Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերընտրվել է «Սիստեմա» ԲՖԿ տնօրենների խորհրդի կազմում
«Սիստեմա» ԲՖԿ (բաժնետիրական ֆինանսական կորպորացիա) տնօրենների խորհուրդն իր նախագահ է ընտրել դարձյալ Վլադիմիր Եվտուշենկովին, նշված է կորպորացիայի հաղորդագրության մեջ, հայտնում է «Փրայմը»:
«Բաժնետերերի տարեկան ժողովից հետո «Սիստեմա» ԲՖԿ տնօրենների խորհրդի նիստում խորհրդի նախագահ է ընտրվել Վլադիմիր Պետրովիչ Եվտուշենկովը, փոխնախագահներ՝ Աննա Գրիգորևնա Բելովան և Անդրեյ Անատոլևիչ Դուբովսկովը»,- նշված է հաղորդագրության մեջ:
Հունիսի 27-ին առցանց ձևաչափով տեղի ունեցած բաժնետերերի տարեկան ժողովում ընտրվել է տնօրենների խորհրդի նոր կազմ և մեծացվել կազմի թիվը՝ 11-ից դարձնելով մինչև 12 մարդ:
Կազմում նորեկներն են՝ «Ռոսնանո» կառավարող ընկերության ղեկավար Անատոլի Չուբայսը, Լյուսքսեմբուրգի նախկին փոխվարչապետ Էթիեն Շնայդերը և «Սիստեմա» ԲՖԿ նախագահ Վլադիմիր Չիրախովը, որը կորպորացիան ղեկավարում է ապրիլի կեսից:
Դրանից բացի, տնօրենների խորհրդի կազմում վերընտրվել են «Սիստեմայի» հիմնական սեփականատեր Վլադիմիր Եվտուշենկովը, «Սիստեմա» ԲՖԿ նախկին ղեկավար, տնօրենների խորհրդի փոխնախագահ Անդրեյ Դուբովսկովը, Segezha Group-ի (պատկանում է ԲՖԿ-ին) նախագահ Միխայիլ Շամոլինը, կորպորացիայի առաջին փոխնախագահ Ֆելիքս Եվտուշենկովը, «Վիմմ-Բիլ-Դաննա»-ի նախկին համասեփականատեր Դավիդ Յակոբաշվիլին:
Խորհրդում վերընտրվել է Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Կազմի մեջ են մտել նաև KPMG ռուսական ստորաբաժանման նախկին ղեկավար Ռոջեր Մանինգսը, Deutsche Telekom-ի նախկին նախագահ Ռոն Զոմերը և պրոֆեսոր, «Սիսիտեմայի» աուդիտի, ֆինանսների ու ռիսկերի հարցերով կոմիտեի անդամ Աննա Բելովան:
«Սիստեմա» ԲՖԿ-ն ներդրումային հոլդինգ է, որն ակտիվներ է տնօրինում հեռահաղորդակցության, էլեկտրոնիկայի, էլեկտրաէներգետիկայի, մեծածախ առևտրի, ֆինանսների, բժշկության, դեղագործության և բիոտեխնոլոգիաների ոլորտներում: «Սիստեմա» ԲՖԿ հիմնական բաժնետերերն են Վլադիմիր Եվտուշենկովը, որը տնօրինում է «Սիստեմայի» բաժնետոմսերի 59,2 տոկոսը: Նրա որդուն՝ Ֆելիքս Եվտուշոնկովին է պատկանում 5,1817 տոկոսը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2022-05-19 14:3052
Турция проинформировала членов НАТО, что скажет "нет" членству Швеции и Финляндии, продолжит ту же линию, заявил президент страны Тайип Эрдоган.
-
2022-05-19 14:2954
По итогам войны в Карабахе под контроль Азербайджана перешли полностью 118 общин и частично - 2. Об этом заявил Омбудсмен Карабаха Гегам Степанян в ходе заседания парламента в четверг.
-
2022-05-19 14:2852
Турция не может отказаться от отношений с Россией, от российского газа, это стратегический вопрос․ Об этом на встрече с турецкой молодежью заявил президент страны Реджеп Тайип Эрдоган. Его слова приводит РИА Новости.
-
2022-05-19 14:2657
Заседание Совета Парламентской ассамблеи ОДКБ пройдет в Ереване 6 июня. Об этом заявил на пленарном заседании Госдумы спикер Вячеслав Володин.