Գևորգ ԿՈՍՏԱՆՅԱՆ․ 2018Թ. ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿԵԼՈՒ ԱՎԵԼԻ ՕՐԻՆԱԿԱՆ ՀԻՄՔԵՐ ԿԱՅԻՆ, ՔԱՆ ԱՅՍՕՐ ԾԱՌՈՒԿՅԱՆԻՆ
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող փաստացի քրեական հետապնդումն ապօրինի է և հակասահմանադրական։ Այս մասին News.am–ի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը։
Նրա խոսքով՝ ներկա պահին չկա որևէ իրավական հիմք Ծառուկյանին ձերբակալելու, և եթե ԱԱԾ–ն գնա այդ քայլին, ապա այդ որոշումը կլինի ապօրինի։
«Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված անձին ձերբակալելու հիմքերը որևէ առնչություն չունեն ԱԺ պատգամավորին ձերբակալելու հիմքերի հետ, քանի որ դրանք տրամաբանորեն տարբեր են։ Սահմանադրությամբ՝ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ: Պատգամավորն, առանց Ազգային ժողովի համաձայնության, չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո: Գագիկ Ծառուկյանին առնչվող ենթադրյալ հանցագործությունը կատարվել է շատ ավելի վաղ և ամենամեծ ցանկության դեպքում անգամ նրան չեն կարող ձերբակալել, սակայն հաշվի առնելով, որ Հայաստանում իրականացվող քրեական արդարադատությունը որևէ կապ չունի քրեական իրավունքի հետ, նման ապօրինություն հնարավոր է»,–հայտարարեց նախկին գլխավոր դատախազը։
Գևորգ Կոստանյանի խոսքով՝ ապօրինություն կդիտվի այն, եթե գլխավոր դատախազը Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով միջնորդություն ներկայացնի ԱԺ։
Նախկին դատախազի կարծիքով՝ 2018թ. ապրիլին, այն ժամանակ դեռևս ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանին և ևս երկու պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու համար ԱԺ միջնորդություն ներկայացնելու համար ավելի շատ օրինական հիմքեր կային, քան այսօր՝ Ծառուկյանի պարագայում։
«Այն ժամանակ երեք պատգամավորները, այդ թվում Նիկոլ Փաշինյանը ձերբակալվեցին ապօրինի հանրահավաքներ կազմակերպելու համար՝ հենց հանրահավաքի վայրից, այսինքն՝ ենթադրյալ հանցանք կատարելու պահին, մինչդեռ Գագիկ Ծառուկյանի դեպքում օրենքի այդ դրույթն ընդհանրապես կիրառելի չէ»,–ասաց նա։
Հարցին, արդյոք չի՞ փոշմանել Արթուր Դավթյանին գլխավոր դատախազի պաշտոնում իրեն փոխարինող «դարձնելու» համար, Գևորգ Կոստանյանն արձագանքեց։
«Ես շատ ցավում եմ, որ դատախազությունն, ըստ էության, կիրառում է այնպիսի գործելաոճ, որը հարիր չէ ո՛չ իրավական երկրին, ո՛չ էլ մասնագիտական էթիկային, իսկ հարցի բարոյական կողմին կանդրադառնամ հետագայում»։
Հարցին, արդյոք ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արգիշտի Քյարամյանն ունի բավարար փորձ և կշիռ քրեական հետապնդման ենթարկելու Հայաստանի ամենամեծ քաղաքական կուսակցություններից մեկի առաջնորդին, Գևորգ Կոստանյանը պատասխանեց.
«Ես չեմ ցանկանում անձնավորված դիրքորոշում հայտնել։ Գործողությունների հաջորդականությունը ցույց կտա՝ ԱԱԾ–ն օրինականության պաշտպան հանդիսանու՞մ է, թե՞ ոչ, սակայն փաստն այն է, որ այս պահին ԲՀԿ ղեկավարի նկատմամբ իրականցվող փաստացի քրեական հետապնդումը հակաիրավական և հակասահմանադրական է»։
Ի դեպ՝ Արգիշտի Քյարամյանը սկսել է աշխատել դատախազության համակարգում հենց Գևորգ Կոստանյանի՝ գլխավոր դատախազ եղած ժամանակահատվածում։
Անդրադառնալով հարցին, թե ներկա իրադարձություններն ինչպե՞ս կազդեն Հայաստանի միջազգային վարկանիշի վրա՝ հաշվի առնելով, որ ամբողջ աշխարհը պայքարում է համավարակի դեմ՝ հնարավորինս փորձելով ապահովել ներքին կայունություն, Գևորգ Կոստանյանը պատասխանեց.
«Տպավորություն է, որ այսօրվա իշխանություններն ընդհանրապես չեն մտածում Հայաստանի միջազգային վարկի մասին, իմ համոզմամբ ներկայումս իշխանություններն անում են հնարավորինս ամեն բան, որպեսզի Հայաստանի իրավական վարկն ընկնի հատկապես միջազգային իրավական հաստատությունների աչքում, քանի որ այն իրավական մոտեցումները, որոնք ցուցաբերում են ներկայիս իշխանությունները, որևէ առնչություն չունեն իրավունքի հետ»։
Ամփոփելով Կոստանյանը փաստեց, որ ներկայիս իշխանությունները արդարադատության համակարգն օգտագործում են անարդարության համար։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-09 10:25
Азербайджан, по моему мнению, не является союзником России в Закавказье. Он — союзник Турции, причём не только в региональном контексте, но и в более широком смысле. Об этом в интервью агентству Новости Армении – NEWS.am заявил первый заместитель председателя комитета Государственной Думы РФ по делам СНГ Константин Затулин.
-
2025-05-09 10:22
Греческий алфавит, считавшийся возникшим в восьмом веке до нашей эры, теперь подвергается переоценке благодаря новаторским исследованиям, проведенным в Лейденском университете. Эта система письма произошла от более раннего финикийского алфавита и является самым ранним из известных алфавитов, в котором систематически записывались как гласные, так и согласные звуки, пишет Express.
-
2025-05-09 09:54
10 мая текущего года завершается прием заявок на сайте https://dimord.am для участия во втором - основном туре единых госэкзаменов 2025-2026 учебного года, в котором обязательно надо указать название вуза и выбранную специальность. Те, кто недоволен результатами первого тура (или предыдущего года), может попробовать свои силы в основном туре. Кстати, абитуриентам предоставлена возможность в 24-часовом режиме поменять свой выбор, если они решили указать другой вуз или специальность.
-
2025-05-09 05:40
Заявление Всеармянского совета дипломатов: