ՀՅԴ-ն արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն է տեսնում
Մենք երեք կուսակցություններով ստեղծել ենք աշխատանքային խումբ, որը պետք է մշակի գործողությունների ճանապարհային քարտեզ: Այս մասին այսօր` հունիսի 29-ին, ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը` անդրադառնալով նախորդ շաբաթ երկրի ներքաղաքական իրավիճակն ու սահմանադրական կարգի վերականգնման ուղիները «Բարգավաճ Հայաստան» և «Հայրենք» կուսակցությունների ղեկավարների հետ քննարկելու թեմային
«Հիմնական ու գլխավոր նպատակը և ստեղծված իրավիճակից ելքը համարում ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունները»,- նշեց Իշխան Սաղաթելյանը:
Նախորդ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ Դաշնակցությունն անհրաժեշտ շեմը չէր հաղթահարել: Հարցին, թե ինչո՞ւ են հիմա պահանջում նոր ընտրություններ, արդյո՞ք այս անգամ կհաջողեն, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչը պատասխանեց, որ գերխնդիրն իրենց հաջողելու կամ ձախողելու հարցը չէ, այլ՝ 2018թ-ի ժողովրդական շարժումը ձևակերպել էր պահանջներ, նրա խոսքով` մարդիկ ցանկանում էին ապրել ավելի բարեկեցիկ, ավելի ապահով ու զարգացած երկրում, ստանալ արժանապատիվ աշխատավարձ․
«Սակայն անցել է 2 տարի և գործող իշխանությունը այս պահանջներից շեղվել է, երկրում համակարգային բարեփոխումներ չկան, այլ կա քաղաքական և կառավարման ճգնաժամ: Մենք գտնում են, որ այս պահանջներն իրականություն դարձնելու համար անհրաժեշտ է նոր որակի իշխանություն, իսկ դա կարող է ձևավորել ժողովուրդն ընտրությունների միջոցով», ասել է Ի․Սաղաթելյանը, տեղեկացնում է News.am-ը:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ երկրի «ներքաղաքական իրավիճակն ու սահմանադրական կարգի վերականգնման ուղիները» քննարկելու նպատակով կայացել էր ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցչի, ԲՀԿ առաձնորդ Գագիկ Ծառուկյանի և «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հանդիպումը, ինչի մասին ընդդիմադիր 3 կուսակցությունները համատեղ հաղորդագրություն էին տարածել և ընդգծել, որ առաջիկայում ստեղծվելիք աշխատանքային խումը լայն համախմբում ապահովելու նպատակով կմշակի համատեղ գործողությունների ծրագիր և ճանապարհային քարտեզ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-30 19:32
Представители Католикоса Великого Дома Киликийского Арама I в Эчмиадзине встретились с Католикосом всех армян Гарегином II. Они передали Гарегину II обеспокоенность Арама I и его видение относительно выхода из сложившейся ситуации.
-
2025-06-30 19:29
Школьники из Армении завоевали 21 медаль на 5-й международной олимпиаде по прикладной биологии в провинции Бали в Индонезии. Об этом сообщает пресс-служба министерства образования, науки, культуры и спорта Армении.
-
2025-06-30 19:20
Баку выбрал путь обострения отношений с Москвой. Пока в Азербайджане наберутся мудрости, будет страдать азербайджанская диаспора, пишет обозреватель Pravda.Ru Любовь Степушова.
-
2025-06-30 19:13
«Предъявленное предстоятелю Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископу Микаэлу Аджапахяну обвинение – полностью незаконное и необоснованное. И это не только наша позиция. Такой была также позиция прокуратуры и Следственного комитета – до того момента, как премьер-министр начал свои нападки на архиепископа. Хронология здесь абсолютно ясна», – заявил на встрече с журналистами 30 июня представитель группы адвокатов архиепископа Ерем Саркисян.