Արթուր Վանեցյանը կորոնավիրուսով է վարակվել
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը կորոնավիրուսով է վարակվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Վանեցյանին մոտ կանգնած աղբյուրը, հավելելով, որ Վանեցյանը շփում է ունեցել կոնտակտավոր անձանց հետ և նրանցից է վարակվել։
Hraparak.am–ը գրում է, որ Վանեցյանի ընտանիքի մնացած անդամներն էլ են թեստ հանձնել, բայց բոլորի դեպքում պատասխանը եկել է բացասական՝ թերևս այն հանգամանքով պայմանավորված, որ Վանեցյանը ժամանակին ինքնամեկուսացել է։
«Վանեցյանը մի քանի օր է՝ ինքնամեկուսացել է իր տանը, քանի որ կասկածներ է ունեցել, որ կորոնավիրուսով վարակված անձանց հետ է շփվել: Շաբաթ-կիրակի նաև թեթև ջերմել է: Նա թեստ էր հանձնել, որի պատասխանը դրական է եղել»,–գրում է կայքը։
Հիշեցնենք` երեկ հայտնի դարձավ` կորոնավիրուսով վարակվել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը։ Բացի այդ, կորոնավիրուսով վարակվածներ կան ինչպես «Իմ քայլի», այնպես էլ ԲՀԿ–ական պատգամավորների շրջանում։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 22:31
Республиканская партия Армении (РПА) выступила с заявлением.
-
2025-06-06 19:41
Следственный комитет Армении возбудил уголовное дело по статье "похищение" после того, как двое подростков из Сюника заблудились и оказались на территории Азербайджана. Об этом Sputnik Армения сообщили в пресс-службе ведомства.
-
2025-06-06 19:39
Министерство финансов США объявило введении новых санкций против Ирана на фоне продолжающихся ядерных переговоров между Тегераном и Вашингтоном.
-
2025-06-06 19:34
Иерей Арарат Погосян выступил с заявлением по поводу публичных обвинений, выдвинутых против авторитета Армянской Апостольской Церкви.