«ՏԱՇԻՐ» ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՇՏԱՊՕԳՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԲՈԼՈՐ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՐԳևԱՏՐՈՒՄ Է ՀԱՆՁՆԵԼ
Հունիսի 21-ին «Տաշիր» բարեգործական հիմնադրամը շնորհավորեց Հայաստանի բոլոր բժիշկներին մասնագիտական տոնի կապակցությամբ և հայտարարեց այս անգամ պետական շտապօգնության ծառայության աշխատակիցների դրամական պարգևատրման մասին։ Խոսքը 1346 բուժաշխատողի մասին է, որոնց թվում են բժիշկներ, բուժքույրեր/բուժեղբայրներ ու վարորդներ։ Աջակցության ընդհանուր ծավալը կկազմի ավելի քան 150 մլն ՀՀ դրամ։
Այս նախագիծը, ինչպես եվ Հայաստանում համավարակի հաղթահարմանն ուղղված նախորդ ծրագրերը, անձամբ «Տաշիր» ընկերությունների խմբի և նույնանուն հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանի նախաձեռնությունն է։ «Դժվար ժամանակներում ժողովրդին տրամադրվող աջակցությունը մեզ համար գերակա խնդիր է։ Մենք միշտ անելու ենք մեր ուժերից կախված ամեն ինչ օգնելու բժիշկներին ու պաշտպանելու մարդկանց առողջությունն ու կյանքը նման բարդ իրավիճակներում» , - նշում է գործարարն ու բարերարը։
«Տաշիր» բարեգործական հիմնադրամը համավարակի տարածման առաջին իսկ օրվանից աջակցել է դրա հաղթահարմանը բոլոր մակարդակներում։ Օժանդակություն են ստացել ոչ միայն բժշկական հաստատություններն ու վարակի հաղթահարմանն ուղղված կառավարական հիմնադրամները, այլ նաև բժիշկներն ու բնակչության առավել խոցելի խմբերն ու կազմակերպությունները՝ ծերանոցները։
Դեռևս մարտի սկզբին «Տաշիր» բարեգործական հիմնադրամը 50 մլն ուղղեց Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցին (հիվանդանոցի բժշկական անձնակազմի խրախուսման ու ժամանակակից սարքավորումներով վերազինման համար) և 50 մլն դրամ՝ ՀՀ կառավարության կողմից կորոնավիրուսի դեմ պայքարի համար բացված հատուկ հաշվեհամարին։
Մարտի 16-ին հիմնադրամը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հետ համատեղ որոշակի քանակության դիմակներ, ձեռնոցներ, ջերմաչափեր, ալկոգել ու ախտահանիչ միջոցներ տրամադրեց ՀՀ պաշտպանության նախարարությանը, Հայաստանում Կարմիր խաչի ներկայացուցչությանը, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնին, Էջմիածնի քաղաքապետարանին, ինչպես նաև Հայաստանում գործող տարեցների շուրջօրյա խնամքի թվով 5 խնամքի կենտրոններին (Երևանի Նորքի և թիվ 1 տուն-ինտերնատներ, Գյումրու և Վարդենիսի տուն-ինտերնատներ, «Վանաձորի տարեցների տուն» հիմնադրամ):
Ապրիլ ամսին «Տաշիր» բարեգործական հիմնադրամը ևս 50 մլն դրամ փոխանցեց «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ Միջոցների մի մասն ուղղվեց կորոնավիրուսի հաղթահարմանն ուղղված միջոցառումներին, մնացած մասը՝ Ռուսաստանի տարածքում մնացած Հայաստանի քաղաքացիների տեղափոխման ֆինանսավորմանը, որոնք սահմանների փակման պատճառով հնարավորություն չունեին վերադառնալ հայրենիք։ ՀՀ քաղաքացիների մեծ մասն այդ օրերին գիշերում էր օդանավակայաններում։ Խնդրի լուծման համար «Տաշիր» -ը այս տարվա մարտից մինչև հունիս դեպի Հայաստան անհրաժեշտ քանակության չարտերային չվերթներ կազմակերպեց։
Լրացուցիչ տեղեկատվություն
Տարիներ շարունակ «Տաշիր»-ը Հայաստանում առողջապահության ոլորտի կարևորագույն ծրագրեր է իրականացնում, աջակցում դրանց։ Իր գործունեության 20 տարիների ընթացքում Հիմնադրամը տասնյակ սոցիալական օբյեկտներ է կառուցել, այդ թվում նաև՝ բժշկական ու կրթական հաստատություններ ու մանկապարտեզներ։
Հիշեցնենք, որ 2013թ.-ին «Տաշիր» ընկերությունների խումբը Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում նորագույն տեխնոլոգիաներով համալրված և ժամանակակից ստանդարտերին համապատասխան, միջազգային առաջատար բուժհաստատությունների մակարդակի բժշկական կենտրոն է կառուցել։ Տասը հազար քառակուսի մետր տարածքով կենտրոնը կառուցվել է նվազագույն ժամկետներում և հագեցած է նոր սերնդի առաջատար բժշկական-դիագնոստիկ, վիրաբուժական ու վերակենդանացման սարքավորումներով։
Տարածաշրջանում նմանը չունեցող հաստատությունը նաև երկու ժամանակակից վերակենդանացման մեքենա է ստացել, որոնք հնարավորություն են ընձեռում շտապօգնության ամենապրոգրեսիվ ստանդատներն օգտագործել։
Ավելի վաղ՝ 2012թ.-ին, «Տաշիր» բարեգործական հիմնադրամը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել «Օգնեմ» հիմնադրամին արյան քաղցկեղ ունեցող երեխաների բուժման համար։ 2017թ. Հիմնադրամն օժանդակել է նաև Երևանում վիրավոր և հաշմանդամ ազատամարտիկների վերականգնողական ժամանակակից կենտրոնի ստեղծմանը։ Առողջապահության ոլորտի շատ այլ նախաձեռնություններ շարունակում են աջակցություն ստանալ Հիմնադրամից։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2022-05-25 15:311061
Global Finance объявил результаты второго ежегодного конкурса «Устойчивое финансирование», на котором Америабанку была присуждена награда «Лучший банк 2022 года в Армении в области устойчивого финансирования». Америабанк является первым банком, удостоившимся данной награды в регионе, сообщает пресс-служба банка.
-
2022-05-25 11:00785
"Вчера в ходе программы "Большая игра" ведущий, известный российский государственный и политический деятель, историк по образованию Вячеслав Никонов сделал неудачное и неверное заявление о том, что "старославянский язык был одним из трех языков христианской цивилизации вместе с латынью и греческим", - пишет на своей странице в Facebook историк Армен АЙВАЗЯН.
-
2022-05-24 13:08923
В Москве с 3 по 6 июня 2022 года пройдет традиционный VIII Книжный фестиваль "Красная площадь", на котором представят свои книги издательства от Калининграда до Владивостока, а также стран СНГ.
-
2022-05-23 12:431061
"По пунктам объясню, о чем ночью в Брюсселе фактически договорились Пашинян и Алиев, - пишет на своей странице в Facebook тюрколог Варужан Гегамян.