Последние новости

«ԽՈՊԱՆՉԻՆԵՐԻՆ» ՆՈՒՅՆՊԵՍ ՀԱՇՎԵՑԻՆ

Արտագնա աշխատանքի մեկնող մեր քաղաքացիների դժգոհությունն ու անարդարության զգացողությունը միայն կաճի, ընդ որում մեծ է քաղաքացիությունից զանգվածային հրաժարման հավանականությունը, եթե ներդրվի կառավարության կողմից առաջարկվող եկամուտների համընդհանուր հայտարարագրման մեխանիզմը, համարում է տնտեսագետ, ԼՀ խմբակցության պատգամավոր Արկադի ԽԱՉԱՏՐՅԱՆԸ:

Եկամուտների համընդհանուր հայտարարագրման մասին օրենք ընդունելու և համապատասխան մեխանիզմ ներդնելու կառավարության մտադրության մասին իր հարցերի պատասխանները ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանից ստանալուց հետո, Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում նկարագրել է կառավարության տվյալ նախաձեռնության թերություններից մեկը: «Եկամուտների համատարած հայտարարագրման համակարգի ներդրումը, ըստ ֆինանսների նախարարի, ենթադրում է, որ ոչ միայն ՀՀ-ում բնակվող, այլ առհասարակ ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է հայտարարագրեր ներկայացնեն՝ իրենց եկամուտների վերաբերյալ: Սա նշանակում է, որ մեր հարյուր հազարավոր քաղաքացիներ, որոնք երկքաղաքացիներ են և ապրում են, օրինակ՝ Ռուսաստանում, ինչպես նաև որոնք ապրում են ՀՀ-ում, սակայն աշխատում են, օրինակ՝ Ռուսաստանում, պարտավոր են լինելու հայտարարագրեր ներկայացնել և վճարել եկամտային հարկ ՀՀ-ում, իսկ եթե արդեն վճարել են հարկը ՌԴ-ում, ուրեմն ՀՀ-ում պետք է վճարեն մեր և իրենց հարկման դրույքաչափի դրական տարբերության չափով:»,- գրել է պատգամավորը։

Առավել համոզչության համար Խաչատրյանը օրինակ է բերել. «Տղան մեկնել է ՌԴ աշխատելու (խոպան), ստացել է ՌԴ քաղաքացիություն և մնացել է այնտեղ ապրելու, սակայն պահպանվել է նրա ՀՀ քաղաքացիությունը: Տղան գրանցված աշխատող չէ, աշխատում է որպես բանվոր, ամառանոցներ է կառուցում: Ամեն ամիս նա ուղարկում է Հայաստան անկանխիկ փոխանցումների միջոցով իր մորը 200$ գումար: Համաձայն եկամուտների համատարած հայտարարագրման համակարգի՝ և տղան, և մայրը պարտավոր են լինելու ներկայացնել հայտարարագրեր՝ բացահայտելով իրենց եկամուտները: Մայրը տվյալ եկամտի գծով եկամտային հարկ չի վճարի, քանի որ նվիրատվությունը չի հարկվում, բայց տղան պարտավոր կլինի վճարել 22% եկամտային հարկ 2021թ. համար՝ ՌԴ-ում իր ստացած աշխատավարձից, իսկ եթե նա ՌԴ-ում վճարած լինի, օրինակ՝ 13% հարկ, ապա ՀՀ-ում ստիպված կլինի վճարել 22-13=9% եկամտային հարկ»։

Պատգամավորը հիշեցրեց, որ 2017-2019 թվականներին մասնավոր տրանսֆերտների ծավալը կազմել է տարեկան մոտ 1,7-2 մլրդ դոլար։ Խաչատրյանի խոսքերով՝ նշված եղանակով այս համակարգի ներդրումը կարող է անարդարության զգացողություն և խիստ դժգոհություն առաջացնել ոչ լավ օրից իրենց տունը լքած, արտագնա աշխատանքի մեկնած մեր հայրենակիցների մոտ: «Առկա է ռիսկ, որ կարող է սկսվել ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու գործընթաց, ինչը խիստ անցանկալի է մեր երկրի պարագայում: Կոչ եմ անում իշխանություններին շատ զգույշ լինել այս հարցերում և հանրային լայն քննարկումից հետո միայն անդրադառնալ այս համակարգի ներդրմանը»,- ամփոփել է Արկադի Խաչատրյանը ։

Հիշեցնենք, որ եկամուտների համընդհանուր հայտարարագրման գաղափարը ներկայիս իշխանությունը քննարկում է իր գալու պահից ի վեր։ 2018-ին, երբ կառավարությունն առաջին անգամ խոսեց այդ մասին, սոցցանցերում, որտեղ «ապրում» է իշխանությունն իր կյանքի մեծ մասը, հասարակական դժգոհության ալիք բարձրացավ։ Այն ժամանակ, հաշվի առնելով, որ առջևում արտահերթ խորհրդարանական ընտրություններն էին, իշխանությունը նահանջեց, բայց եկամուտների տոտալ հայտարարագրում ներդնելու մտադրությունից չհրաժարվեց։ Անցած տարվա ողջ ընթացքում կառավարությունն իբր աշխատել է մեխանիզմների վրա, որոնք, սակայն, առանձնակի փոփոխությունների չեն ենթարկվել։ Համենայն դեպս՝ «խոպանչիների» վերոնշյալ հարկման մասով։ Ուշագրավ է, որ այն ժամանակ՝ 2018-ին, իշխանությունը՝ ի դեմս ՊԵԿ արդեն նախկին ղեկավար Դավիթ Անանյանի, ձեռնածություն անելով բառերով, փորձում էր համոզել հասարակայնությանը, թե «արտագնա աշխատանքը հարկելու նախագիծ չկա», ընդ որում հավելելով. « կա ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման ինստիտուտի ներդրման գաղափար»։

Այսօր, ինչպես տեսնում ենք, այդ գաղափարը «հասունացել է»։ Եվ իշխանությունը ավելի լավ ժամանակ չգտավ դրա ներդրման համար՝ տասնապատիկ ավելացված գույքահարկի հետ մեկտեղ, քան հիմա (ավելի ճիշտ՝ 2021 թվականին), երբ, ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի (WEF) կանխատեսումների, համաշխարհային տնտեսությանը կորոնավիրուսի համավարակի պատճառով տևական ռեցեսիա է սպասում։ Երբ, համաձայն WEF-ի զեկույցի, համավարակի հարուցած ճգնաժամն ավերիչ ազդեցություն է ունեցել մարդկանց կյանքի և նրանց ապրուստի վրա:

Ոչինչ չունենք եկամուտների համընդհանուր հայտարարագրման ներդրման դեմ, բայց համաձայնեք, սոցիալ-տնտեսական ծանրագույն պայմանների իրավիճակում, որում այսօր հայտնվել են մեր քաղաքացիները, և որից դեռ պարզ չէ, թե երբ կհաջողվի դուրս գալ, հարկային բեռի ավելացումը հարված է ամենացավոտ կետին։ Եվ ընկալել դա պատրաստությամբ՝ որպես «պետականության կամքի» դրսևորում, ինչպես վերջերս կոչ արեց Փաշինյանը, շատ դժվար է նույնիսկ մեծագույն ցանկության դեպքում։

Հասկանալի է, որ իշխանությունը ձգտում է այդ կերպ ավելացնել բյուջեի մուտքերը, բայց մտորե՞լ են արդյոք մեր պետական այրերը, թե որքանով են մեր քաղաքացիներն այսօր պատրաստ նման քայլերի։ Չէ՞ որ, համաձայնեք, նման նախաձեռնություններով հանդես եկող կառավարությունը պարտավոր է առաջին հերթին լուծել իր քաղաքացիների զբաղվածության և նրանց աշխատանքի արժանավայել վարձատրության հարցերը։ Թե՛ աշխատանքի և թե՛ արժանավայել վարձատրության առումով շարքային քաղաքացիներն այսօր, մեղմ ասած, խնդիրներ ունեն։ Շատերը ստիպված են տոկոսով պարտք վերցնել տարրական գոյատևման համար։ Իսկ իշխանությունը, եթե անգամ լուծում է, ապա միայն իր շրջապատի զբաղվածության և արժանավայել վարձատրության հարցերը։ Թեպետ, նման մտորումները Փաշինյանը հրամայել է համարել «ոչ պետական»…

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • «ЧЕСТЬ ИМЕЮ»: БАКУ ИЗБЕГАЕТ ПРЕДМЕТНЫХ ШАГОВ, ПЫТАЯСЬ ВЫИГРАТЬ ВРЕМЯ
      2023-11-17 15:14
      3229

      Оценивая бюджет, нужно прежде всего опираться на то, что за истекший год произошло с Арменией, Арцахом, армянским народом, поскольку приоритетной задачей любого правительства должность быть обеспечение безопасности и территориальной целостности страны, не говоря уже об авторитете и роли страны, убеждена парламентская оппозиция. Грош цена всем повышениям расходных статей, если в течение года среднестатистический гражданин констатирует многочисленные человеческие, территориальные потери, заявил в ходе брифинга в НС секретарь фракции «Честь имею» Тигран Абрамян.

    • СТРАСТИ ПО ПАСПОРТУ
      2023-11-14 16:17
      1868

      Власти нужна проволочка с документами? Власть должна обеспечивать своих граждан паспортами и при необходимости ID-картами, это аксиома, но только не в Армении - в ходе нынешней сессии НС заявил депутат фракции «Армения» Гегам Манукян в связи с очередной законодательной инициативой вновь отложить сроки предоставления биометрических паспортов и ID-карт до лучших времен. То есть пока правительство модернизирует и внедрит новую систему предоставления подтверждающих личность документов. Когда это произойдет, представившему соответствующий законопроект руководителю Службы миграции и гражданства Армену Казаряну пока неизвестно.

    • Сейран ОГАНЯН: АРМЕНИЯ УГОДИЛА В ДИПЛОМАТИЧЕСКУЮ ЗАПАДНЮ
      2023-10-26 13:05
      2602

      Вопрос Арцахского конфликта и мирное будущее Армении оказались меж двух разных дорожных карт, это дипломатическая западня, которая в рамках нынешних геополитических развитий приведет к тому, что Армения превратится в арену военного столкновения силовых центров, заявил в ходе брифинга в НС руководитель фракции «Армения» Сейран Оганян.

    • Карен ИГИТЯН: ПАШИНЯН УНИЧТОЖАЕТ АРМЕНИЮ
      2023-10-06 09:13
      2906

      Никол Пашинян в одностороннем порядке подписал документ, в котором признает территориальную целостность Азербайджана. В тексте, который был подписан во время саммита Европейского политического сообщества в Гранаде, указана также площадь Азербайджана, которую он признает 86.600 кв.км. 






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ