Վահրամ ԲԱԼԱՅԱՆ. ԵԽ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՅՏԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐԱՐՏ ՀՈՂ Է ՍՏԵՂԾՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԿՍԵԼՈՒ ՀԱՄԱՐ
«Ադրբեջանի կողմից նման քայլերը վնասակար են խաղաղության գործընթացի համար, ստեղծում են որոշակի պայմաններ ռազմական գործողությունների վերսկսման համար, ինչպես դա կատարվեց 2016թ. ապրիլին»։
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը՝ անդրադառնալով Արցախը Հայաստանին կապող ճանապարհի կառուցման վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ և Եվրախորհրդարանի երեք պատգամավորների համաժամանակյա հակահայկական հայտարարություններին։ Վահրամ Բալայանը հավելեց, որ հայկական դիվանգիտությունը պետք Ադրբեջանի գործողությունները արգելակող քայլեր ձեռնարկի՝ թույլ չտալով, որպեսզի անկայուն իրավիճակ ստեղծվի։
«Եթե հիշում եք 2016թ. ապրիլյան գործողությունների նախօրյակին եղավ Միլիցա Մարկովիչի տխրահռչակ բանաձևը, որը կապված էր Սարսանգի ջրամբարի հետ, այն հող նախախպաարստեց, որպեսզի Ադրբեջանը սկսի ագրեսիվ գործողություններ։ Նմանօրինակ քայլերն այս դեպքում նաև ԵԽ պատգամավորների հայտարությունը պարարտ հող են ստեղծում Ադրբեջանի համար ագրեսիվ գործողությունների դիմելու։ Ակնհայտ է, որ այդ կողմնակալ հայտարաությունը Բաքվում թխված հերթական քարոզչական միտքն է ԵԽ պատգմավորների շուրթերով հնչեցված»,-ասաց նա։
Վահրամ Բալայանի խոսքով՝ հայտարությունը նաև հայկական դիվանգիտության թերացման հետևանք է, չպետք է սպասեինք, որ քայլը կատարվի, այունհետև արձագանքեինք, այլ պետք է կանխեինք։ Նա ընդգծեց, որ խնդիրը չպետք է դիտարկել միայն ՀՀ ԱԺ համապատասխան հանձնաժողվի, պատվիրակության տիրույթում այլև՝ ընդհանուր դիվանգիտության։
«Անընդհատ պետք է նախաձեռնող քայլեր կատարենք եվրոպական կառույցներում, աշխարհի ուժային կենտորնների հետ։ Պետք է փորձենք ամեն ինչ անել՝ խաղաղությունը հնարավորինս ամուր պահելու համար»,-ասաց նա։
Վահրամ Բալայանի խոսքով՝ ԵԽ պատգամավորների հայտարությունը խախտում է մարդու հիմնարար իրավունքները, տվյալ դեպքում՝ Արցախի ժողովրդի ազատ տեղաշարժման և զարգացման իրավունքը:
«Ճանապարհի կառուցումը բխում է մարդու իրավունքների պահպանության նորմերից։ Անկախ այդ ամենից՝ մենք պետք է մեր աշխատանքները շարունակենք և փորձենք հնարավորինս լավ պայամաններ ստեղծել ԱՀ-ում, թե՛ տնտեսության զարգացման, թե՛ մարդկանց ազատ տեղաշարժը ապահովելու տեսանկյունից»,-ընդգծեց նա։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 13:03
Спасатели обнаружили тело женщины в канале рядом с улицей Исакова в Ереване, сообщает пресс-служба МВД Армении.
-
2025-06-07 13:01
В Первопрестольном Святом Эчмиадзине приняли решение впредь реже реагировать на дискредитирующие заявления властей — в частности, на публикации с ненормативной лексикой премьер-министра Никола Пашиняна о Церкви и мирской жизни духовенства. Об этом сообщает газета «Жоховурд» со ссылкой на источники.
-
2025-06-07 13:00
Миллиардер Илон Маск на фоне конфликта с Дональдом Трампом заявил о необходимости создания новой политической партии в США.
-
2025-06-07 12:55
После возвращения двоих наших граждан с территории, находящейся под контролем Азербайджана, можно более свободно рассмотреть буквально "повисший в воздухе" вопрос – как вообще возможно было незаметно пересечь линию соприкосновения?» – написал секретарь фракции «Честь имею» Национального Собрания Армении Тигран Абрамян на своей странице в социальной сети Facebook.