The Rolling Stones խումբը սպառնացել է դատի տալ Թրամփին
The Rolling Stones բրիտանական խումբը սպառնացել է դատի տալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին իր հանրահավաքներում նրանց երգերը հնչեցնելու համար, գրում է Rolling Stones պարբերականը։
«The Rolling Stones-ը ձեռնարկում է «հետագա քայլեր», որպեսզի կանխի Դոնալդ Թրամփի կողմից հանրահավաքների ժամանակ նրանց երաժշտության օգտագործումը այն բանից հետո, երբ նախագահի քարոզարշավի ժամանակ անտեսել են խմբի նամակները երգերի կատարումը դադարեցնելու մասին»,-նշվում է խմբի հայտարարության մեջ։
Դա, հնարավոր է, վերջին անգամ է, երբ Թրամփն օգտագործում է Ջագերի /Ռիչարդսի երգերից որևէ մեկն իր քարոզարշավների ժամանակ, հայտարարել է խմբի ներկայացուցիչը։
Խմբի հայտարարության մեջ նաև նշվում է, որ նրանց իրավունքները ներկայացնող իրավաբանական ընկերությունն ուղղել է հերթական նախազգուշացումը Թրամփի քարոզարշավի ներկայացուցիչներին այն մասին, որ եթե ԱՄՆ նախագահը շարունակի օգտագործել նրանց երգերն առանց համապատասխան իրավունքն ունենալու, նրանք կարող են դատական հայց ներկայացնել։
Նշվում է, որ, չնայած նախկինում նախազգուշացումների, որ խումբը թույլտվություն չր տվել Թրամփին, 2016 թվականի նախընտրական քարոզարշավի ժամանակ առանց դրա օգտագործվել է You Can’t Always Get What You Want երգը։ Այդ մասին խումբը գրել էր թվիթերյան իր միկրոբլոգում։
Նույն այդ երգը կրկին օգտագործվել էր Թրամփի քարոզարշավում Թալսում (Օկլահոմա նահանգ) հանրահավաքի ժամանակ սույն թվականի հունիսի 20-ին, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2022-05-26 00:00107
Один из лидеров "Движения сопротивления", вице-спикер от оппозиционной фракции "Армения" Ишхан Сагателян озвучил план действий на среду.
-
2022-05-25 23:33109
Бывший заместитель министра обороны, член Верховного органа Республиканской партии Армении Артак Закарян сегодня в ходе митинга на площади Гарегина Нжде обратился к результатам трехсторонней встречи Шарль Мишель – Никол Пашинян – Ильхам Алиев в Брюсселе и заявлению главы Европейского совета.
-
2022-05-25 20:40242
Мадридские принципы являются единственным международно утвержденным документом, в котором сопредседатели признают реализацию народом Арцаха права на самоопределение. Об этом заявил в беседе с Yerevan.Today координатор офиса второго президента Армении Роберта Кочаряна Баграт Микоян, комментируя заявление премьер-министра Армении Никола Пашиняна 25 мая в парламенте о том, что, приняв Мадридский документ, власти РА поставили под сомнение референдум о независимости Арцаха.
-
2022-05-25 19:49241
В ответ на письменное обращение, направленное 24 мая президенту Арцаха, от политических партий, представленных в парламенте страны, президент Араик Арутюнян 25 мая созвал расширенное заседание Совета безопасности.