Последние новости

ԳՐԱՆՑՎԱԾ ԵՆ ՍԵՎ ՑՈՒՑԱԿՆԵՐՈՒՄ…

Հեղափոխությունը սկսել է խժռե՞լ իր զավակներին

Բազմաթիվ պարբերականներ արդեն հրապարակել են «Իմ քայլը» խմբակցության 12 պատգամավորների անունները, որոնք սև ցուցակում են հայտնվել այն բանի համար, որ համարձակվել են սեփական կարծիքն արտահայտել մի շարք հարցերի վերաբերյալ, ներառյալ նրանք, որոնք կապված են Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման և Ամուլսարի հանքավայրի մշակման հետ:

Այն բանի համար, որ նրանց կարծիքը չի համընկել մեծամասնության կարծիքի հետ, 12-ից մի քանիսին առաջարկվել է հրաժարվել մանդատներից: Նրանց թվում են Թագուհի Թովմասյանը, Սոֆյա Հովսեփյանը, Վարազդատ Կարապետյանը, Վարդան Աթաբեկյանը։

Վերջինիս անունը չի իջնում թերթերի էջերից։ Աթաբեկյանը յուրայինների մեջ օտար դարձավ այն բանից հետո, երբ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին խորհուրդ տվեց ջնջել Ֆեյսբուքում արած վիրավորական գրառումը Սոֆյա Հովսեփյանի հասցեին: Դրանից անմիջապես հետո իրավապահ կառույցները սկսեցին ուսումնասիրել Աթաբեկյանի կապերն ըստ բնակության վայրի՝ Էրեբունի համայնքում, անհանգստացնել նրա հին ու նոր ծանոթներին, հետաքրքրվել վաղուց արդեն գոյություն չունեցող «Արմկուրիեր» սուրհանդակային ծառայությամբ, որտեղ աշխատել է Աթաբեկյանը, ստուգել ծառայության գործունեության հետ կապված արխիվային փաստաթղթերը։

Պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը սև ցուցակում է հայտնվել ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավորներ Միհրան Հակոբյանի և Սամվել Ֆարմանյանի հետ ընկերության պատճառով։ Այդ նախկին պատգամավորները, ինչպես հայտնի է, չեն թաքցնում իրենց մտերմությունը Վատիկանի Պետությունում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հետ։ Բացի այդ, Ենգիբարյանն ընկերություն է անում «ՎԵՏՕ» հակասորոսական կազմակերպության ղեկավար Նարեկ Մալյանի հետ. ինչո՞վ հետապնդումների առիթ չէ։ Մենք ներկայացրեցինք փաստերի այս բնավ ոչ ամբողջական ցանկը, որպեսզի ընթերցողը կարողանա հասկանալ. խոսքը ամենաիրական բռնաճնշումների մասին է, հեղափոխությունը սկսել է խժռել «Իմ քայլը» խմբակցության իր զավակներին։ Անվստահելիների ցուցակները, որոնց գոյության մասին «Գոլոսը» գրել է դեռ անցած տարի, աստիճանաբար հրապարակայնություն են ստանում…

Գաղտնի շրջաբերական

Պաշտոնանկության ենթակա միջին օղակի պաշտոնյաների անուններով գաղտնի շրջաբերականը ոչ այնքան վաղուց փոխանցվել է նախարարությունների ղեկավարներին, որպեսզի նրանք առաջարկեն նախկին իշխանության օրոք իրենց պաշտոններում նշանակված մասնագետներին դիմում գրել սեփական ցանկությամբ աշխատանքից ազատվելու մասին։

Շրջաբերականում նշվել են կոնկրետ ազգանուններ։ Գաղտնի շրջաբերականը ստանալուց հետո, վարչապետի մոտ հերթ է գոյացել նախարարներից ու նրանց տեղակալներից, որոնք խնդրել են իրենց անձնական պատասխանատվությամբ պահել այն մասնագետներին, առանց որոնց դժվար կլինի աշխատել, բայց եթե իշխանությունը չի խնայում նույնիսկ մեծամասնության խմբակցության պատգամավորներին, ապա միջին օղակի պաշտոնյաների նկատմամբ առանձնակի բարեհաճություն չի ցուցաբերի։ Մաքրազտումն ընթանում է ողջ թափով։ Եթե ՊՆ-ում, ԱԱԾ-ում և ոստիկանության ծառայությունում իրականացվող այդ զտումները չեն հրապարակվում, ապա քաղաքացիական ծառայողների պարագայում գործում է «մախաթը տոպրակում չես պարտակի» սկզբունքը։

Նախկին կադրերից ազատվելու Փաշինյանի ծրագիրն առանձնակի ջերմեռանդությամբ է իրականացվում տեղերում։ Հիշյալ շրջաբերականում նշված են համայնքների ղեկավարների անունները, որոնք ընտրվել ու վերընտրվել են նախկին իշխանության օրոք։

Նշանառության տակ համայնքապետերն են, էպիկենտրոնում՝ Սյունիքը

Քաջարանի իրադարձությունները, որոնք քիչ էր մնում վերաճեին փողոցային անկարգությունների, սկսվեցին համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի տանն անցկացված խուզարկությունից: Նա ղեկավարում է Քաջարանը 2016 թվականից և մեծ հեղինակություն է վայելում քաղաքի բնակիչների շրջանում։

Տեղական մակարդակի այդպիսի ղեկավարներից նոր իշխանությունն առանձնակի է վախենում։ Այդ պատճառով էլ խուզարկություններ են անցկացրել նույնիսկ քաղաքապետի ազգականների տներում։ Առիթը ապրիլի վերջին տեղի ունեցած իրադարձություններն էին։ Զանգեզուրի կոմբինատի 3 աշխատակիցներ մարդ էին առևանգել, որին, իբր, այնուհետ ծեծի էին ենթարկել: Դա տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ փոխմարզպետ Նարեկ Բաբայանը քաջարանցիների մոտ էր ուղարկել իր մարդկանց, որոնք փորձել էին պայմանավորվել որոշ բիզնեսներում Բաբայանի բաժնեմասերի մասին։ Այդ փորձը զայրացրել էր քաջարանցիներին, սկսվել էին հաշվեպարզումներ։ Բաբայանի փորձերի մասին տեղեկությունները հայտնվեցին ԶԼՄ-ներում, փոխմարզպետը ժխտում է բաժնեմաս պոկելու մտադրությունը, այդ տեղեկությունները նա վերագրել է նախկին իշխանության ներկայացուցիչների խարդավանքներին։ Շա՜տ հարմար է։

Փաշինյանի առանձնակի մտահոգությունն են առաջացնում Սյունիքի խոշոր համայնքների ղեկավարները։ Արդեն հարուցվել են քրեական գործեր, որոնցով անցնում են Գորիսի, Կապանի, Քաջարանի քաղաքապետերը։ Օրերս ԶԼՄ-ներում հաղորդագրություն հայտնվեց այն մասին, որ Մեղրիի քաղաքապետին՝ նախկին ազատամարտիկ Մխիթար Ղազարյանին զգուշացրել են, որ իր դեմ կարող է մեղադրանք առաջադրվել քրեական գործի քննության շրջանակներում։

Զաքարյանը նույնպես համայնքի ղեկավարի պաշտոնը ստանձնել է նախկին իշխանության օրոք, իսկ քրեական գործը կառուցված է 1 մարդու ցուցմունքների վրա, որը հանկարծ «սթափվել» է և մի քանի տարի անց «հիշել» այն մասին, որ ուզում էր սեփականաշնորհել մի ինչ-որ օբյեկտ։ Սթափված պարոնը ցուցմունք է տվել այն մասին, թե ցանկացել է համայնքի տարածքում օբյեկտ սեփականաշնորհել ավելի շահավետ պայմաններով, բայց նախապատվությունը տրվել է այլ անձի։ Ցանկության դեպքում նման ցուցմունքներ բոլոր մարզերում կարելի է հավաքել մեծ քանակությամբ։ Իշխանությունը գործում է հետևյալ սկզբունքով. եթե համայնքապետը նախկիններից է, ապա նրա դեմ պատվերով գործ կսարքվի, և վկաներ էլ կգտնվեն։

Եվ գտնվեցին. Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի դեմ ամբողջ երեք քրեական գործ է հարուցվել։ Նրան մեղադրում են խարդախության, ծառայողական դիրքի չարաշահման, կամայականության մեջ և այլն։ Եվս մի քանի գործերով նա անցնում է որպես վկա։ Հարուցված գործերի քանակը վկայում է այն մասին, որ տեղական մակարդակի ղեկավարների քրեական հետապնդումն ունի հստակ արտահայտված քաղաքական աստառ։

Մենք հեռու ենք այն մտքից, թե քաղաքային և գյուղական համայնքների բոլոր ղեկավարները, որոնք ընտրվել ու վերընտրվել են նախկին իշխանության օրոք, պարզապես մարմնացյալ հրեշտակներ են: Ամենևին։ Նախկին իշխանության օրոք էլ համայնքապետերի դեմ բազմիցս քրեական գործեր են հարուցվել, նախագահ Սերժ Սարգսյանն էլ բազմիցս հանդես է եկել տեղական մակարդակի ղեկավարներին հասցագրված զգուշացումներով, սակայն այն, ինչ տեղի է ունենում այսօր, կասկածի տեղիք չի տալիս. համայնքների ղեկավարների քրեական հետապնդումները կրում են քաղաքական բռնաճնշումների բնույթ։ Այսօր էպիկենտրոնում Սյունիքն է, շարունակությունը՝ հաջորդիվ…

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • У КОРРУПЦИИ ЛИЦО ГД…
    2025-03-25 09:07

    7,5 млн драмов из кармана налогоплательщиков на скандальный 3-дневный тур турецких журналистов по Армении – это капля в море нецелевых расходов правящей верхушки.

  • СТРАННЫЕ СБЛИЖЕНИЯ, ПОЛИТИЧЕСКОЕ ПОЛЕ ГОТОВИТСЯ К ВЫБОРАМ…
    2025-03-24 10:23

    Новый политический альянс под названием "Всеармянский фронт" уже фигурировал в наших публикациях в связи с попыткой бывшего министра обороны генерала Аршака Карапетяна сыграть свою игру на политическом поле РА. За последнее время в движении произошли существенные изменения, а нынешнее состояние политической силы наводит на мысль о странных политических сближениях.

  • В ПАРАКАРЕ ЛЮДИ ЖИВУТ В АТМОСФЕРЕ СТРАХА, МЕЧТАЯ О СПОКОЙНОЙ ЖИЗНИ
    2025-03-24 09:27

    Жители Паркара до сих пор не оправились от страха, вызванного февральской разборкой возле дома руководителя административной единицы Мердзаван Мгера Ахтояна. Как сообщалось в предыдущих публикациях, разборка с применением огнестрельного оружия завершилась убийством родственника Ахтояна. Один человек был ранен. Люди до того напуганы, что отказываются отвечать на вопросы, связанные с выборами 30 марта. Идет следствие, 3 участников разборки в тюремной камере, 3 под домашним арестом, 3 пока на свободе. Обвинения предъявлены по статьям об убийстве, попытке убийства и о незаконном хранении оружия. В Мердзаване говорят, что кровавая разборка стала следствием длительной вражды между Ахотяном и сторонниками бывшего сельского старосты.

  • АРАМ ЗАВЕНОВИЧ ГОТОВ К КОАЛИЦИИ НА ФОНЕ ОТСРОЧКИ ВТОРОГО ЧТЕНИЯ
    2025-03-18 10:14

    Лидер партии "Республика" экс-премьер Арам Завенович указал на то, что партии, которые годами предаются безделью на политическом поприще, предоставили свои списки кандидатам, которые не имеют к ним никакого отношения, в то время, как "Европейский блок", по его оценке, является идейным предвыборным объединением. Партия, которая не имеет отношения к №1 своего списка, это партия коммунистов. Она баллотируется в совет Гюмри во главе с экс-мэром Варданом Гукасяном, ну, а "Европейский блок", в самом деле, является идейным объединением, так как состоит из партий, которые собрали 50 тыс. подписей, дабы инициировать принятие закона о начале процесса членства РА в ЕС.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ