Արայիկ Հարությունյանը դիմում է ուսուցիչներին
ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Դիմում եմ ուսուցիչներին
Սիրելի ուսուցիչներ,
Չնայած այն հսկայական համատեղ ջանքերին, որ ներդրեցինք գարնան ամիսներին ձեր հետ միասին՝ հեռավար եղանակով կրթության շարունակականությունը ապահովելու համար, վստահ եմ՝ յուրաքանչյուրս կարծում է, որ լավագույն տարբերակը կլինի, եթե սեպտեմբերին դպրոցները բացվեն և երեխաները դպրոց գնան սովորականի պես՝ դասարանում դասի հետ միասին ընկերների հետ շփվելու, իրարից ու ձեզնից կարոտը առնելու, կյանքը նորմալ հուն տանելու։
Այս նպատակն արժե, որ հիմա միասին ևս մեկ անգամ ներդնենք մեր ջանքերը՝ հորդորելու մեր երեխաներին՝
-սահմանափակել իրենց բակային շփումներն ու խաղերը,
-պահպանել հակահամաճարակային կարևոր կանոնները՝
-կրել դիմակ,
-ձեռքերը պարբերաբար ախտահանել,
-պահել հեռավորությունը։
Խնդրում եմ այս կոչով դիմել ձեր աշակերտներին, համատեղ մտածել ամառային հետաքրքիր առաջադրանքներ, որոնք նրանց կպահեն տանը՝ միաժամանակ նպաստելով երեխաների զարգացմանն ու ճանաչողական հետաքրքությունների ընդլայնմանը։ Առաջարկեք հետաքրքիր ֆիլմեր դիտել ու հետո ընկերներով քննարկել հեռավար, առաջարկեք կարդալ ու գրքերի հեռավար ամառային քննարկումներ կազմակերպել, առաջարկեք օգնել ծնողներին, մի համեղ բան պատրաստել, մասնակցել կենցաղային գործերին, փորձել մի լրացուցիչ բան ինքնուրույն սովորել։
Վստահ եմ՝ աշակերտները կլսեն ձեզ, որովհետև ուսուցչի հեղինակությունը մեր հասարակությունում եղել է ու պետք է մնա շատ բարձր։
Սիրելի երեխաներ, մնացեք տանը, որ դպրոց գնաք աշնանը», տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2022-05-23 04:5852
Ситуация все дальше ухудшается, война не завершилась 10 ноября 2020 года. Об этом 22 мая в ходе обсуждения на площади Франции заявил военный эксперт Карен Вртанесян.
-
2022-05-22 19:38398
Если у Армении есть премьер-министр, то сегодня в Брюсселе он должен сказать: Арцах не будет в составе Азербайджана. Об этом на своей странице в Facebook написал пресс-секретарь Республиканской партии Армении Эдуард Шармазанов.
-
2022-05-22 17:54422
Президент Арцаха Араик Арутюнян категорически отказался комментировать проходящую в Брюсселе встречу премьер-министра Армении Никола Пашиняна и президента Азербайджана Ильхама Алиева.
-
2022-05-22 17:34324
Легендарный французский шансонье Шарль Азнавур - в сердце каждого армянина. Впрочем, не только. Его любят миллионы меломанов по всему миру. Не зная ни единого слова по-французски люди подпевают ему так, будто это их родной язык. Сегодня Маэстро исполнилось 98 и в этот день NEWS.am STYLE поделится с вами любопытными фактами из жизни Азнавура.