Միքայել Մելքումյանը կոշտ է արձագանքել ադրբեջացնի պատվիրակների ելույթներին
ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակներ Ռաֆայել Հուսեյնովը և Սեվինժ Ֆաթալիևան արցախյան հակամարտությանը վերաբերող իրենց ելույթներում մեղադրանքներ են հնչեցրել Հայաստանի ներկայիս իշխանությունների, մասնավորապես՝ Հայաստանի վարաչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին: Նրանց ելույթներին կոշտ արձագանքելն է ՀՀ ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանը, տեղեկացնում է News.am-ը:
«Հարգելի գործընկերներ,
Պետք է հաստատեմ մեր կազմակերպության մշակույթի, չափորոշիչների և գործելաձևի համար անընդունելի մի բան: Լսե՛ք ուրեմն: Ռաֆիկ Հուսեյնովը և տիկին Ֆաթալիևան պրովոկացիոն ելույթներ են ունենում: Լեռնային Ղարաբաղի տարածքն ի սկզբանե հայկական է եղել: Հայերը միշտ ապրել են այդտեղ, հիմա էլ են ապրում, և հետո էլ միշտ պետք է ապրեն Լեռնային Ղարաբաղում: Դրա ապացույցը եկեղեցիներն են, հուշարձանները, բազում այլ ապացույցներ, որ կարող եք գտնել այնտեղ:
Այժմ, ինչ վերաբերում է Արցախի խնդրի լուծման հարցում մեր կառավարության դիրքորոշմանը, նախ և առաջ Հայաստանի կառավարությունը և բնակչությունը միշտ էլ խնդրի խաղաղ կարգավորման կողմնակից են եղել: Այնուհետև, արդեն 30 տարի է, ինչ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունները արցախյան խնդրի կարգավորման գործառույթները պատվիրակել են Մինսկի խմբի համանախագահներին, Ռուսաստանին, Ֆրանսիային և ԱՄՆ-ին: Ուրեմն էլ ի՞նչ եք ցանկանում:
Ինչո՞ւ չեք համաձայնում շփման գծի ամբողջ երկայնքով տեղադրել հրադադարի ռեժիմի խախտումների արձանագրման մալուխային համակարգ: Եվ, ի վերջո, ի՞նչ կասեք Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հայտարարության մասին, որում ասվում է Հայաստանի պաշտպանության նախարարին՝ «Պարոն նախարար, մենք պետք է հանդիպենք ռազմի դաշտում»: Ահա Ադրբեջանի կառավարության դիրքորոշումը՝ խիստ սադրիչ և ամենևին անընդունելի»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 19:56
Премьер-министр Никол Пашинян 20 июля публично заявил о намерении организовать собрание со своими сторонниками на центральной площади города Вагаршапат и предпринять очередное посягательство на Первопрестольный Святой Эчмиадзин. Об этом говорится в обращении Первопрестольного Святого Эчмиадзина
-
2025-07-21 19:54
Президент Республики Кипр Никос Христодулидис выступил на мероприятии в Президентском дворце в Никосии по случаю 51-й годовщины турецкого вторжения, направив послания многочисленными адресатам о кипрской проблеме и перспективах ее решения.
-
2025-07-21 19:52
Министр обороны Ирана Азиз Насирзаде обсудил с российским коллегой Андреем Белоусовым укрепление сотрудничества в военной сфере, сообщил посол Ирана в Москве Казем Джалали.
-
2025-07-21 19:50
Порядка 2,1 млн мирного населения сектора Газы в результате приказов израильских военных о массовом перемещении населения и военных действий оказались изолированными на участке, составляющем 12% всей территории палестинского анклава. Об этом говорится в заявлении, распространенном Управлением ООН по координации гуманитарных вопросов (УКГВ).