ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու «Հայրենիքը» հայտարարություն են տարածել
ԲՀԿ, ՀՅԴ և «Հայրենիք» կուսակցությունների ստեղծած աշխատանքային խումբը հաղորդագրություն է տարածել:
Հայտարարությունում ասվում է. «Ինչպես հայտնի է, այսօր Բարգավաճ Հայաստան, Հայ Յեղափոխական Դաշնակցություն և Հայրենիք կուսակցությունների կողմից ՀՀ գլխավոր դատախազություն է ներկայացվել ընդհանուր առմամբ 9 էջից բաղկացած՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 3 հոդվածներով սահմանված հանցագործությունների մասին հաղորդում։ Ըստ էության, ներկայացված հաղորդումը միտված է օրենսդիր և գործադիր իշխանությունների, ինչպես նաև բարձրաստիճան այլ պաշտոնատար անձանց հանցակցությամբ իրականացված իշխանության յուրացմանը իրավական գնահատական տալուն։
Սահմանադրական դատարանի և դրա առանձին դատավորների դեմ նախաձեռնված և դատական իշխանությունը զավթելուն միտված գործողությունները սկսվել և շարունակվում են մեկ տարուց ավելի՝ նպատակ ունենալով Սահմանադրական դատարանում ձևավորել կառավարելի մեծամասնություն: Այլ խոսքով՝ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակով Սահմանադրական դատարանի երեք դատավորների լիազորությունները դադարեցնելու և Սահմանադրական դատարանի նախագահին պաշտոնավարումից զրկելու, ինչպես նաև նրանց փոխարեն այլ անձանց նշանակելու միջոցով օրենսդիր և գործադիր իշխանությունը ներկայացնող, ինչպես նաև այլ բարձրաստիճան մի խումբ պաշտոնատար անձինք` հանցակցությամբ, տիրանում են Սահմանադրական դատարանի լիազորություններին և այդ ամենը կատարում են` վերազանցելով իրենց լիազորությունները։
Այս գործողություններով հանցակիցները խախտում են իշխանությունների տարանջատման ու հավասարակշռման սկզբունքը և անգամ փաստացի վերացնում Հայաստանի Հանրապետության՝ իրավական պետության լինելու բնութագիրը։
Նկատի ունենալով, որ այս փաստերում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի, 300․1-րդ հոդվածի 1-ին մասի և 309-րդ հոդվածի 1-ին մասի առերևույթ հատկանիշներ պարունակող արարքներ և առաջնորդվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածներով` հանցագործության մասին Գլխավոր դատախազություն ներկայացված հաղորդմամբ խնդիր է դրված հարուցել քրեական գործ և կատարել պատշաճ, անաչառ ու համակողմանի նախաքննություն», տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2022-05-19 13:242
Судьи Кассационного и Конституционного судов Армении получат прибавку к зарплате от 50 до 80 процентов. Соответствующее решение было принято на заседании правительства Армении в четверг.
-
2022-05-19 13:237
Центральный офис Ай Дата Бюро АРФД распространил заявление, призвав Госдепартамент США пересмотреть дипломатическую оценку посла США в Армении с учетом ее провалов.
-
2022-05-19 12:4957
Госсекретарь США Энтони Блинкен обсудил с министром иностранных дел Турции Мевлютом Чавушоглу урегулирование отношений с Арменией. Как сообщает Hurriyet, об этом заявил турецкий министр журналистам.
-
2022-05-19 12:4773
Соединенные Штаты признают роль населения Нагорного Карабаха в вопросе определения его будущего. Об этом в интервью "Арменпресс" заявила посол США в Армении Линн Трейси.