Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ. ԷՐԵԽՈՒՍ ՆԿԱՐԸ ՏԱՐԱԾԵԼԸ ՔԵԶ ՉԻ ՆԵՐՎԵԼՈՒ
Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը տարածել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի անչափահաս երեխայի լուսանկարը։
«Բազմաթիվ ֆեյքեր, այդ թվում՝ հանրային խորհրդի նախագահը, տարածում են դատավոր Արսեն Նիկողոսյանի լուսանկարները իմ և ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանի հետ (լուսանկարներից մեկում ես մանկահասակ տղայիս հետ եմ)՝ պահանջելով Ն.Փաշինյանից պարզել, թե ինչ եմ ես արել ՀՀ արդարադատության փոխնախարարի և Արդարադատության ակադեմիայի ռեկտորի պաշտոններում և ակնարկելով իմ կապը դատավոր Նիկողոսյանի հետ։ Ֆեյքերի գրառումների տակ այլ ֆեյքեր թշնամանք ու լուտանքներ են հորդում իմ, պատգամավոր Սիմոնյանի ու դատավոր Նիկողոսյանի հասցեին։
Տեղեկացնում եմ, որ՝
1/ դատավոր Նիկողոսյանն ուսանել է Արդարադատության ակադեմիայում իմ ղեկավարման օրոք՝ այնպես, ինչպես շուրջ 5 տասնյակ այլ ներկայիս դատավորներ, այդ թվում, ի դեպ, դատավոր Դանիբեկյանը։
2/ Ակադեմիայի՝ իմ ղեկավարությամբ շրջանավարտների ճնշող մեծամասնությունը բարձր տեղեր են զբաղեցնում դատավորների վարկանիշային աղյուսակում, այդ թվում՝ դատավոր Նիկողոսյանը։
3/ Ակադեմիայի առաջին ղեկավարն եմ եղել։ Շուրջ մեկ տարում այն ճանաչվեց օրինակելի կառույց, և Եվրոպայի խորհուրդը մեզ մոտ էր գործուղում տարբեր երկրների պատվիրակություններ՝ մեր փորձը ուսումնասիրելու համար։
4/ Ակադեմիան ենթակա չի եղել արդարադատության նախարարին։ Ես ենթարկվում էի բացառապես Ակադեմիայի խորհրդին՝ արդարադատության փոխնախարարի ու երեքական դատավորի ու դատախազի կազմով։ Խորհրդի կազմում իմ ռեկտոր լինելու ողջ ընթացքում եղել է ներկայիս գլխավոր դատախազը։ Հարցեր ունեք՝ իրեն ուղղեք։
5/ Ձեր ֆեյքային հարձակումների վրա թքած ունեմ։
6/ Այ ոչնչություն, էրեխուս նկարը տարածելը քեզ չի ներվելու», - ֆեյսբուքյան էջում գրել է Ռուբեն Մելիքյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2023-06-07 06:265
Посол Бельгии в России Марк Михельсон был вызван в МИД РФ во вторник, ему заявлен решительный протест в связи с "фактами применения оружия бельгийского производства диверсионными группировками в Белгородской области".
-
2023-06-07 06:229
Министр иностранных дел Азербайджана Джейхун Байрамов заявил, что Баку ожидает от армянской стороны «взаимной политической воли для преодоления разногласий по трем конкретным направлениям, формирующим повестку двусторонних дискуссий», передают азербайджанские СМИ.
-
2023-06-07 06:1913
Администрация США располагает достаточными средствами для того, чтобы продолжать выделение помощи Украине до осени текущего года. Об этом, как передает РИА Новости, заявил координатор по стратегическим коммуникациям Совета национальной безопасности Белого дома Джон Кирби.
-
2023-06-07 06:1618
Единые экзамены в Арцахе начнутся 9 июня. Об этом корреспонденту Арцахпресс сообщил директор Центра оценки и тестирования (ЦОТ) Арцаха Юрий Карамян.