«Հրապարակ». ԻՆՉ-ՈՐ ՓՈՒԼՈՒՄ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԸ ԿԿԱՆԳՆԻ ՓԱԿՄԱՆ ՎՏԱՆԳԻ ԱՌՋԵՎ
«Հիշո՞ւմ եք՝ Լևոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման սկզբնական շրջանում ամեն ինչ անում էին, որպեսզի փակեն ատոմակայանը։ Իսկ ատոմակայանը ոչ միայն էներգետիկ, այլև ֆիզիկական անվտանգության հարց է մեզ համար. ատոմակայանի առկայությունը զսպում է Թուրքիային, Ադրբեջանին, որ լայնածավալ գործողությունների չգնան Հայաստանի նկատմամբ` հազար ու մի պատճառով, որովհետև եթե ատոմակայանին մի բան լինի, տարածաշրջանը դառնում է «աղետի գոտի»` Չեռնոբիլ, որից իրենք էլ են տուժելու։
Այն օրերին ատոմակայանը փակվեց, հետագայում մերոնք հասկացան, որ անհնար է առանց ատոմակայանի։ Ռուսաստանը նույնպես շահագրգիռ էր այդ հարցում, Հայաստանը պայմանագիր կնքեց Ռուսաստանի և «Ռոսատոմի» հետ՝ վերջինս վերանորոգման աշխատանքները ստանձնեց, վարկ տրամադրեցին, հիմա մերոնք հրաժարվել են ռուսական վարկից։ Տարածքային կառավարման նախարարն ասաց` մենք մեր ներքին ռեսուրսներով ենք դա ֆինանսավորելու, մի քանի օր հետո ֆինանսների նախարարն ԱԺ-ում հայտարարեց` մենք միջազգային կառույցներից ենք ներգրավելու այդ միջոցները, ու դեռ ձեն-ձուն չկա»,- ասաց էներգետիկ խնդիրներով փորձագետը:
Չե՞ն ներգրավել միջոցները։ «Պաշտոնական հայտարարություն չկա, ընդ որում, անգամ եթե հիպոթետիկ պատկերացնենք, որ գումարը գտնվել է, վերանորոգման աշխատանքները կարող է կատարել միայն «Ռոսատոմը»․ գեներատորը ռուսական է: Նիկոլը գնաց վարկի մերժմանը, որպեսզի ևս մեկ շտրիխով Հայաստանը, ինչպես Ախուրյանի կամրջի կառուցման և ռուսական հեռուստաընկերությունների դեպքում, դուրս գա ռուսական ազդեցության դաշտից»: Ի՞նչ է սպասվում։ «Ինչ-որ մի փուլում ատոմակայանը կկանգնի փակման վտանգի առջև, իսկ այն արտադրում է մեր երկրի հոսանքի 40 տոկոսը, ու մենք կրկին կհայտնվենք հովհարային անջատումների էրայում»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-13 19:56
Президент США Дональд Трамп заявил, что представители иранских властей звонят ему с просьбой заключить соглашение по ядерной программе Тегерана.
-
2025-06-13 19:55
Международный аэропорт "Звартноц" принял три рейса иностранных авиакомпаний, запросивших вынужденную посадку. Об этом Sputnik Армения сообщили в Комитете гражданской авиации.
-
2025-06-13 19:53
Совет безопасности ООН сегодня соберется на внеочередное заседание в связи с израильской атакой на Иран. Об этом сообщил постпред России при ООН Дмитрий Полянский.
-
2025-06-13 19:48
Учитывая ситуацию, сложившуюся в Иране, призываем граждан РА, находящихся на территории ИРИ, сохранять бдительность, следовать официальным инструкциям, а в случае возникновения чрезвычайной ситуации обращаться в посольство по адресу электронной почты ([email protected]), страницам в социальных сетях (Facebook, Instagram), а также по следующим телефонным номерам - +98 21 66704833, мобильный: +989053774966.