ՆԱՎԱՍՏԻ ԺԵԼԵԶՆՅԱԿԸ՝ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԿՈՐՊՈՒՍԻՑ. Ի՞ՆՉ Է ՈՒՍՈՒՑԱՆԵԼ ԼԻԼԻԹ ՄԱԿՈՒՆՑԸ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ
«Պիտի կոտրենք կարծրատիպեր, հեշտ չի, բայց անհնար էլ չի»,- 2018 թվականի մայիսին գրել է այն ժամանակ նորահայտ քաղաքական գործիչ, նախկինում բացարձակ անհայտ, անգլերեն լեզվի ուսուցչուհի Լիլիթ Մակունցը՝ մշակույթի նախարարի պաշտոնում նշանակվելուց հետո։ Նույն օրերին նա աչքի ընկավ ևս մեկ արտահայտությամբ, որը մեծ արձագանք հարուցեց իր արտառոց բովանդակությամբ. պատասխանելով այն հարցին, թե ինչ առնչություն ունի ինքը մշակույթի հետ, սույն տիկինը վերամբարձ հայտարարեց. «Մշակույթը ես եմ, իմ մեջ է»:
Շատ շուտով, սակայն, Մակունցը հրաժեշտ տվեց մշակույթի ոլորտին, քանի որ կուսակցությունը նրան կանչեց զբաղեցնելու մեկ այլ պատասխանատու պաշտոն. «Իմ քայլը» իշխող կուսակցության խմբակցության ղեկավարի աթոռն Ազգային ժողովում: Եվ հենց այդ պաշտոնում էլ, եթե հետևենք նրա վերջին հայտարարություններին, Մակունցը հետևողականորեն իրականացնում է երկու տարի առաջ հայտարարված թեզը. կարծրատիպեր կոտրելը։ Յուրաքանչյուր նոր հայտարարությունից հետո պարզ է դառնում, թե կոնկրետ ինչ կարծրատիպեր և ինչ նպատակով է նա պարտավորվել կոտրել՝ ոտք դնելով քաղաքական գործչի ուղի։ Իսկ գլխավորը՝ թե ով է վարձել նրան «կոտրողի» անփառունակ դերի համար։
Բառացիորեն երեկ Լիլիթ Մակունցը հնչեցրեց սկանդալային և իր էությամբ ինքնամերկացնող հերթական հայտարարությունը, որին, ՍԴ-ի շուրջ ծավալված բուռն իրադարձությունների պատճառով, քչերն ուշադրություն դարձրեցին։ Մինչդեռ նրա խոսքերը կարելի է վստահորեն համարել այն ուժերի հավատամքը, որոնք իշխանության եկան կամ բերվեցին 2018-ի գարնանը: Ընդ որում՝ ոչ միայն քաղաքական հավատամքը, այլև իրավական և, ներող կլինեք, բարոյական։ Յուրօրինակ քվինտէսենցիան այն բանի, ինչ արել են, անում են և դեռ անելու են «կարծրատիպեր կոտրողները»։ Ասենք, նրանք ակնհայտորեն համեստ են ձևանում, քանզի իրականում կոտրում են ոչ միայն կարծրատիպերը, այլև հընթացս՝ պետական ու հասարակական ամբողջ ինստիտուտներն ու կառավարման կայուն համակարգերը։ Իրենց ասելով՝ «կարծրատիպերի», իսկ իրականում՝ կայացած և դարերի ընթացքում սեփական անփոխարինելիությունն ապացուցած արժեքների ու կատեգորիաների իսպառ անտեսման միջոցով վարկաբեկելով կամ արժեզրկելով դրանք։
«Անհրաժեշտ է համապատասխանեցնել Սահմանադրությունը առկա իրողություններին»,- ոչ ավելի, ոչ պակաս հայտարարեց Լիլիթ Մակունցը հունիսի 24-ին կայացած ճեպազրույցի ժամանակ, ինչպես հաղորդում է «Նովոստի Արմենիան» (Newsarmenia.am)։ Մեկնաբանելով ընդդիմության այն կշտամբանքները, որ իշխանությունները «ճկում են» իրավաբանությունը՝ հարմարեցնելով իրենց անձնական և իշխանական շահերին, «Իմ քայլը» խմբակցության ղեկավարն ասաց հետևյալը. «Ես կարծում եմ, որ եթե կան գործող օրենքներ և Սահմանադրություն, և այդ Սահմանադրությունը հաստատվել է 2015 թվականի հանրաքվեի արդյունքում, ապա մեր բոլորի պարտքն է անել առավելագույնը, որպեսզի այն համապատասխանի գործող իրականությանը, ինչը և մենք հիմա անում ենք»:
Խորամուխ եղեք. Ազգային ժողովի պատգամավորը, իշխող կուսակցության խմբակցության ղեկավարը հայտարարում է, թե «մեր բոլորի պարտքն է»՝ համապատասխանեցնել Սահմանադրությունը՝ ցանկացած պետության համար յուրօրինակ «սրբազան կովը», գործող իրականությանը։ Ոչ թե առաջնորդվել Հիմնական օրենքի պահանջներով, այլ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՑՆԵԼ դա «իրողություններին»։ Այսինքն՝ իշխանության կարիքներին ու քմայքներին. այլ կերպ դա անհնար է հասկանալ։
Սա իսկը «օրենքով վհուկների խրախճանք է»։ Սա անթաքույց կոչ է՝ խախտելու Սահմանադրությունն ու օրենքները հանուն քաղաքական, նեղ կուսակցական ու անձնական նպատակների։ Խոստովանություն, որ իշխանություններն իրենց ուզածին հասնելու ձգտման մեջ մտադիր չեն հաշվի նստել այնպիսի «մանրուքների» հետ, ինչպիսին Սահմանադրությունն է։ Անկեղծացում՝ իրենց հեղափոխական ճանապարհին ամեն ինչ ու ամենքին ոտնահարելու պատրաստակամության մասին։ Սա հավատարմության խոստովանություն է նեոբոլշևիզմի սկզբունքներին, ինչի մասին խոսում են բազմաթիվ քաղաքագետներ՝ բնութագրելով իշխող ուժի գործողությունները։ Ըստ էության՝ սա հայտարարություն է անարխիա հաստատելու պատրաստակամության մասին։
Եվ այս ամենը նրա և նրանց, Լիլիթ Մակունցի ու իր գլխավորած խմբակցության մասին է, որը հունիսի 22-ին իր միաձայն քվեարկությամբ բոլորին հիշեցրեց անմոռաց ԽՄԿԿ-ը։ Այս ամենը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ու «Իմ քայլը»դաշինքի մասին է։ Եվ այս ամենը, վերջին հաշվով, «թավշե հեղափոխության» ու դրա «հերոսների» մասին է՝ ի դեմս ամեն ինչի պատրաստ «նավաստի ժելեզնյակների», որոնց համար ոչ մի օրենք ու կանոն չի գործում, քանզի նրանք իրենց են համարում են օրենք ու կանոն։
Առհասարակ Լիլիթ Մակունցը, պետք է ասել, փոքր-ինչ թերագնահատված է հասարակության կողմից՝ որպես 2018-ի գարնան իրադարձությունների առանցքային կերպարներից մեկը։ Լայն հայտնի է, որ նա անգլերեն է ուսուցանել Նիկոլ Փաշինյանին։ Թե ինչպես է ուսուցանել և ինչ է ստացվել դրանից՝ հիմա չենք քննարկի, քանզի խոսքը Մակունցի մանկավարժական ընդունակությունների մասին չէ և ոչ էլ լեզուների նկատմամբ նրա աշակերտի, իսկ հետագայում՝ պետի «տաղանդի»։ Համարվում է, որ արտաքուստ համեստ այդ տիկինը քաղաքականություն է մտել պատահմամբ, այդ դասերի շնորհիվ։
Իրականում նման կարծիքը կնշանակի՝ իսկապես թերագնահատել Մակունցի այլ տաղանդները, որոնք թույլ տվեցին հասարակ բանասերին տպավորիչ քաղաքական սրընթաց կարիերա անել։ Ավելին, նրա վերջին 4 տարիների կենսագրության փուլանիշերն ապացուցում են, որ, ամենայն հավանականությամբ, Հայ-ռուսական համալսարանի հենց այդ երիտասարդ դասախոսի ընտրությունը՝ որպես Նիկոլ Փաշինյանի ուսուցչուհի, բնավ պատահական չէր։ Եվ մեծ հարց է, թե ավելի շատ ինչ է նա սովորեցրել իր աշակերտին. անգլերեն լեզու, թե՞ «ոչ բռնի դիմակայություն»։ Քանզի հենց այդպես էր կոչվում այն դասընթացը, որը Մակունցն անցել է ԱՄՆ-ում 2015 թվականին՝ ուղևորվելով օվկիանոսից անդին, որպես Թաֆթսի համալսարանի Ֆլեթչերի ամառային դպրոցի վերապատրաստման ծրագրի մասնակից։
Մենք, իհարկե, միայն կողմ ենք մեր պատգամավորների և այլ պաշտոնյաների լավ կրթությանը, և այդպիսի հեղինակավոր բուհում ուսումնառությունը, թեկուզև լոկ ամառային դպրոցի շրջանակներում, միայն ողջունել կարելի է։ Եթե խոսքը չվերաբերեր այդ աստիճան քաղաքականացված անվանումով դասընթացին։ Եվ եթե այդ դասընթացը չտևեր... ընդամենը 5 օր։
Թե կարելի է արդյոք «ոչ բռնի դիմակայություն» ուսուցանել 5 օրում՝ հռետորական հարցերի շարքից է։ Փաստն այն է, որ Ամերիկայից վերադառնալուց հետո Լիլիթը դարձավ ԱՄՆ դեսպանատանը մտերիմ անձնավորություն։ Այս մասին՝ քիչ հետո, իսկ առայժմ նշենք ևս մեկ փաստ, որը բացակայում է Ազգային ժողովի կայքում նրա պաշտոնական կենսագրության մեջ, սակայն բազմիցս ներկայացվել է մամուլում և չի հերքվել։
Բանն այն է, որ Լիլիթ Մակունցը քաղաքականություն է մտել բնավ ոչ 2018-ին։ «Կարծրատիպեր կոտրել» նա մտադրվել է դեռևս 2012-ին, երբ մասնակցել է ԱԺ ընտրություններին Հայ Ազգային Կոնգրեսի ցուցակով։ Թե ինչու է «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը թաքցնում դա՝ դժվար չէ հասկանալ. Այդ փաստը նշելու դեպքում անխուսափելի կապակցումը Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, այսօր ամենևին ձեռնտու չէ ինչպես իրեն՝ Մակունցին, այնպես էլ իր շեֆին։ Բայց մախաթը պարկում չես թաքցնի. Փաշինյանին ամենամտարիմ մարդկանցից մեկը, որը ամենապատասխանատու պաշտոններից մեկն է զբաղեցնում կուսակցական ու քաղաքական հիերարխիայում, լևոնական ակտիվիստ է եղել։ Սակայն 2018-ին նա ձևացավ քաղաքական կույս և համեստ ուսուցչուհի, որը մեծ քաղաքականություն է մտել, իբր, իր աշակերտի շնորհիվ։ Իսկ իրականում, պարզվում է, մտել է իրենց ընդհանուր ուսուցչի և հոգևոր հոր՝ Լևոն Տեր-Պետրոսյանի շնորհիվ։
Բայց սա էլ դեռ ամենը չէ։ Իր պաշտոնական կենսագրության մեջ թաքցնելով ՀԱԿ-ի հետ կապակցված լինելու փաստը, «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը հարկ չի համարում թաքցնել Սահմանադրության բացահայտ խախտումը։ Քանզի խորհրդարանի կայքում նշված է, որ նա «2016 թվականից պայմանագրային հիմունքով աշխատում է ԱՄՆ Խաղաղության կորպուսում»: Ընդգծենք. պայմանագրային հիմունքով, այլ ոչ թե կամավոր, ինչպես սովորաբար ընդունված է Խաղաղության կորպուսում։ Այսինքն փող է ստանում այդ աշխատանքի դիմաց։ Ընդգծենք նաև, որ այդ փաստը նշված է ոչ թե անցյալ, այլ ներկա ժամանակով, ինչից հետևում է, որ Մակունցը շարունակում է աշխատել Խաղաղության կորպուսում:
Այժմ՝ հարց. իրավունք ունի՞ արդյոք ԱԺ պատգամավորը զուգահեռաբար զբաղվելու այլ աշխատանքով։ Պատասխանը տալիս է ՀՀ Սահմանադրության 4-րդ գլխի 65-րդ հոդվածը. « Պատգամավորը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առևտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից»։
Այստեղից՝ հաջորդ հարցը. ո՞ր կատեգորիային է պատկանում Լիլիթ Մակունցի աշխատանքը ԱՄՆ-ի Խաղաղության կորպուսում. գիտական, մանկավարժական, թե՞ ստեղծագործական: Դժվար է պատասխանել, քանի որ լայն հասարակայնությանը հայտնի չէ, թե ինչ ուղղվածության աշխատանք է կատարում ամերիկյան Խաղաղության կորպուսում Հայաստանի խորհրդարանի պատգամավորը։ Մյուս կողմից, հաշվի առնելով տվյալ կազմակերպության առանձնահատկությունները, հասկանալի է, որ այդ աշխատանքը չի կարող համապատասխանել Սահմանադրության հոդվածում նշված կատեգորիաներից ոչ մեկին։ Դե, և ընդհանուր առմամբ օտարերկրյա կազմակերպությունում, թեկուզև հումանիտար, պետության օրենսդիր մարմնի անդամի պայմանագրային հիմունքներով աշխատելու բուն փաստը բազմաթիվ հարցեր է ծնում։
Եվ այդ հարցերի սպառիչ պատասխանը տվեց ինքը՝ Լիլիթ Մակունցը, իր այն հայտարարություններով, որոնք մեջբերել ենք հոդվածի սկզբում։ Նա եկել է կարծրատիպեր կոտրելու, հետևաբար՝ մտադիր չէ ենթարկվել Սահմանադրությամբ ու օրենքներով ամրագրված նորմերից ու կանոններից ոչ մեկին։ Հենց այդ պատճառով էլ իրեն իրավունք է վերապահում «համապատասխանեցնել» պետության Հիմնական օրենքը «առկա իրողություններին», այլ կերպ ասած՝ այսրոպեական կարիքներին և իշխանության ու դրա կրողների շահերին։ Նա և իր համախոհները երդում են տվել միայն ու միայն «հեղափոխական» կանոններին ու նորմերին, նույնիսկ եթե դա նշանակում է պետության մեջ եղած ամեն ինչի համատարած փլուզում։
Դրա համար էլ Սահմանադրության պահանջները Մակունցի համար դատարկ հնչյուն են, և նա մտադիր էլ չէ դա թաքցնել։ Նա կատարում է այլ, ոչ հայերեն լեզվով շարադրված հրահանգներ, հաշվի նստում այլ պահանջների հետ։ Հենց դա՞ է արդյոք ուսուցանել Լիլիթ Մակունցը Նիկոլ Փաշինյանին՝ նախահեղափոխական ժամանակներում տված անգլերենի դասերի ժամանակ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2021-01-22 16:45
На фоне множества сложнейших проблем прежде всего безопасностного характера для Армении и Арцаха власти усиленно заняты решением совершенно иных задач. Насколько очевидно первое, настолько же ясно второе: Никол Пашинян и его команда приступили к очередному этапу реализации турецкого плана по окончательному решению Армянского вопроса - созданию полностью подконтрольной премьеру судебной системы, которая позволит ему проводить усиленные репрессии неугодных без каких-либо препятствий со стороны судей. В этом контексте весьма красноречив тот кадровый "банк", который имеется в распоряжении властей для обуздания независимых судей.
-
2020-11-11 11:42
Вчера различные политические и общественные деятели выступили с призывами сохранять благоразумие, чтобы не допустить угрозы стабильности в стране и раскола. С этим трудно не согласиться – в эти сложнейшие для армянской государственности дни крайне важно не поддаваться на провокации. Крайне важно сохранять трезвость ума и хладнокровие, и действовать максимально осторожно, дабы не нанести еще больше вреда Армении и Арцаху, которые усилиями властей и без того оказались на грани катастрофы.
-
2020-11-08 14:06
28 октября Омбудсмен Армении Арман Татоян на своей странице в Фейсбук, призвал аппарат Минсоцтруда и других должностных лиц, задействованных в эти дни в процессе оказания помощи людям, осознать свои конституционные обязанности перед Защитником прав человека, серьезность своего статуса, исключить безответственное обращение и обеспечить полное сотрудничество с офисом омбудсмена. При этом Защитник выразил сожаление, что вынужден делать такое публичное заявление.
-
2020-09-26 10:19
Вся затея с «революцией» весной 2018 была устроена вокруг Арцаха и нацелена на решение проблемы по турецким лекалам – это мнение, которого изначально придерживались серьезные эксперты в Армении, не раз получало подтверждение за прошедшие два с лишним года. Однако никогда еще это не было столь четко, выпукло и обосновано продемонстрировано, как за последние несколько дней, когда Баку пошел ва-банк.