«Հրապարակ». ԻՇԽԱՆԱԿԱՆ ԹԻՄՈՒՄ ՌՈՒՍՏԱՄ ԲԱԴԱՍՅԱՆԻՑ ԴԺԳՈՀ ԵՆ
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական իրավաբան պատգամավորներն ու արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հանգստյան օրերին քննարկումների մեջ են եղել։ «ՍԴ-ի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ են մշակել, որ սահմանադրական փոփոխությունները կյանքի կոչելու խոչընդոտները վերացնեն։
Իշխանական թիմում խիստ վրդովված են, կարծում են, որ այս իրավական անգրագիտության և իրենց խայտառակվելու թիվ 1 պատասխանատուն Ռուստամ Բադասյանն է, և Փաշինյանը նրան պետք է օր առաջ ազատի։ Բադասյանը փորձում է մեղմել թիմի զայրույթը և որոշել է գերակատարել «պլանն» ու ուղիներ գտնել, որ այլ օրենքներում փոփոխություններով դադարեցվեն նաև արձակուրդում գտնվող ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները։
«Սահմանադրական դատարանի մասին» օրենքի համաձայն, ՍԴ դատավորներն ունեն ամենամյա հերթական վճարովի արձակուրդի իրավունք՝ 30 աշխատանքային օր, այսինքն՝ շուրջ 1 ամիս Թովմասյանն արձակուրդում է լինելու, հետևաբար՝ որպես ՍԴ նախագահ այդ ընթացքում նա չի մասնակցելու ՍԴ նիստերին, նրա լիազորությունները կարող են դադարեցվել նրա՝ արձակուրդից վերադառնալու օրը միայն։ Սակայն պարզվում է՝ մի նյուանս էլ կա. ՍԴ օրենքի համաձայն, ՍԴ-ում քվորումի բացակայության պարագայում նախագահի ԺՊ-ն կարող է հետ կանչել արձակուրդում գտնվող դատավորներին, որոնք կմասնակցեն նիստերին և որոշումների կայացմանը»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-26 20:45
На перекрестке улиц Лео-Пароняна в Ереване проходит церемония зажжения свеч в память о скончавшейся беременной Соне Мнацаканян.
-
2024-04-26 19:48
В Армении прошел первый за долгое время армяно-кипрский бизнес-форум, в рамках которого в Ереван прибыли менеджеры 15 компаний разных отраслей.
-
2024-04-26 19:45
Следственный комитет Армении объявил в розыск двух граждан Республики Армения В.М. и С.Дж. по обвинению в госизмене, шпионаже и вражеской деятельности против Армении.
-
2024-04-26 19:42
Школьники из Армении вернулись с тремя медалями с 58-й международной Менделеевской олимпиады по химии. Об этом сообщает пресс-служба министерства образования, науки, культуры и спорта Армении.