ԵՐԿՐԻ ԵՎ ՄԻ ՓՈՔՐՈԳԻ ՄԱՐԴՈՒ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ
Ականատես ենք երկրի ողբերգությանը։ Եվ մի փոքրոգի մարդու ողբերգությանը, որը հանգամանքների բերումով հայտնվել է երկրի ղեկին։
Հայրենի փորձագետների մեկնաբանություններում հաճախ կարելի է հանդիպել այն պնդմանը, որ մենք արդեն մոտեցել ենք վտանգավոր գծին։ Անդարձելիության կետին։ Այլ կերպ ասած, եթե այս մարդկանց իշխանությունը, որոնք դատարկախոսությունից ու պիարից բացի ուրիշ ոչ մի բանի ընդունակ չեն, շարունակվի, ապա հետևանքները երկրի համար տխուր կլինեն։ Այս մասին վերջերս խոսեց նաև Արթուր Վանեցյանը։
Այդ փորձագետները լավատես են։ Մենք արդեն անցել ենք անդարձելիության կետը։ Այսինքն նույնիսկ եթե Փաշինյանի իշխանությունը կախարդական փայտիկի շարժումով, որին այնքա՜ն ապավինում էր Փաշինյանը, բայց այդպես էլ չգտավ, ավարտվի վաղնևեթ, տխուր հետևանքներից խուսափելն անհնար կլինի։ Ըստ էության, դրանք արդեն կան։ Այսօրվա դրությամբ՝ 400-ից ավելի մահ կորոնավիրուսից. սա լուրջ ցուցանիշ է փոքր երկրի համար: Եթե համեմատենք այսպես կոչված հետկոմունիստական երկրների հետ, որտեղ կորոնավիրուսի խնդիրը մի շարք պատճառներով ավելի սուր է ծառացած, քան այլ պետություններում, ապա մենք ընդհանրապես առաջին տեղում ենք ինչպես մեկ միլիոն մարդու հաշվարկով վարակվածների թվով, այնպես էլ մահացության ցուցանիշով։ Բայց ամենևին բացառված չէ, որ եթե վարակման միտումը, որ մենք ունենք հիմա, շարունակվի, ապա առհասարակ կդառնանք համաշխարհային առաջատարը բոլոր ցուցանիշներով։
Բայց կառավարությունը պայքարում է կորոնավիրուսի դեմ։ Հերոսաբար ու հուսահատ։ Պարետատունը որոշում է կայացրել պարտադիր դարձնել ոչ միայն դիմակներ կրելը։ Պարտադիր է մոտն ունենալ անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ: Ինչի՞ համար։ Դե ինչ, դա շա՜տ է օգնում կորոնավիրուսի դեմ պայքարում, քանի որ եթե ոստիկանությունը նկատում է արտակարգ դրության ռեժիմը չարանենգորեն խախտողի, որը զբոսնում է առանց դիմակի, և ցանկանում է նրան տուգանել, ապա անձը հաստատող փաստաթղթի բացակայությունը բարդացնում է ոստիկանության խնդիրը: Ուստիև պետք է գրպանում փաստաթուղթ ունենալ, որպեսզի ավելորդ գլխացավանք չպատճառենք ոստիկանությանը, որը բարդ պայմաններում պայքարում է ԱԴ ռեժիմը խախտողների դեմ... Թողնենք առանց մեկնաբանության։ Ըստ էության այստեղ տեղին կլինի Սերգեյ Լավրովի արտահայտությունը:
Ինչո՞ւ է այսպես։ Ինչո՞ւ սրանց մոտ բացարձակապես ոչինչ չի ստացվում։ Ավելի ճիշտ՝ ստացվում է անասելի վատ։ Այս հարցին պատասխանել ենք բազմիցս։ Նվաղուն հույս կա, թե գուցե Փաշինյանը նույնպես սկսում է տալ իրեն այս հարցերը, երբ մենակ է մնում ինքն իր հետ։ Բայց պատասխանը փնտրում է ոչ այնտեղ, որտեղ պետք է։ Այդ պատճառով էլ վերջին շրջանում նա սևեռվել է ազգային հոգեբանության առանձնահատկությունների, պատմական վատ փորձի և նույնիսկ գենետիկայի վրա։ Պատասխանն այլ հարթությունում է։ Պարզապես պետք է ընդունել, որ երկիր կառավարելը ձեր խելքի բանը չէ։ Նվաստացուցիչ է հնչում, բայց դա այդպես է։
Լուսահոգի Վահան Հովհաննիսյանը մի առիթով դատական նիստի ժամանակ ասաց, որ եթե կուսակցությունն իրեն հրամայեր դառնալ լողի աշխարհի չեմպիոն, ինքը կդառնար։ Դա աշխուժություն առաջացրեց դահլիճում, բայց բարյացակամ աշխուժություն։ Քանզի բոլորն էլ հասկանում էին. Վահան Հովհաննիսյանն իրավունք ունի այդպես ասել, քանի որ պատկանում է պետական գործիչների այն սերնդի կոհորտային, որոնք խնդիրներ էին դնում իրենց առջև և լուծում դրանք։ Այն սերնդին, որը հենց նման մոտեցման շնորհիվ հաղթեց Արցախյան հերոսամարտում։ Ավա՜ղ, այդ սերնդի լավագույն ներկայացուցիչները չվերադարձան պատերազմից, մյուսների կյանքը հետագայում բարդ ընթացավ, իսկ այդ սերնդի առավել նշանակալի ներկայացուցիչ Ռոբերտ Քոչարյանն այսօր մեղադրվում է պետական ծանրագույն հանցագործության մեջ։ Հնարովի քրեական գործով։ Այլ սերնդի և այլ մտածելակերպի ներկայացուցիչների կողմից սարքված։
Այդ մյուս սերնդից շատերը դասալիքներ են, որոնց ուսերի հետևում միայն անձնական բարեկեցության ապահովումն է ցանկացած ճանապարհով, դրա համար էլ բարեկամական սերտ հարաբերություններում են միջազգային կազմակերպությունների հետ, որոնք պատրաստ են շռայլորեն վճարել այն ծրագրերի իրականացման համար, որոնց վերջնական նպատակը պետական ինստիտուտների թուլացումն է, ինչը զգալիորեն հեշտացնում է այդ կազմակերպությունների վերահսկողությունը տվյալ ինստիտուտների նկատմամբ։ Բայց խնդիրն այն է, որ այս սերնդի ներկայացուցիչները պետական ինստիտուտներ կառավարելու իրենց անկարողությունը, արարման տեսանկյունից սեփական ապիկարությունը չեն գիտակցում։
Ես, օրինակ, հասկանում եմ, որ նույնիսկ եթե կուսակցությունը հրամայի, ի տարբերություն Վահան Հովհաննիսյանի՝ ինձ վիճակված չէ դառնալ լողի աշխարհի չեմպիոն, նույնիսկ եթե այսօրվանից սկսեմ զբաղվել այդ մարզաձևով 20 տարի անընդմեջ։ Լավագույն դեպքում գուցե հաջողվի իմ տարիքային խմբում մրցանակակիր դառնալ քաղաքային մասշտաբի մրցումներում... Քանի որ տրված չէ՛, թեկուզ մեջտեղից երկու կես լինեմ։ Հանգիստ ընդունում եմ դա։
Իսկ այ մեր իշխանություններն ի վիճակի չեն ընդունել, որ անկարող են կառավարել երկիրը։ Անկարող են այն պատճառով, որ իրենց էությամբ, իրենց կենսագրությամբ, վերջապես՝ միջազգային կազմակերպությունների ծրագրերով դաստիարակված իրենց աշխարհընկալմամբ նրանք ոչ թե ստեղծարարներ են, այլ հիանալի ավերիչներ։
Այս հին աշխարհը կքանդենք մենք մինչեվ հիմքերը, եվ հետո... Ըստ էության, հենց այդպես էլ իշխանության եկան 2018-ի մայիսին՝ շնորհիվ Փաշինյանի մարտավարական հնարամտության, քաղաքական դիմակայության նրա փորձի և տարիներ շարունակ մշակված մանիպուլյացիոն արվեստի, հանրապետականների ձախողման և մի շարք այլ հանգամանքների։ Չի բացառվում, որ տարիների հետ կբացահայտվի ճշմարտությունը նաև պլոմբած վագոնի մասին…
Բայց զանգվածային դժգոհության և սքանչելի խոստումների առաջացրած էյֆորիայի ալիքի վրա իշխանության գալը մեկ բան է, իսկ երկիր կառավարելը՝ միանգամայն այլ բան։ Սրանց մոտ չի ստացվում։ Որովհետև իրենք, ավելի ճիշտ ՝ Նիկոլը, փորձում են կառավարել նույն այն մեթոդներով, որոնց շնորհիվ եկան իշխանության. դեմագոգիայով, մանիպուլյացիաներով, պիարով ու ստախոսությամբ ։ Ինչ կարողանում են, այն էլ անում են։
Նրանք ի վիճակի չեն խնդիր դնել ու լուծել դա, ինչ-որ օգտակար բան անել մարդկանց կամ պետության համար, քանի որ ինչ-որ օգտակար բան անելը նրանց գիտակցության մեջ խոտորվում է՝ փոխարկվելով գեղեցիկ կեցվածք ընդունելու, հնչեղ արտահայտություն գոչելու խնդրի, որպեսզի լավ պատկեր ապահովեն կողքից նայողի համար. սելֆիի սերունդ։
Կա մի հանրահայտ ու իմաստուն արտահայտություն՝ պետական գործիչներից քաղաքական գործիչներին տարբերելու մասին. քաղաքական գործիչները մտածում են գալիք ընտրությունների մասին, պետական գործիչները՝ գալիք սերունդների։ Սա է ներկայիս իշխանությունների տարբերությունը Ռոբերտ Քոչարյանի և Վահան Հովհաննիսյանի սերնդից։ Հասկանալի է, որ Փաշինյանն ու նրանք, ում նա բերել է խորհրդարան, երբեք չեն խոստովանի դա անգամ իրենք իրենց, բայց նրանք այլ կերպ չեն կարող... Այդ պատճառով էլ նրանց մոտ ամեն ինչ վատ է ստացվում։ Եվ որպեսզի մերկախոս չթվանք, հաջորդ նյութերում ցույց կտանք դա երկու կոնկրետ օրինակներով:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-17 10:10
Деятельность оппозиции, как отдельных ее политических команд, так и в целом, в последние дни часто становится объектом критики. Главный тезис критики: вина оппозиции в том, что до сих у власти остается эта самовлюбленная команда амбициозных политиков во главе с Пашиняном, которая принесла Армении столько бед. Но надо помнить о большой эйфории, которая господствовала в обществе, когда эта команда приходила к власти. Это было следствием определенных просчетов прежних властей, но также и результатом работы, проводимой с общественным мнением республики рядом враждебных Армении структур: как в открытую, так и через подставные фигуры, часть которых и не подозревала, чьи интересы обслуживает.
-
2025-05-14 09:19
С одной стороны, Пашинян поехал на Парад Победы в Москве. С другой стороны, чтобы в Европе, которая во главе с британскими спецслужбами является главной крышей Пашиняна, не обиделись, премьер развернул на своих агитационных ресурсах беспрецедентную кампанию по дискредитации роли СССР в победе стран коалиции во Второй мировой войне. Это у него называется "политикой балансирования".
-
2025-05-13 11:05
Уже говорили о «гениальном открытии» Арцруна Ованнисяна, согласно которому Гитлер планировал после взятия Сталинграда, а затем Кавказа с двух сторон напасть на Турцию со стороны Болгарии и со стороны Армении. Причем на стороне Гитлера с уже независимой Армении предполагалось также участие армянских военных подразделений. В результате должна была быть создана «единая, историческая Армения», но Сталинградская битва, точнее поражение немцев в ней, помешали этому замыслу... Глупость, конечно, редкая, но, увы, не единственная выданная Арцруном 9 мая в эфире у Петроса. Пройдемся по другим "открытиям" новоявленного историографа.
-
2025-05-12 11:15
15 мая в Стамбуле ожидается встреча российской и украинской делегаций. С таким предложением выступил президент РФ Владимир Путин по окончании торжественных мероприятий в связи с 80 годовщиной Великой Победы. После Парада Победы, уже за полночь, он заявил об этом российским и иностранным журналистам, отметив роль тех стран, которые стараются внести свою лепту в урегулирование украинского конфликта: от Китая и Бразилии до новой администрации США.