Քանի՞ մարդ է վարակված ԱԺ-ում
ՀՀ ԱԺ աշխատակազմը չի տիրապետում պատգամավորների շրջանում կորոնավիրուսի վարակի առկայության վերաբերյալ ամբողջական տվյալներին։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ԱԺ աշխատակազմի ղեկավար, գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը նշեց, թե «ԱԺ աշխատակազմը տիրապետում է միայն այն տվյալներին, որոնք իրենց փոխանցում են պատգամավորները՝ նշելով, թե «օրենքով սահմանված չափանիշ չկա, որ պատգամավորը պարտավոր է գալ ու ասել, որ հիվանդ է»։
Ըստ նրա տրամադրած տվյալների՝ ներկայումս կա մոտ 18 վարակված և ինքնամեկուսացված պատգամավոր։ «Այս պահին մենք հավաքագրել ենք ու իմ ձեռքի տակ կան հետևյալ տվյալները՝ 5 վարակված աշխատակից՝ աշխատակազմից, 6 պատգամավոր, և մոտ 12 ինքնամեկուսացված պատգամավոր»,- ասաց Տ.Գալստյանը։ Վերջինիս փոխանցմամբ՝ վարակակիրներ ու ինքնամեկուսացածներ կան թե «Իմ քայլը», թե «ԲՀԿ» խմբակցությունից։ ԼՀԿ խմբակցության պատգամավորների վերաբերյալ տվյալներ ԱԺ աշխատակազմի ղեկավարը չունի։
Նշենք, որ ԱԺ աշխատակազմի ղեկավարը պնդում էր, թե պատգամավորները որևէ պարտավորություն չունեն՝ իրենց վարակակիր լինելու մասին հայտնել ԱԺ աշխատակազմին։
«Առավելագույնը, որ մենք կարող ենք իմանալ, դա ԱԺ մուտքի մոտ ջերմաչափում իրականացնելու արդյունքում ֆիքսված տեղեկությունն է, և, եթե որևէ աշխատակից կամ պատգամավոր նորմայից բարձր տաքություն է ունենում մենք նրանց հետ ենք ուղարկում տուն»,- ասաց ԱԺ պաշտոնյան։ «Փաստինֆոյի» այն դիտարկմանը, որ միայն բարձր ջերմության առկայությունը դեռևս չի խոսում կորոնավիրուսով վարակված լինելու փաստի մասին, Տիգրան Գալստյանն արձագանքեց. «Դուք ինչպե՞ս եք պատկերացնում՝ ուրիշ ի՞նչ կերպով են իմանում հիվանդության առկայության մասին ...»։ Մեր հակադարձմանը՝ որ տվյալ դեպքում՝ ախտանիշեր ունեցող աշխատակիցները կամ պատգամավորները թեստ են հանձնում և արդյունքների մասին տեղյակ պահում ԱԺ աշխատակազմին, Տիգրան Գալստյանը պատասխանեց, թե. « Հնարավոր է, որ պատգամավորը թեստ հանձնի և դրական արդյունք գրանցած լինի, բայց չցանկանա այդ մասին բարձրաձայնել»։
Եվ միայն «Փաստինֆո»-ի պնդումից հետո, որ վարակակիր լինելու մասին տեղեկատվությունը թաքցնելը համարվում է հանցագործություն, քանի որ վարակը հաստատվելու դեպքում վարակակիրը, կոնտակտավորները պարտավոր են մեկուսանալ, ինքնամեկուսանալ, իսկ տվյալ պարագայում լրատվական գործակալությունն ակնկալում է ստանալ բացառապես թվային տվյալ՝ առանց նույնականացնելու հիվանդի ինքնությունը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարը տրամադրեց վերը նշված վիճակագրական տվյալները։
Ի գիտություն՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի ու պատգամավորների տեղեկացնենք, որ բոլորովին վերջերս է խորհրդարանը քրեական օրենսգրքում կատարել փոփոխություններ ու քրեական պատասխանատվություն նախատեսել, թե Արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու (277.1-րդ հոդված), թե Նոր կորոնավիրուսային վարակով (2019n-CoV) վարակելու (124.1-րդ հոդված) համար։ Ավելին, ընդունվեց նաև տեղորոշման մասին օրենքը և գործող օրենսդրությունը տարածվում է բոլորի վրա, հետևապես պատկան մարմինները պարտավոր են պարզել, թե արդյոք պատգամավորների շրջանում եղել են վարակակիրներ, որոնք թաքցրել են այդ մասին, կամ վարակակիր, կոնտակտավոր լինելով հանդերձ մասնակցել ԱԺ աշխատանքներին և տալ համարժեք իրավական գնահատական։ Քրօրենսգրքով նախատեսված պատասխանատվությունը միայն տաքսու վարորդների համար չէ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-14 19:39
Управление по делам о конфискации незаконного имущества Генеральной прокуратуры представило в суд иск о конфискации недвижимости и денежных средств у бывшего замминистра иностранных дел Армении Авета Адонца. Об этом сообщает Генпрокуратура Армении.
-
2025-07-14 19:37
В России продолжаются аресты азербайджанских бизнесменов, связанных с диаспорскими организациями.
-
2025-07-14 18:39
Лица, занимающиеся цветочным бизнесом, провели акцию протеста. Они перекрыли цветами трассу Эчмиадзин-Ереван. Протестующие возмущены тем, что не могут экспортировать свои цветы в Россию.
-
2025-07-14 18:37
Вооруженные отряды напали на ряд поселений друзов в сирийской провинции Сувейда. Уже второй день идут ожесточенные бои.