Последние новости

ԶՈՐԱՀԱՆԴԵՍ ԿԱՐՄԻՐ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ. ՄԵԾ ՀԱՂԹԱՆԱԿԻ 75-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁՆ Է։ ՄԵՆՔ ԴՐԱ ԺԱՌԱՆԳՈՐԴՆԵ՛ՐՆ ԵՆՔ

Նիկոլին պարտավորեցրել են տեստ հանձնել Մոսկվայի օդանավակայանում

Ինչպե՞ս կարող է գնահատել խորհրդային ժողովրդի Մեծ Հաղթանակի դերն ու նշանակությունը պետության այն ղեկավարը, որը հետապնդելով փորձում է բարոյապես ու ֆիզիկապես ոչնչացնել նրանց, ովքեր իր ժողովրդին հաղթանակ են բերել Արցախի ազատագրման և անկախության համար մղված երկու պատերազմներում:

Սկզբում Փաշինյանն ընդունեց ֆաշիզմի դեմ հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսին մասնակցելու Վլադիմիր Պուտինի հրավերը, սակայն Իլհամ Ալիևի հրաժարվելուց հետո՝ ինքը նույնպես հայտարարեց, որ Մոսկվա չի մեկնի: Ալիևն իր հրաժարումը պատճառաբանեց կորոնավիրուսի հետ կապված իրավիճակով, Փաշինյանն էլ արեց նույնը, երբ իմացավ, որ Մոսկվայում բարձր մակարդակով երկկողմ հանդիպումներ չեն լինելու։ Այս օրերին ԶԼՄ-ները տեղեկություններ են հրապարակել այն մասին, որ հրաժարման իրական պատճառը եղել է Մոսկվայի օդանավակայանում կորոնավիրուսի տեստ անցնելու ռուսական կողմի պայմանը, քանի որ հիմնավոր կասկածներ են առաջացել Հայաստանի վարչապետի և նրա ընտանիքի բոլոր անդամների հանկարծակի վարակման և նույնքան հանկարծակի ապաքինման վերաբերյալ:

Ի պատասխան՝ Փաշինյանի աշխատակազմն առաջարկել է Մոսկվա ուղարկել վարչապետի տեստը՝ բացասական պատասխանով, սակայն ռուսական կողմը հրաժարվել է և կրկնել Մոսկվայի օդանավակայանում Հայաստանի վարչապետի տեստավորման պայմանը: Եթե Փաշինյանն իսկապես հիվանդացել ու ապաքինվել է, ապա նրա արյան մեջ պետք է հակամարմիններ լինեն։ Մի խոսքով, կարող էր բացահայտվել, որ Փաշինյանը չի հիվանդացել կորոնավիրուսով, ինչի մասին «Գոլոսը», հիշեցնեմ, իր ընթերցողներին տեղեկացրել է։ Ռուսական կողմի պայմանները հասկանալի են. վարակվածների և մահացության ցուցանիշով Հայաստանը առաջատար դիրքեր է զբաղեցնում տարածաշրջանում։ Հասկանալի է նաև, թե ինչու Փաշինյանը հրաժարվեց տեստավորում անցնել Մոսկվայում…

Փաշինյանը չի՛ ներկայացնելու հաղթանակի հայ մարշալներին

Մեծ Հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսին մասնակցելուց Փաշինյանի հրաժարումը չի խանգարում մեզ արձագանքել համաշխարհային մասշտաբի այս իրադարձությանը, որպեսզի մեկ անգամ ևս ցույց տանք հայ ժողովրդի առնչությունը ֆաշիզմի դեմ տարած հաղթանակին:

103 հայեր արժանացել են Խորհրդային Միության Հերոսի բարձր կոչման, 23-ը դարձել են Փառքի շքանշանի լրիվ ասպետներ: Մեր հանրապետության աշխատավորների միջոցներով ստեղծվել են տանկային զորամասեր, ինքնաթիռների էսկադրիլիաներ, Հայաստանը ռազմաճակատ է ուղարկել մի քանի ազգային դիվիզիա։

Մարտերում տարած հաղթանակներով փառաբանվել է փայլուն զորահրամանատարների մի ամբողջ աստղաբույլ։ Խորհրդային Միության մարշալ Հ.Ք.Բաղրամյանը, Խորհրդային Միության նավատորմի ծովակալ Հ.Ս.Իսակովը, ավիացիայի մարշալ Ս.Ա.Խուդյակովը (Խանփերյանց), զրահատանկային զորքերի մարշալ Հ.Խ.Բաբաջանյանը, գեներալ-մայոր Ն.Գ.Սաֆարյանը և այլն: Դա արդարացի՛ է, որ Մեծ Հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսում նրանց ներկայացնողը դասալիք Փաշինյանը չէ:

Դեռ երեկ այդ գործիչը փրփուրը բերանին պահանջում էր, որ Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից, մեղադրում Ռուսաստանին 2016թ. ապրիլին ադրբեջանական ագրեսիային ունեցած առնչության մեջ... Կարմիր հրապարակում նրա լոկ ներկայությունը կպղծեր ռազմաճակատի ու հաղթանակի համար բառացիորեն ամեն ինչ տված հայ ժողովրդի փառավոր անցյալը։

Հունիսի 24-ին 75 հայ զինծառայողներ Կարմիր հրապարակով կտանեն հայկական դիվիզիաների դրոշները: Նրանք արդեն Երևանից մեկնել են Մոսկվա՝ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորությամբ, որը ներկայումս Նիկոլի կողմից հետապնդման է ենթարկվում այն բանի համար, որ իր կարիերան սկսել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի օրոք և համարվում է նրա մարդը։ Հունիսի 20-ին տեղի ունեցավ զորահանդեսի գլխավոր փորձը։

Մենք բոլորս ֆաշիզմի դեմ հաղթանակի ժառանգորդնե՛րն ենք։ Մեր պապերն ու նախապապերը սեփական կյանքով են վճարել դրա համար, նրանք այդ հաղթանակը նվաճել են մեզ համար՝ յուրաքանչյուր ռուսի, ուկրաինացու, ղազախի, հայի համար... Հանրահայտ փաստ է, որ այդ պատերազմում ԽՍՀՄ-ի պարտության դեպքում Թուրքիան մտադիր էր ներխուժել Խորհրդային Հայաստանի տարածք։ Ամբողջ սերունդներ հասակ են առել ու ձևավորվել ֆաշիզմի դեմ հաղթանակի ավանդույթների վրա։ Մենք ծնվել և ապրում էինք միասնական պետությունում, որը հպարտ էր իր զինուժով, մենք գիտենք այդ հզորության արժեքը. դա ազատության և անկախության հոմանիշն է:

Այսօր Հայաստանում իշխանությունը՝ ի դեմս վարչապետի, հետապնդում է Արցախի առաջին նախագահ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, Արցախի ինքնապաշտպանության կոմիտեի նախագահ, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, Արցախի ազատագրման համար պայքարում մեր նվաճած հաղթանակների գեներալներին՝ Սեյրան Օհանյանին, Մանվել Գրիգորյանին, Յուրի Խաչատուրովին։ Այդ մարդկանց անունները վաղուց արդեն դարձել են Արցախի ազատագրման հոմանիշը, նախնյաց հողի վրա հայ ժողովրդի արժանապատիվ ու անվտանգ կյանքի խորհրդանիշը։

Հունիսի 24-ը՝ 75 տարի առաջ

Զորահանդեսի անցկացման ամսաթիվն ընտրվել է բնավ ոչ պատահականորեն. 1945 թվականի հունիսի 24-ին տեղի ունեցավ Հաղթանակի առաջին շքերթը։ Այնպիսի անուններ, ինչպիսիք են Ա.Սուրկովը, Լ.Կասիլը և Վ.Իվանովը, դժվար թե հայտնի են Հայաստանի ներկայիս ղեկավարներին ու նրանց սորոսական հաճկատարներին։ Այսօր՝ 75 տարի անց, մենք տողեր կմեջբերենք այդ պանծալի օրվա մասին պատմող նրանց ռեպորտաժներից, կփորձենք ընթերցողին հաղորդել այն զորահանդեսի մթնոլորտը։

«Շատ են եղել Կարմիր հրապարակում վեհաշուք զինվորական շքերթներ։ Բայց այնպիսի զորահանդես, ինչպիսին տեղի է ունենում այսօր, դեռ չեն տեսել Կրեմլի հինավուրց պատերը։ Քանզի ոչ այնքան վաղուցվա մեծ ռազմաճակատի բոլոր ծայրերից Ստալինի կոչով այսօր այստեղ են եկել ամենաքաջերը ... և երբ Կրեմլի կուրանտները հանդիսավոր զարկեցին տասն անգամ, երբ իր հավատարիմ զինակիցների ուղեկցությամբ հարթակ բարձրացավ Գերագույն գլխավոր հրամանատար ընկեր Ստալինը

Երկու ժամ շարունակ զորքերն անցնում են հրապարակով. դա տպավորությունների անվերջանալի շղթա է, հզոր ու հիասքանչ։ Կենդանի հերոսների և հրանոթների, ականանետների, տանկերի հզոր արմադաների մեջ մարմնավորված մեր հայրենիքի անպարտելի հզորությունը այս երկու ժամվա ընթացքում հաստատվեց ողջ աշխարհի առջև՝ նույնպիսի ծանրակշիռ ու տեսանելի կերպով, ինչպես որ հաստատվել է հենց նոր մարած մարտերում նվաճած փառապանծ հաղթանակներով»,- գրել Է Ա.Սուրկովը Հաղթանակի շքերթի մասին ռեպորտաժում՝ «Պրավդա» թերթի 1945 թվականի հունիսի 25-ի համարում։ Ռեպորտաժը վերնագրված էր «Ժողովրդի պարծանքը» (մեջբերված է «Ռեպորտաժ պատերազմի ռազմաճակատներից» գրքից, Քաղաքական գրականության հրատարակչություն, Մ. 1970):

75 տարի անց Ռուսաստանն աշխարհին ցույց է տալիս համավարակի նկատմամբ հաղթանակն ու, ինչպեսև նախկինում, մեծ տերության դեր կատարելու վճռականությունը՝ XXI դարի համաշխարհային համաղետների խորապատկերին։ Ժամանակների ահա այսպիսի հնչակցում։ Հաղթանակը 75 տարեկան է, սա մեր հաղթանակն է, մեծ տերության ժողովուրդների հավաքական կամքի հաղթանակը ֆաշիզմի նկատմամբ: Խորհրդային Միությունն այլևս չկա, իսկ հաղթանակի ժառանգները կան, կա գլխավորը՝ առնչության զգացումը մեծ օրվան ու մեծամեծ գործերին։

Իսկ ահա 1945 թվականի հունիսի 26-ին «Իզվեստիա» թերթում հրապարակված Կասիլի հոդվածի տողերը. «Թմբուկների դղրդյունի ներքո երկու հարյուր ռազմիկներ մոտեցան Դամբարանին։ Նրանք խոնարհած տանում են դրոշաձողերը. այդ դրոշների ողջ տեսքն ու գույնը վկայում են դրանց այլ, չարագուշակ, մեզ համար խորթ ու անփառունակ ճակատագրի մասին։ Դրանք ռազմավարային դրոշներն են. գերմանական բանակի երկու հարյուր դրոշներ, որ գրավել են մեր զորքերը

Անձրևից թաց գետնին քարշ է գալիս սև-սպիտակ պաստառը, կնճոտվել է կեռ սվաստիկանԹմբուկները շարունակ զարկում են ու զարկում՝ հաշվելով այդ ավազակային դրոշների անփառունակ ճանապարհի վերջին քայլերը»։ Ռեպորտաժը վերնագրված էր «Դրոշների ճակատագիրը» (մեջբերումն արված է նույն՝ «Ռեպորտաժ պատերազմի ռազմաճակատներից » գրքից)։

Իսկ ահա Վ.Իվանովի կողմից շքերթի նկարագրության մի հատված նույն գրքից. «Հավասարումը դեպ առա՛ջ։ Նվագախմբերը կատարում են երկար սպասված քայլերգը.. և դրա հնչյունների ներքո կապույտ թամքատակով ճերմակ ձին առաջ է արշավում Սպասսկայա աշտարակից։ Մարշալ Գ.Կ.Ժուկովը՝ Սովետական Միության եռակի հերոսը գնում է շքերթն ընդունելու: Նրան ընդառաջ է արշավում սևաթույր ձին՝ ալ թամքատակով։ Մարշալ Կ.Կ.Ռոկոսովսկին՝ Սովետական Միության կրկնակի հերոսը, զորահանդեսի հրամանատարը, գալիս է զեկուցելու։ Նրանք անցնում են զորքերի առջևով, և վեհ, հատու, քաջառույգ «ուռա՜»-ն ուղեկցում է նրանց... Եվ չնայած «ուռա»-ն արդեն մարել է, բայց թվում է, թե այն դղրդում է նույնիսկ այն ժամանակ, երբ մարշալ Ժուկովը արտասանում է իր ճառը հաղթանակի մասին, այն մասին, թե ինչպես էր այն ստեղծվում, ինչպես էր կերտվում ու ինչպես իրականացվում։

Ինչ-որ վիթխարի շենքի քարերի պես մեկը մյուսի հետևից վեր են խոյանում հանդիսավոր հրետանային հրավառության համազարկերը, և թեժ, հրեղեն կայծակի պես ակոսում են Սովետական Միության ազատ ու հզոր հիմնը։ Այն կատարում են նվագախմբի 1400 երաժիշտներ։ Իսկ այնուհետ շեփորի անհանգիստ, երիտասարդ ձայնը ազդանշան է տալիս սկսելու հանդիսավոր քայլերթը։ Եվ թմբուկի մարգարտե մանրահարվածների, լիտավրների կապույտ հնչյունների ներքո շարժվեցին հերոսների ազատ գնդերը: Հաղթանա՛կն է գալիս»։ Ռեպորտաժն առաջին անգամ տպագրվել է «Իզվեստիա» թերթում 1945 թվականի հունիսի 25-ին՝ «Անմահ փառքի շքերթ» վերնագրով։

Հունիսի 24-ին՝ 75 տարի անց, Կարմիր հրապարակում տեղի կունենա զորահանդես-հիշեցում ազատարար ժողովրդի վիթխարի ուժի մասին, հիշեցում այն մասին, որ առանց անցյալի նկատմամբ հարգանքի՝ չկա ապագա, առանց մեր հաղթանակների զինվորների ու գեներալների սխրանքի հանդեպ հարգանքի՝ չի կարող լինել անկախություն և սեփական հողի վրա արժանապատիվ ապրելու իրավունք: Չի կարելի թքել սեփական անցյալի վրա, չի կարելի թերագնահատել նրանց, ովքեր մարտերում են նվաճել մեր հաղթանակները, չի կարելի փորձել նսեմացնել նրանց նշանակությունը, չի կարելի չհասկանալ նրանց դերը երկրի ապագայի համար, եթե դու իսկապես մտածում ես Հայաստանի ապագայի մասին։

Հունիսի 24-ին մենք հոգով կլինենք նրանց հետ, ովքեր Կարմիր հրապարակով կանցկացնեն հայկական դիվիզիաների դրոշները, անպայման կդիտենք ռեպորտաժները ֆաշիզմի դեմ խորհրդային ժողովրդի հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսի մասին: Ավա՜ղ, այսօր հայ-ռուսական հարաբերությունները հասել են պատմական մինիմումի մակարդակի, երբ գործնականում կորսված է վստահությունը երկու երկրների ղեկավարների մակարդակով, երբ բոլոր նրանց, ովքեր հանդես են գալիս հայ-ռուսական համագործակցության զարգացման ու ամրապնդման օգտին, Փաշինյանի քարոզչությունն անվանում է «հինգերորդ շարասյուն»։

Այս ամենը անցողիկ է, Հայաստանի արևմտականացումը շատ շուտով կավարտվի, սորոսական նոմենկլատուրան կլքի ղեկավար պաշտոնները, և հայ-ռուսական համագործակցությունը կվերադառնա նախկին մակարդակին։ Այդ համագործակցությունը ահռելի հեռանկարներ ունի XXI դարում. այն ամրապնդված է XX դարի ամենամեծ հաղթանակով՝ ֆաշիզմի դեմ հաղթանակո՛վ:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ДАВИД ПРИЗНАН ПОТЕРПЕВШИМ, НО УГРОЗА ЕГО ЖИЗНИ И ЗДОРОВЬЮ СОХРАНЯЕТСЯ
      2022-05-19 10:56
      500

      Дело избитого блогера могут прекратить, как прекратили дело Титаняна! Родственник марзпета Лори Карен Зулоян, его водитель Айк и помощник Эрик Костанян получили задание избить блогера Давида Саркисяна за то, что тот позволил себе запись о поддержке де-факто переизбранного и находящегося под арестом мэра Ванадзора Мамикона Асланяна.

    • 19 МАЯ БАЙДЕН ПРИМЕТ ЛИДЕРОВ ФИНЛЯНДИИ И ШВЕЦИИ
      2022-05-18 10:47
      663

      Почему США возвращаются в Сомали? 14 часов в парламенте Финляндии длились прения по вопросу о вступлении в НАТО, в парламенте Швеции уложились в 4 часа. Шантаж Эрдогана по поводу «вето» мировое сообщество восприняло с пониманием, в том смысле, что все поняли, чем завершатся торги, а завершатся они тем, что Эрдоган уступит воле США. 19 мая Байден примет лидеров Финляндии и Швеции. Путин уже объявил, что членство этих стран в НАТО развяжет России руки.

    • ПЛОЩАДЬ ЗНАЕТ В ЛИЦО КАЖДОГО!
      2022-05-17 09:20
      1843

      Заказ на провокацию Когда генерал-майор Самвел Карапетян появился на Театральной площади, а потом и на площади Франции, многие пришли к заключению, что Пашинян не оставит этот факт без последствий, тем более, что генерал несколько раз посетил Театральную площадь в компании третьего президента Сержа Саргсяна. Карапетян также принял участие в факельном шествии в ночь на 24 апреля…

    • МЕЖДУНАРОДНОЕ "ОБОРЗЕНИЕ"
      2022-05-16 09:28
      1803

      Официальный Хельсинки обратится к НАТО На этой неделе, заручившись согласием парламента, правительство Финляндии обратится к НАТО с просьбой принять страну в военный блок. С 2000 г. Финляндия и Швеция регулярно проводили совместные учения с НАТО, обе страны уже 2 десятилетия пользуются репутацией неформальных членов Североатлантического альянса.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ