ԲՈԼՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՈՒ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ «ՊՈՂՈՍՆԵՐԻ» ԱՌԱՋՆՈՐԴԻ ԵՎ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ապատեղեկատվությունը տարածում են օտարերկրյա գործակալնե՞րը
Արտակարգ դրության ռեժիմի երկարաձգմանը նվիրված ԱԺ հատուկ նիստի ամբիոնից վարչապետ Նիկոլ Փաշինյանը հընթացս հաղորդեց ցնցող նորություն, բայց խնդրեց դրանից սենսացիա չսարքել:
Տողերիս հեղինակն անտեսեց այդ խնդրանքը. չէ՞ որ Փաշինյանը հայտնեց մի խմբի ստեղծման մասին, որը զբաղվելու է ապատեղեկատվություն տարածողների բացահայտմամբ: Այո, այո՛, այն նույն ապատեղեկատվության, որը, վարչապետի խոսքերով, տարածում են «օտարերկրյա պետությունների գործակալները» և «քրեական կառույցների կողմից ֆինանսավորվող» անձինք։
Փաշինյանը երկրի ամենաբարձր ամբիոնից հայտարարեց, թե ապատեղեկատվությունն օգտագործում են հասարակության մեջ վստահության ճգնաժամ առաջացնելու նպատակով։ Ստալինյան բռնաճնշումների տարիներին «ժողովրդի թշնամիներին» և «օտարերկրյա գործակալներին» (որպես կանոն ՝ ճապոնական կամ անգլիական) նույնպես մեղադրում էին խորհրդային կարգերն ու բոլշևիկյան կուսակցության առաջնորդներին վարկաբեկող տեղեկությունների միտումնավոր տարածման մեջ։ Դատողություններ անելով նրանց մասին, ովքեր միտումնավոր ապատեղեկատվություն են տարածում ՝ Փաշինյանը մի պատմություն պատմեց այն մասին, թե ինչպես է բավական լավ տեսքով մի կին նստել տաքսի և զանգել ինչ-որ տեղ։ Զանգահարելով՝ նա ներկայացել է որպես վարչապետի աշխատակազմի աշխատակից, որից հետո հետաքրքրվել է, թե արդյոք ժամացույցը եկե՞լ է։ Կինը հարցրել է գինը, ճշտել՝ խոսքը 30 հազար դոլարի, թե եվրոյի մասին է։ Երբ կինն իջել է մեքենայից, տաքսու վարորդը տեսել է, թե ինչպես է նա նստում մեկ այլ տաքսի։
«Պետք է պարզել, թե ո՛վ է դրանով զբաղվում»,- բղավեց վարչապետը, որից հետո անվանեց սույն դրվագը «հիբրիդային պատերազմի տարր»։ Ըստ երևույթին, Փաշինյանը բացարձակապես բանուգործ չունի կորոնավիրուսի համաճարակի այս թեժ պահին, երբ երկիրը, իր իսկ բնորոշմամբ, քայլում է դժոխքի միջով։
Նիկոլը ստեղծել է իրազեկիչների խո՞ւմբ
Տարօրինակ է, թե այդ ո՞ւմ մտքով է անցել համացանցի այս դարում ապատեղեկատվություն տարածել նման նախնադարյան եղանակով՝ տաքսու վարորդների միջոցով: «Սարաֆանային ռադիո» կամ ՄԿԱ (մի կին ասաց) անվանումով այդ միջոցը սպառազինության էին առել Տեր-Պետրոսյանի կողմնակիցները 12 տարի առաջ, երբ սոցցանցերն այնքան տարածված չէին, որքան մեր օրերում։
Հայտնի է, որ 2008թ. մարտի 1-ի դեպքերից հետո քաղաքում երկար ժամանակ տարբեր լուրեր էին շրջում, օրինակ, Օպերայի և բալետի թատրոնի նկուղներում իբր թաքցրած բազմաթիվ դիակների մասին: Խնդրում եմ ընթերցողին հավատալ տողերիս հեղինակին. Նիկոլը շատ լավ գիտի, թե ՀԱԿ առաջնորդի շրջապատից ով էր մարտի 1-ից հետո զբաղվում նման ապատեղեկատվության տարածմամբ մայրաքաղաքի տարբեր ծայրերում՝ տաքսու «լավատեղյակ» ուղևորների միջոցով։
Հայտնի է, որ քաղաքի մի ծայրում արձակված ապատեղեկատվությունը մեկ օր անց կարելի էր լսել տաքսու մեկ այլ վարորդից՝ քաղաքի մյուս ծայրում։ Այդ պարզունակ գործողությունների արդյունքում Երևանում երկար ժամանակ շրջանառվում էին մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ ամենաէկզոտիկ ասեկոսեներ, դրանք տարածողները տաքսու վարորդներն էին, որոնց Տեր-Պետրոսյանի շրջապատի մարդիկ օգտագործում էին «տակից»։ Նիկոլը գերազանց գիտի, թե ով է այդ խղճուկ տեխնոլոգիաները կյանքի կոչել Երևանի արյունալի իրադարձություններից հետո։ Այսօր նա դրանք հրամցնում է որպես իր քաղաքական մրցակիցների նոու-հաու։ Մինչդեռ այդ մեթոդները վաղուց կորցրել են արդիականությունը, ինչից եզրակացություն է բխում, որ ապատեղեկատվություն տարածողների բացահայտման խմբին վերապահված է իրազեկողի դերը։ Ստալինյան բռնաճնշումների տարիներին խորհրդային իշխանության թշնամիներին «բացահայտում» էին մատնիչները՝ անստորագիր զրպարտչագրերի հեղինակները...
Հետաքրքիր է, թե հարկատուների գրպանից որքա՞ն աշխատավարձ են ստանալու վարչապետի նախաձեռնությամբ ստեղծվող խմբի անդամները՝ տաքսու վարորդների միջոցով լուրեր տարածողներին բացահայտելու համար։ Մի՞թե մանրազնին հետաքննությունների արդյունքում հանրությանը կներկայացնեն նույն այն տիկնոջը, որը կարծում է, թե վարչապետի աշխատակազմում գնումներ են կատարում այնպիսի համեստ թվերով, ինչպիսին է 30 հազար դոլարը կամ եվրոն։ Կցանկանայինք տեսնել այդ միամիտին...
Եվ վնասատուների մասին…
Հիշյալ նիստի ամբիոնից վարչապետը հայտնեց, որ իր ու իր հարազատների մասին լուրեր են տարածում, թե Փաշինյանի ընտանիքը տուն է գնել Կանադայում, իսկ վարչապետի հարազատները զբաղվում են մաքսանենգությամբ: Բնականաբար, այդ լուրերը տարածում են «ժողովրդի թշնամիները», որոնք զբաղվում են «վնասարարությամբ»։
Այո՛, պարոնայք, ընթերցողներ, տեսողությունը չի դավաճանել ձեզ, և հեղինակը ոչինչ չի հորինել. «վնասարարություն» բառը հնչեց խորհրդարանի դահլիճում: Այդ մեղադրանքը լայնորեն կիրառվում էր ստալինյան բռնաճնշումների տարիներին՝ կապիտալիստական երկրների օգտին լրտեսության և սոցիալիստական կարգերի առաջնորդների հասցեին զրպարտության տարածման մեղադրանքների հետ մեկտեղ:
Կամքը ձերն է, պարոնայք, և այս խելագարությանը պետք է արդեն վերջ տալ, այնուամենայնիվ XXI դարում ենք ապրում։ Ի դեպ, Փաշինյանը ժողովրդին կոչ արեց կախել իրեն հրապարակում, եթե ինքը (Փաշինյանը) ներգրավված լինի կոռուպցիայի մեջ։ Կրկին «սամասո՛ւդ»։ Նիկոլին դատելու է ոչ թե ժողովուրդը, այլ քրեական գործերով դատարանը։ Նրան ոչ ոք չի կախելու. նախ՝ մենք վաղուց վերացրել ենք մահապատիժը, երկրորդ՝ Արցախի առաջին նախագահ և Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մի առիթով ասաց, որ եթե ինքը պատժի նախորդ իշխանությանը, ապա ստիպված կլինի կախաղաններով պատել ողջ երկիրը, բայց ինքը նախընտրում է զբաղվել տնտեսությամբ, այսինքն գործով։
Նիկոլի հրաժարականից հետո հաջորդ իշխանությունը զբաղվելու է գործով, «կազմաքանդում» (պետության փլուզում) կոչվող ծրագրի կենսագործման 2 տարիները անհետևանք չեն անցել, տնտեսությունը կաթվածահարության շեմին է։ Բայց դա կլինի հետո, իսկ հիմա պետք է փրկել երկիրը Նիկոլից, քանի դեռ մասշտաբային բռնաճնշումները համը չի ընկել նրա բերանը, քանի դեռ երիտասարդ (27 տարեկան) ինքնավստահ Արգիշտի Քյարամյանը ԱԱԾ ղեկավարի պաշտոնում չի վերածվել ՆԳԺԿ պետի՝ «արյունոտ գաճաճ» Նիկոլայ Եժովի նմանօրինակի, մինչև արմունկներն արնաթաթախ ձեռքերով։ Փաշինյանն արդեն հայտարարել է, որ առ այսօր ոստիկանությունն ու ԱԱԾ-ն մեղմություն են ցուցաբերել, և որ մոտ ապագայում մոտեցումներն ավելի կոշտ կլինեն, մի խոսքով ՝ սպասեք բռնաճնշումների։
Նիկոլի հրաժարականից հետո գործունակ և համարժեք քաղաքական ուժերը պետք է անհապաղ ձեռնամուխ լինեն տնտեսության վերականգնմանը և բոլոր ժամանակների ու ժողովուրդների «պողոսների» առաջնորդի կառավարման հետևանքների վերացմանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-31 08:51
В августе 2024 г. верхушка режима объявила о совместном решении Еревана и Баку изъять из текста межгосударственного соглашения о мире статью о региональных коммуникациях, однако уже в начале января 2025 г. Алиев прибегнул к угрозам, требуя предоставить ему "коридор" через Зангезур. Апшеронский султан тогда заявил, что "Зангезурский коридор" - это термин, который уже вошел в международный обиход. Август 2025 г. – это уже новые реалии, события в мире и регионе развиваются ускоренными темпами…
-
2025-07-30 10:34
20 политзаключенных из числа соратников архиепископа Баграта Галстаняна – это только часть граждан, находящихся под арестом по политическим причинам. 27-летний Агван Аршакян не так давно победил рак, он пока остается под наблюдением врачей, нуждается в режимном питании и длительном пребывании на свежем воздухе. Тюремный режим не способствует соблюдению этих правил, а потому у политзаключенного наметились скачки артериального давления, отнялась рука. Невзирая на это, Аршакяну не предоставлена возможность пройти обследование, о чем сообщил его адвокат Вараздат Арутюнян. О политзаключенных Андранике Чамичяне и Игоре Саркисяне до СМИ доходят скупые сведения, о других политзаключенных известно только то, что правящий режим не считает их аресты политическими.
-
2025-07-30 08:42
5 августа будем отмечать 6-ю годовщину митинга в Степанакерте (2019 г.), с трибуны которого Пашинян озвучил без ссылки на первоисточник фразу Светлой памяти полевого командира Леонида Азгалдяна: "Арцах – это Армения, и точка!". 21 мая 2020 г., высшее руководство Армении во главе с Пашиняном присутствовало на церемонии инаугурации президента Республики Арцах Араика Арутюняна, которая впервые проводилась в Шуши. В ноябре того же года по итогам 44-дневной войны, которую в народе называют "договорной", Шуши оказался под контролем азербайджанцев, а Пашинян объявил с трибуны парламента, что "Шуши мрачный, несчастный и бесцветный город", после чего задался вопросом: "Нам нужен был Шуши?".
-
2025-07-28 09:51
Вардан Гукасян лучше всех знает детали отлучения от должности мэра Гюмри В. Самсоняна, назначенного по итогам сделки экс-мэра Самвела Баласаняна и ГД. Условия сделки ему тоже известны во всех подробностях, включая назначение сына экс-мэра на должность Чрезвычайного и Полномочного Посла РА в Ираке. Гукасяну известны также причины последующего отзыва и заключения Баласаняна-младшего сначала под домашний, а потом под тюремный арест.