ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿԱԹՈՒՂԻՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՎԻՐՏՈՒԱԼ ՀԱՐԹԱԿՈՒՄ
Հայաստանում գործող հակահամաճարակային միջոցառումների պայմաններում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հանրությանը ներկայացնում է նոր վիրտուալ տեղեկատվական հարթակ` Հայաստանի երկաթուու պատմության թանգարանի ֆեյսբուքյան էջը:
Թանգարանի էջում կարող եք գտնել բացառիկ, արխիվային լուսանկարներ և վիդեոնյութեր, փաստաթղթեր և պատմություն ստեղծած մարդկանց մասին ինֆորմացիա: Հրապարակված նյութերը նվիրված են Հայաստանի երկաթուղային համակարգի ստեղծմանն ու զարգացմանը՝ սկսած Ռուսական կայսրության ժամանակաշրջանից, և սովետական շրջանից, որը Հայաստանի երկաթուղային տրանսպորտի և ենթակառուցվածքների կիզակետն էր:
Բացի այդ, էջում արդեն տեղադրված է վիրտուալ շրջայցը Թանգարանով, որի հեղինակն է թանգարանի վարիչ Նիկողայոս Տեր-Կարապետյանը:
«Մեր ներկան և արդյունավետ ապագան մեծապես կախված է նրանից, թե որքան հոգատար ենք մենք վերաբերվում պատմությանը, որքան խորը գիտենք և վերլուծում ենք անցյալի սխալները և գնահատում ենք անցյալի հաջողությունները», - նշում է ծրագրի նախաձեռնող, ՀԿԵ-ի Տեխնիկական քաղաքականության բաժնի պետ Սենիկ Մուրադյանը:
Նրա խոսքով, Թանգարանի էջի ստեղծմանը զուգահեռ կլուծվի նաև պատմական նյութերի թվայնացման խնդիրը:
Հայաստանի երկաթուղու թանգարանը բացվեց 2009 թվականին Երևանի կայարանում: Տարիների ընթացքում այստեղ հավաքագրվել է Հայաստանի երկաթուղու պատմությանը նվիրված ծավալուն ցուցահանդեսը, որը սկսվում է 1895-ի մայիսից: Ամենահին ցուցանմուշը (19-րդ դար)՝ ցարական ժամանակներում շահագործվող շոգեքարշն է:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2023-05-31 18:54815
Зампредседателя РПА Армен АШОТЯН пишет в своем Телеграм-канале: «На прошедшем сегодня «Армянском демократическом форуме» посол США в Армении Кристина Куинн назвала Армению «яркой точкой демократии» в регионе, забыв о том, что в докладе о правах человека ее работодателя, Госдепартамента США, за 2022-ой год по Армении содержатся вопиющие факты о попрании демократии в стране.
-
2023-05-30 10:35518
Центральный совет армян Германии заявил о своей поддержке заявления Национального Собрания Республики Арцах, считая, что Республика Арцах не может быть признана частью Азербайджана какой-либо структурой, особенно – властями Республики Армения, сообщает выходящее в Европе издание «Орер» со ссылкой на заявление правления Совета.
-
2023-05-30 09:481582
«В связи с получившим широкий общественный резонанс видео я получаю многочисленные звонки и обращения с просьбой прокомментировать вопрос сожжения бумажных отходов на территории парка Цицернакаберда», - пишет на своей странице экс-директор Музея-Института Геноцида армян Айк Демоян. И объясняет некоторую задержку ответа тем, что необходимо было время для понимания произошедшего, учитывая при этом главную задачу: исключение очередного дискредитирующего имя Музея-института Геноцида армян (МИГА) инцидента. Представляем запись Демояна полностью.
-
2023-05-30 09:221247
«Луйс»: международная миротворческая деятельность в условиях формирования нового миропорядка Динамика геополитических трансформаций, особенно на их последнем этапе острые конфликты интересов постоянных членов Совета Безопасности ООН, создают серьезные препятствия для международного миротворчества, говорится в опубликованном фондом «Луйс» исследовании доктора политических наук Тиграна ТОРОСЯНА «Международная миротворческая деятельность в условиях формирования нового миропорядка». Хотя за последние десятилетия международное право зафиксировало значительные успехи в направлении формирования инструментария миротворческой миссии ООН и правовой основы урегулирования споров о самоопределении, что позволило предотвратить ряд надвигающихся войн и урегулировать конфликты, однако миротворческая миссия ООН не была применена в случае Нагорно-карабахского конфликта. И все же единственной возможностью исправить сложившуюся после войны 2020 года ситуацию и предотвратить катастрофу является формирование миротворческой миссии ООН, для процесса урегулирования взяв за основу схему, разработанную в формате сопредседателей Минской группы ОБСЕ представителями трех постоянных членов СБ ООН, говорится в материале, который представляем ниже с сокращениями.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2023-05-24 12:0987
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը մայիսի 24-ին անցկացրեց «Անվտանգության օր» ամենամյա ակցիան: Ակցիայի նպատակն է ավտոսիրողների ուշադրությունը հրավիրել երկաթուղու ենթակառուցվածքներում անվտանգ երթևեկության խնդիրների վրա:
-
2023-05-19 16:31222
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունն ավարտել է Մասիս-Արտաշատ հատվածի գծանցի հիմնանորոգումը ՝ գծի վերին կառուցվածքի և ռետինակորդային պատվածքի վերատեղադրմամբ։ Գծանցների հիմնանորոգումը նպաստում է երկաթուղային գծանցներով ավտոտրանսպորտի հատման ժամանակ անվտանգության բարձրացմանը, իսկ ռետինակորդային պատվածքը մեծացնում է գծանցի հարմարավետությունը ավտոսիրողների և ուղևորների համար։
-
2023-05-18 19:25216
Մայիսի 18-ին ՝ ժամը 13:30-ի սահմաններում, Արագած-Քարակերտ հատվածում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Գյումրի-Երևան երթուղով ընթացող էՊ-2Դ էլեկտրագնացքը վրաերթի է ենթարկել ճանապարհին հայտնված մի մարդու:
-
2023-04-17 09:11126
Ապրիլի 15-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Գյումրի-Երևան երթուղով երթևեկող էլեկտրագնացքը բախվել է երկաթուղային գծերը չպարզված կարգով հատող FAW մակնիշի բեռնատարին: Բախման հետևանքով տուժել են բեռնատարի վարորդը և ուղևորը, ինչպես նաև ՀԿԵ-ի ուղևորը: