Արփինե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. ԵՐԿՐԻ ԾԱՆՐ ՇՆՉԱՌՈՒԹՅՈՒՆԸ ՈՒ ԻՇԽԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԻՍՏԵՐԻԱՆ
Ցանկացած երևույթ սովորաբար անցնում է զարգացման հինգ փուլ` ծագում, պրոգրեսիվ զարգացում, ստագնացիա /լճացում/, ռեգրեսիվ զարգացում և անկում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, ով իր գրառումը վերնագրել է. « Երկրի ծանր շնչառությունը ու իշխանականների հիստերիան»:
Նա, մասնավորապես, նշել է. «Մի քանի օր է` ստանալով պարբերական տրամվատիկ շոկեր հետևում եմ իմքայլական տղաների և աղջիների մտքի արտանետումներին` ջանալով գեթ մի փոքր ադեկվատություն գտնել նրանց ասածներում… բայց ավաղ…
Զարգացման փուլերից բաց թողելով հատկապես պրոգրեսիվ զարգացման ընթացքը, նրանք կանգ են առել ու լճացել… Անգամ «հեղափոխությունն» է թևակոխել ռեգրեսիվ զարգացման ու անկման փուլ, բայց նրանք ստագնացիայի վրա կանգ են առել, ու նմանատիպ տեքստեր է, որ տարածում են:
Մի գլխավոր միտք կա սրանց ուղեղում` ով իրենց դեմ է խոսում` նախկին է, վատն է, թալանչի է: Նրանք երկու տարի առաջ էլ էին նույնն ասում, հիմա էլ: Դե քանի որ ո՛չ իրենց ո՛չ էլ իրենց ղեկավարի ուղեղը այլ` ավելի հետաքրքրիր, քաղաքական, նոր, ադեկվատ մտքեր գեներացնելու ունակ չէ: Բայց ժամանակը շատ բան է փոխել, ու մասնավորապես` զրկել է նրանց մի շարք բաների մասին խոսելու իրավունքից:
Դուք բարոյականությունից խոսելու իրավունք չունեք` դուք անցել եք բոլոր կարմիր գծերը, դուք կոտրել եք բոլոր տաբուները, որոնք նախամարդուն մարդ դարձրին, որոնք նախապետությունը ու նախահասարկությունը դարձրին ժամանակակից հասարակություն: Դուք մարդկանց նկարներ եք տարածում` անամոթաբար, առանց որևէ բան հաշվի առնելու, դուք մարդկանց անվան հետ եք խաղում առանց վայրկյան անգամ մտածելու: ՈՒՐԵՄՆ ԼՌԵՔ ՈՒ «ՎԱՅԵԼԵՔ»։
Դուք միասնականությունից խոսելու իրավունք չունեք` առաջինը դուք եք բաժանել, բևեռացրել, ատելություն շնչող ու տարածող խմբեր գեներացրել, քաղաքական դաշտը դարձրել մարտի դաշտ, որտեղ ով ձեզ չի ընտրել կամ տեսել է ձեր քաղաքական անկարողությունը դավաճան է, ծախված ու էլի նման զզվելի բաներ: Էդ հիմա ի՞նչու եք որոշել հիշել դժվար պահին միավորվելու մասին:
Դուք քաղաքական դաշտ ախտահարելու ու քաղաքական համակարգի որակի մասին խոսելու իրավունք չունեք, դուք առհասարակ ոչնչացրել են նորմալ քաղաքական բանավեճը: Ձերը` սև լենտերը, վնգստալը, լափամանն է:
Դուք վստահությունից մի խոսեք: Դուք այնքան եք ստել, այնքան արժեքների վրայով եք անցել, դուք անգամ Արցախի հերոսի կեղծ պապ օպերացիա եք բեմադրել, որ հիմա նեղվել, թե բա չեն հավատում, որ «առաջնորդը» հիվանդ է իրավունք չունեք: Ուղղակի չունեք:
Դուք կոռուպցիայի դեմ պայքարից խոսելու իրավունք չունեք: Հօդս ցնդեց այն միֆը, որ դուք չնայած անգրագետ եք, բայց ազնիվ անգրագետ եք: Պարզվեց՝ դուք նաև ազնիվ չեք: Ձեր անվան հետ կապված կոռուպցիոն սկանդալները այլևս այնքան շատ են, որ ես մտածում եմ, լավ էլ արեցիք էն ձեր սիրած ապօրինի բռնագանձման օրենքը ընդունեցիք: Ինչպես մնացած բոլոր դեպքերում` ձեր արածը ձեր դեմ է աշխատելու: Ու մի բան էլ` դուք ազնիվ անգրագետի համբավ ունեիք, քանզի ուղղակի մինչ այդ պահը ոչ մի շանս չէիք ստացել որևէ պատասխանատու պաշտոն զբաղեցնելու:
Մի բողոքեք կորոնավիրուսի պայմաններում ձեզ քննադատողներից, եթե դա պատերազմ է, ապա մենք պատերազմը առաջնորդող հմուտ ղեկավարի փոխարեն ունենք մեկը, ով պատերազմի դաշտում սահմանները ամրացնելու փոխարեն, հանել է բոլոր սահմանակետերը, բացել տվել բոլոր դարպասները, թշնամուն թողել ներս, ու հիմա` երբ թշնամին սպանում է, ավերածություններ է գործում, մարդկային կյանքեր խլում, առաջնորդ կոչեցյալը գոռգռում է սահմանակետում կանգնած զինվորների վրա, թե բա ինչի լքեցիք անցակետը կամ բացեցիք դարպասները, վիրավորում է մարդկանց՝ թե բա անգրագետ եք, գերմանացի ու չինացի չեք, դե լավ ոչինչ, տարիքով մեծ եք՝ քաղցկեղ եք՝ մեկա մահանալու էիք, կորոնավիրուսից եղավ և այլ նման անհեթեթություններ: Մեկը չկա ասի, որ ժողովրդից բողոքում եք, գոնե մտքում ձեզ հարցրել եք, դուք Գերմանիայի, Չինաստանի կամ լավ հեռուն չգնամ` Վրաստանի կառավարությունների չափ, կամ կեսի չափ մի բան ար՞ել եք:
Հետևաբար` պատերազմի ժամանակ սեփական ապիկարության կամ այլ պատճառներով դարպասները բացած ու թշնամի-կորոնավիրուսի համար բարենպաստ միջավայր ստեղծողին, այո, հեռացնում են: Սեփական ԱՆԹԱՔՈՒՅՑ անգրագիտությունից չամաչողներին, այո, հեռացնում են: Հակառակը մտածողները կամ դավաճան են կամ պատեհապաշտ կամ իմքայլական:
Հետևելով Գ.Ծառուկյանի երեկվա մտահոգություններին ի պատասխան հնչած մանկապատանեկան արտասանությունների մակարդակին ու հակադարձման տեխնիկային ասեմ` Նիկոլն էլ նախկինը չի, կորցրել է հոտառությունը, սրությունը, կրեատիվությունը: Էդքան անիմաստ տեքստեր երկնելու համար ավելի լավ է արհեստական սարք պահել:
Սրանք Զ. Օրուել կարդացած չլինելով, օրուելյան նորալեզվի ու մյուս կանոնների մարմնավորումն են: Ուրեմն ըստ նրանց Չտրամաբանության`
Նախկին է համարվում այն անձը, ով համարձակվում է քննադատել արևաշող իշխանությանը, չտեսնել Փաշինյան Նիկոլի վսեմությունը, իմաստությունը, հավասարակշռվածությունը, խոսել իշխանության փոփոխության հարցից, խոսել երկրի վատ վիճակից, մարդկանց վատ ապրելուց ու առհասարակ` ԽՈՍԵԼ:
Նախկին չի համարվում այն անձը` ով թեև նախորդ երեք նախագահների օրոք զբաղեցրել է տարբեր պաշտոններ, ըստ օդում կախված լուրերի՝ թալանել է կողոպտել է, հարստացել է, հանցանքներ է արել, սական ՆԵՐԿԱ էնտուզիազմով սիրում է Նիկոլին, ծառայում նրան, հարմարավետ տեղավորվում…. կառավարական, պատգամավորական ու այլ բազմոցների:
Հ.Գ. Նա, ով չի կարողանում իրեն կառավարել չի կարող կառավարել այլ մարդկանց ու երկիր: Ես չեմ ասել, ամենատարբեր ժամակների մտածողներ են ասել` աչքի առաջ ունենալով կենդանի օրինակներ: Երկրի շնչառությունը ժամ առ ժամ է ծանրանում, արհեստական սարքի կարիք չունենալու համար արագ գործել է պետք»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-10-11 14:45
Утром стало известно, что ночью в аэропорту «Звартноц» правоохранители задержали сына бывшего мэра Гюмри Самвела Баласаняна, Хачатура Баласаняна.
-
2024-10-11 14:45
Суд в Ереване арестовал учителя физики столичной школы им. Джона Киракосяна. Информацию об этом подтвердил Sputnik Армения пресс-секретарь Следственного комитета Гор Абрамян.
-
2024-10-11 13:50
Экс-президент Армении Роберт Кочарян заявил, что он и его команда имеют полное право заниматься политикой, пока страна находится в опасности. Так экс-президент ответил на вопрос журналистов о том, рассматривает ли он возможность занять пост премьер-министра.
-
2024-10-11 13:49
Президент России Владимир Путин и лидер Ирана Масуд Пезешкиан начали переговоры в Ашхабаде, главы государств проводят в столице Туркменистана первые очные переговоры после избрания Пезешкиана президентом Ирана.