Արթուր ՎԱՆԵՑՅԱՆ. ՓՈՐՁԵԼՈՒ ԵՆՔ ԳԱԼ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՈՒ ԱԶԱՏՎԵԼ ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, «Հայրենիք» զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Վանեցյանը ծավալուն հարցազրույց է տվել «Հրապարակ» օրաթերթի լրագրողներին։
Պարոն Վանեցյան, ե՞րբ է տեղի ունենալու Ձեր կուսակցության համագումարը, ո՞վքեր են կուսակցության ղեկավար կազմում, և առաջիկայում ի՞նչ ծրագիր ունի կուսակցությունը, կա՞ն իշխանափոխության պլաններ, թե՞ այն դեռևս ձևավորման փուլում է՝ նաև գաղափարական առումով։
Համավարակով պայմանավորված սահմանափակումների պատճառով մեր պլանները մի քիչ շեղվեցին, չկարողացանք անցկացնել համագումար, և արդեն, որպես կուսակցություն, մեր դերակատարումն ունենալ հայաստանյան քաղաքական դաշտում։ Բայց, հաշվի առնելով տիրող իրավիճակը, այս սահմանափակումները, որոնք, կարծում եմ, երկար կտևեն, այս փուլում քննարկում ենք սովորականից տարբեր ձևով համագումար անցկացնելու տարբերակ։ Տարբերակները մի քանիսն են։ Առաջիկա 10-15 օրվա ընթացքում կհայտարարենք մեր համագումարի անցկացման ձևաչափը և կձևավորենք մեր քաղաքական կառույցը։ Ինչ վերաբերում է քաղաքական թիմին․ այս պահին ունենք 1700-ից ավելի դիմում՝ կուսակցությանն անդամագրվելու։ Իսկ ծրագիրը, արժեքային, գաղափարական սկզբունքները, քաղաքական թիմը կորոշվեն համագումարի ընթացքում։ Այս փուլում չեմ ցանկանում առանձնացնել ինչ-որ անձանց, բայց կարող եմ վստահ ասել, որ մեր թիմում ընդգրկվելու են բարձր մարդկային, մասնագիտական հատկանիշներ ունեցող մարդիկ, լինելու է լավ մարդկանց պրոֆեսիոնալ թիմ։
Ո՞ր դաշտում եք գործելու։
Մեր քաղաքական ուժը գործելու է ընդդիմադիր դաշտում, գործող իշխանություններին լինելու ենք հստակ ընդդիմություն և փորձելու ենք, մեր ծրագրերը ներկայացնելով, գալ իշխանության ու ազատվել այս իշխանություններից։
Պարոն Վանեցյան, ի՞նչ ճանապարհով եք պատրաստվում իշխանության գալ, սպասելու եք հերթական ընտրությունների՞ն, թե՞ այլ միջոցներ գեներացնելով ՝հասնելու եք արտահերթ ընտրությունների։ Ձեր կուսակցության գաղափարախոսությունը ո՞րն է լինելու, կարգախոս ունե՞ք։
Մեր կուսակցության գաղափարախոսությունը լինելու է ցենտրիզմը՝ աջ ուղղվածությամբ, որովհետև ես շատ եմ կարևորում ավանդական արժեքներն ու ավանդույթների պահպանումը, բայց դա չի նշանակում, որ մենք լինելու ենք կոնսերվատիվ դաշտում գործող կուսակցություն, մենք լինելու ենք կենտրոնում գործող կուսակցություն։ Ամենակարևոր գաղափարն ու գաղափարախոսությունը լինելու են պետության շահի, պետության արժևորումն ու կարևորումը, և այդ ամենի հետ մեկտեղ՝ ես կարևորում եմ մեր ինքնության, մեր ազգային ավանդույթների պահպանումը։ Այսինքն՝ այն բոլոր արժեքները, որոնք սովորական հայ ընտանիքները, հայ մարդը պահել են ու պահպանել իրենց կյանքի ընթացքում։ Դեռևս հստակ կարգախոս մշակված չէ, բայց այն գաղափարները, որոնց շուրջ մենք համախմբվում ենք, կարելի է 2 բառով բնութագրել՝ «Առաջընթաց և ավանդույթներ»։ Այսինքն՝ մենք պետք է միշտ զարգանանք, առաջ գնանք աշխարհի հետ, բայց մեր ինքնությունը, մեր ազգային ավանդույթները պարտավոր ենք պահպանել։ Ինչ վերաբերում է նրան՝ հերթական կամ արտահերթ ընտրությունների արդյունքում, թե այլ իրավիճակում կլինեն փոփոխությունները, ապա ես կարող եմ ասել մի բան, որ ես կողմնակից եմ միայն սահմանադրական կարգով իշխանափոխությանը, սահմանադրական կարգի ցանկացած խախտում, որը չի բխում մեր օրենքներից, ինձ համար անթույլատրելի է։ Սահմանադրական կարգով ամենատրամաբանական փոփոխությունը հերթական խորհրդարանական ընտրություններն են, արտահերթ խորհրդարանական ընտրություններն են, և 3-րդ տարբերակը՝ գործող Ազգային ժողովում քաղաքական ուժերի կողմից նախաձեռնվում է վարչապետի ու կառավարության փոփոխություն, և ընտրվում է նոր վարչապետ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-12 15:51
"Воздержусь от комментариев на эту тему – всё уже сказал Айк Мамиджанян", – заявил третий президент Армении Серж Саргсян, отвечая журналистам на вопрос о действиях фракции «Армения» в рамках процесса импичмента.
-
2025-06-12 15:47
Не знаю, в чем проблема, но фактом является то, что на данный момент под бланком процесса выражения вотума недоверия премьер-министру подписались лишь 6 депутатов. Об этом заявил в беседе с журналистами в Республиканском Пантеоне в парке имени Комитаса 12 июня выдвинутый парламентской фракцией «Честь имею» кандидат в премьер-министры Армении, глава укрупненной общины Масис Давид Амбарцумян.
-
2025-06-12 15:42
Совет управляющих МАГАТЭ одобрил резолюцию, согласно которой Иран не соблюдает свои обязательства в ядерной сфере, сообщает Associated Press (AP) со ссылкой на источники.
-
2025-06-12 14:26
С 8 по 11 июня 2025 года на Армянской атомной электростанции (ААЭС) состоялся предварительный визит Корпоративной партнерской проверки с участием экспертов Всемирной ассоциации организаций, эксплуатирующих атомные электростанции (ВАО АЭС).