«Փաստ». ՓԱՇԻՆՅԱՆՆ ԱՅՆՔԱՆ Է ՈԳԵՎՈՐՎԱԾ ՍԴ ՀԱՐՑՈՎ, ՈՐ ՀԱՆԳՍՏՅԱՆ ՕՐԵՐԻՆ ՓԱԿ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ Է ՈՒՆԵՑԵԼ
«Փաստ» թերթը գրում է. «Հունիսի 22-ին ԱԺ-ում իշխանական խմբակցության կողմից ընդունված սահմանադրական փոփոխությունները, իշխանությունների կարծիքով, ուժի մեջ են մտել հունիսի 26-ից։ Ըստ այդմ, ՍԴ երեք դատավորների՝ Ֆելիքս Թոխյանի, Ալվինա Գյուլումյանի և Հրանտ Խաչատրյանի լիազորությունները դադարեցվում են, իսկ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը շարունակում է պաշտոնավարել՝ միայն որպես ՍԴ դատավոր, թեպետ, ամեն ինչ, մեղմ ասած, դեռ այդքան էլ պարզ ու հստակ չէ։
«Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանություններն այնքան են շտապում ՍԴ սեփական դատավորներ «նշանակելու» հարցում, որ օրենքով նախատեսված երկու ամիսը չեն սպասելու: Ըստ տեղեկությունների, Նիկոլ Փաշինյանն այն աստիճան է ոգևորված ու շահագրգիռ այս հարցում, որ անգամ հանգստյան օրերին թեմայի հետ կապված մի քանի աշխատանքային քննարկում ու փակ հանդիպում է ունեցել ՍԴ դատավորների հնարավոր թեկնածուներից մի քանիսի հետ։
Մեր աղբյուրի փոխանցմամբ, չի բացառվում, որ հենց այս շաբաթվա ընթացքում հրավիրեն արտահերթ: Բայց մինչ այդ արտահերթով պետք է «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություն կատարեն, քանզի, սովորության համաձայն, «ոտքի» վրա արված վերոնշյալ փոփոխությունները կատարելիս այդ մասին «մոռացել» են, ինչի հետ կապված, մեր տեղեկություններով, վարչապետը ծանր խոսակցություն է ունեցել պատասխանատուների հետ: Սակայն այստեղ առկա է մեկ այլ խնդիր: Բանն այն է, որ «Իմ քայլի» մի քանի պատգամավորներ վարակվել են կորոնավիրուսով, իսկ ոչ քիչ թվով պատգամավորներ ինքնամեկուսացել են, ինչը կարող է խնդիրներ առաջացնել որոշումների ընդունման համար անհրաժեշտ քվեների հարցում»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2022-05-19 12:1243
Ситуация вокруг отца героя Мхитара Галеяна – Гарика, и его брата Артура показательна и полностью демонстрирует отсутствие какой-либо системы ценностей и морали у нынешней власти. Об этом написал на своей странице в «Facebook» депутат от оппозиционного блока «Честь имею» Тигран АБРАМЯН.
-
2022-05-19 11:5195
Бывший вице-спикер парламента и зампредседателя Республиканской партии Армении Эдуард Шармазанов назвал заявление американского посла в Армении Линн Трейси фарисейством в угоду геополитическим интересам.
-
2022-05-19 11:4793
19 мая в Ереване произошло самоубийство.
-
2022-05-19 11:4590
В администрации премьер-министра Армении назвали абсурдом и дезинформацией распространенную в соцсетях информацию о том, якобы власти РА "просили Кремль ввести войска ОДКБ в Армению по примеру Казахстана".