր վախենալ տիկին Սաֆարյանի հարցերից, ապա դա, փաստաբանի կարծիքով, երգիծական ոլորտից է։ «Կան մարդիկ, որոնց մասին չի կարելի ասել, թե նրանք ինչ-որ բանից վախենում են։ Հարությունյանն այդպիսի մարդ էր»,- ընդգծեց Ալումյանը։ Օրերս ԶԼՄ-նրում հայտնվեց ինքնասպանության ևս մեկ վարկած. դրա հեղինակները պնդում են, որ առաջիկա հարցաքննությունից առաջ Հարությունյանին հայտնի է դարձել, որ իրեն մեղադրանքներ են ներկայացվելու և կալանավորվելու է։ Գեներալն ինքնասպանություն է գործել հարցաքննությունից ժամեր առաջ։

Դատավորը սպանում է գեներալին

Գեներալ Մանվել Գրիգորյանը նույնպես առանցքային վկա է «Մարտի 1»-ի գործով, այդ իսկ պատճառով նրան կանխամտածված սպանում են, պահելով կալանքի տակ, մինչդեռ նա մշտական և որակյալ բժշկական խնամքի կարիք ունի։

Պաշտպանության նախարար Տոնոյանի մտահոգությունը Գրիգորյանի վիճակով հնչեց նրա հրաժարականի մասին հաճախակի դարձած կանխատեսումների խորապատկերին։ Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանի սկանդալային հրաժարականից հետո, որի վարկանիշը մի շարք բնութագրիչներով գերազանցում էր վարչապետի վարկանիշին, ԶԼՄ-ներում լիառատ են այն կանխատեսումները, որ հաջորդը լինելու է Տոնոյանի հրաժարականը։

Հիշեցնեմ, որ դատարանը նիստերի ժամանակ արդեն մի քանի անգամ մերժել է խափանման միջոցը փոխելու վերաբերյալ Գրիգորյանի փաստաբանների միջնորդությունը, ընդ որում բոլոր այդ նիստերը տեղի են ունեցել դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, որը ժամանակին դատել է իրեն՝ Նիկոլին։

Այսպիսով, Նիկոլը վրեժ է լուծում ոչ միայն գեներալից՝ այն բանի համար, որ վերջինս 2008թ. փետրվարին չգնաց հրապարակ և չմիացավ Տեր-Պետրոսնի կողմնակիցների ճամբարին «Երկրապահ» միության հետ, այլև դատավոր Մարտիրոսանից, որը գերազանց հասկանում է, որ իր որոշումներով անխուսափելի մահվան է դատապարտում գեներալին։ Մարտիրոսյանը պատմության մեջ կարող է մնալ որպես մարդասպան դատավոր։ Այն, ինչ նա այսօր անում է Գրիգորյանի հանդեպ, կատարելով Նիկոլի պատվերը, այլ կերպ անվանել չի կարելի։ Ցանկացած անաչառ դատարան կարող է մեղադրել Մնացականյանին «կանխամտածված սպանություն» հոդվածով։

Տոնոյանի հայտարարությունից հետո հայտնի դարձավ, որ գեներալին տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոն, նա գտնվում է շուրջօրյա բժշկական հսկողության տակ։ Հարությունյանի ինքնասպանությունից հետո երկրորդ առանցքային վկայի մահը մեծ կասկածներ կառաջացներ։ Հնարավոր է, որ կյանքից հեռանալով, Հարությունյանը փրկեց ոչ միայն իր պատիվը, այլև գեներալ Մանվելի կյանքը…

Միքայելյանին կհեռացնե՞ն կուսակցությունից

Պաշտպանության նախարարի հետ գրեթե միաժամանակ բարձրահունչ հայտարարություն արեց «Երկրապահ» միության նախագահ Սասուն Միքայելյանը։ Նրա խոսքերը պատասխան դարձան Նիկոլին, որը Լոս Անջելեսում հայտարարեց, թե Ազգային անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնից հրաժարականի իր հայտարարությամբ գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը «աղբամանը նետեց իր ուսադիրները»։

Միքայելյանն այդ առիթով ասաց. «Վանեցյանն իմ ընկերն է, իմ ընկերն էլ մնալու է: Ոչ ոք իրավունք չունի ասելու, թե Վանեցյանն ուսադիրները աղբաման է նետել։ Ոչ ոք իրավունք չունի։ Ես էլ եմ ուսադիր կրել»։ Հիշեցնեմ, որ իր հրաժարականի մասին հայտարարության մեջ գեներալ-մայորը ամենավատթար կերպով բնութագրեց Նիկոլի պահվածքը վարչապետի պաշտոնում, կոչ արեց նրան կանգ առնել և հայտարարեց. «Պատի՛վ ունեմ»։

Ըստ որոշ տեղեկությունների, Միքայելյանի հայտարարությունից անմիջապես հետո Նիկոլը ԱՄՆ-ից կապվել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ու փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ և, հրամայելով ձեռքը պահել զարկերակի վրա, հաղորդել է նրանց, որ Միքայելյանի հարցը քննարկվելու է կուսակցության ղեկավարությունում։ Բացառված չէ, որ խոսքը ոչ միայն «Քաղաքացիական պայմանագրի» շարքերից, այլև «Երկրապահ» միության նախագահի պաշտոնից հեռացնելու մասին է։

Երկուսուկես ամիս առաջ Նիկոլն ինքը գեներալ-մայորի կոչում շնորհեց Վանեցյանին, իսկ այսօր, ըստ շրջող լուրերի, Ազգային անվտանգության ծառայության նախկին պետին արդեն կասկածում են պետհեղաշրջման փորձի մեջ։ Համաձայն մի ամբողջ շարք հրապարակումների, Վանեցյանի դեմ քրեական գործ է նախապատրաստվում։ Ըստ երևույթին, Նիկոլը չգտավ նախկին զինակցին լռել ստիպելու այլ միջոց։ Իսկ ինչ վերաբերում է Սասունին, ապա «Երկրապահի» նախագահի պաշտոնից նրան հեռացնելու փորձը կարող է թանկ նստել Նիկոլի վրա,այդ փորձով վարչապետը կարող է կոտրել իր ատամները։ Ի դեպ, Միքայելյանը կտրականապես դեմ է արտահայտվել Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը։ Այդ պատճառով էլ կուսակցությունում նրան համարում են անվստահելի և ջանում նրա ներկայությամբ չքննարկել կարևոր հարցեր…

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ЗА ПОДПИСЬЮ ПОЛИТИЧЕСКОГО ТРУПА
    2025-02-22 09:36

    В сентябре 2019 г. Пашинян созвал пресс-конференцию в Ванадзоре, чтобы объявить о "незаконном" решении КС от 4 сентября. На основании этого решения судья Анна Данибекян обязана была освободить второго президента Роберта Кочаряна. Он обвинялся в свержении конституционного строя 1 марта 2008 г. На скамье подсудимых были также генералы Сейран Оганян (во время событий 1 марта начальник Генштаба) и Юрий Хачатуров (во время событий 1 марта начальник Ереванского гарнизона), а еще бывший вице-премьер Армен Геворгян. В Ванадзоре Пашинян единолично объявил решение КС незаконным, это было его персональное мнение, которое не было аргументировано юридически. С политической точки зрения, главарь режима подменил собой правосудие, дабы продлить репрессии в отношении указанных лиц. Сразу после пресс-конференции в то время спикер парламента Арарат Мирзоян инициировал совместно с фракцией "Мой шаг" процесс прекращения полномочий Грайра Товмасяна на посту председателя КС.

  • РЕПЕТИЦИЯ С УБИЙСТВОМ…
    2025-02-19 09:57

    После выборов 2021 г. "Голос" отслеживал процессы в Паракаре вплоть до мельчайших деталей, события в ночь на 5 февраля показали, что эти процессы, в самом деле, содержали угрозу для жизни и здоровья людей. В итоге вооруженного нападения на дом Мгера Ахтояна - руководителя административной единицы Мердзаван в составе укрупненной общины Паракар погиб 29-летний Григор Оганян (сын сестры отца Ахтояна), еще один участник получил ранение. Бытовая версия групповой разборки с применением огнестрельного оружия никого не убедила. Несколько месяцев тому назад административный руководитель Мердзавана Ахтоян и глава общины Давид Минасян были арестованы по обвинению в злоупотреблении служебным положением. Люди в деревне шепотом говорят о причастности к кровавой разборке Ахтояна и его окружения. Власть, по традиции, пытается отмазать руководителя административной единицы…

  • 24 ФЕВРАЛЯ ИСПОЛНИТСЯ ТРЕТЬЯ ГОДОВЩИНА СВО, ПОЕДЕТ ЛИ ТРАМП В МОСКВУ НА 9 МАЯ?
    2025-02-19 09:15

    В эти дни по российским каналам крутили кадры концертного номера: шоумен Зеленский со спущенными брюками и трусами стоит перед роялем и, размахивая руками над головой, изображает исполнение музыкального отрывка… половым органом. Рядом с ним на сцене напарник, они играют в четыре руки, простите, двумя членами. Глядя на этого пошляка со спущенными штанами, вряд ли кто-то из сидящих в зале мог представить, что этот шоумен на тонких ножках станет президентом, который погонит их детей и внуков на "мясные штурмы"…

  • "ВРЕДНАЯ ИДЕОЛОГИЯ" И РЕАЛЬНАЯ СВЕРХЗАДАЧА ПАШИНЯНА
    2025-02-18 10:17

    "Идеологическая трансформация", о которой Пашинян говорил в ходе встречи с представителями армянской диаспоры Франции, - это процесс, который существует только в его воображении. Комментируя поведение Дональда Трампа, политологи часто ссылаются на то, что притворяться сумасшедшим – это известная технология, к которой часто прибегают политики. Пашинян, напомню, как-то признался, что во время встреч с представителями других стран иногда прикидывался сумасшедшим. Из репортажа про встречу с армянской диаспорой Франции можно было заключить, что главарь правящей верхушки откровенно переигрывает. Это легко читалось по лицам присутствующих, которые из вежливости слушали ту "идеологическую" ахинею, которую нес человек на посту премьер-министра…

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ