Նախարարը հետևել է զորակոչին
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 1-ին այցելել է հանրապետական հավաքակայան՝ 2020թ. ամառային զորակոչի շրջանակում իրականացվող աշխատանքները տեղում դիտարկելու և բանակ զորակոչվող երիտասարդներին խաղաղ ու անվտանգ ծառայություն մաղթելու նպատակով: Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնում է նախարարի մամուլի քարտուղարը:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հավաքակայանում դիտարկել է զորակոչի կազմակերպման համար ստեղծված պայմանները, հակահամաճարակային միջոցառումները, զորակոչիկների բուժհետազոտության, վիճակահանության և սննդի կազմակերպման կարգը, որն այս զորակոչի ընթացքում կրկին իրականացվում է հավաքակայանի ճաշարանում՝ խիստ ուշադրության կենտրոնում պահելով հակահամաճարակային կանոնները:
Նախարար Տոնոյանը հետաքրքրվել է զորակոչիկների տրամադրությամբ և շնորհակալություն հայտնել ստեղծված համաճարակային իրավիճակում իրականացվող միջոցառումներին ըմբռնումով մոտենալու համար:
Պաշտպանության նախարարն օնլայն հարթակի միջոցով վիճակահանության սրահից դիմել է նաև տարածքային ստորաբաժանումներում վիճակահանության արդյունքներին սպասող զորակոչիկների հարազատներին՝ շնորհակալություն հայտնելով, որ գիտակցում են ստեղծված իրավիճակում հանրապետական հավաքակայանում մարդկային կուտակումներից զերծ մնալու և հավաքակայանի փոխարեն վիճակահանության ընթացքին օնլայն տարբերակով և փոքրաթիվ խմբերով տարածքային ստորաբաժանումներից հետևելու անհրաժեշտությունը:
Դավիթ Տոնոյանը շեշտել է, որ զորակոչիկների անվտանգության ապահովումն այս պահին ամենակարևոր խնդիրն է:
Հիշեցնենք, որ նախորդ ամիս ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հայտնել էր (Արտակ Դավթյանը հունիսի 8–ին աշխատանքից ազատման դիմում է գրել, նրան փոխարինում է Օնիկ Գասպարյանը), , որ զինված ուժերում, բարեբախտաբար, կորոնավիրուսը լայն տարածում չունի։ Նրա խոսքով` բանակում բռնկում չկա, վարակվածները քիչ են, ծանր դեպքեր գրեթե չկան, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2022-05-19 14:3051
Турция проинформировала членов НАТО, что скажет "нет" членству Швеции и Финляндии, продолжит ту же линию, заявил президент страны Тайип Эрдоган.
-
2022-05-19 14:2953
По итогам войны в Карабахе под контроль Азербайджана перешли полностью 118 общин и частично - 2. Об этом заявил Омбудсмен Карабаха Гегам Степанян в ходе заседания парламента в четверг.
-
2022-05-19 14:2852
Турция не может отказаться от отношений с Россией, от российского газа, это стратегический вопрос․ Об этом на встрече с турецкой молодежью заявил президент страны Реджеп Тайип Эрдоган. Его слова приводит РИА Новости.
-
2022-05-19 14:2655
Заседание Совета Парламентской ассамблеи ОДКБ пройдет в Ереване 6 июня. Об этом заявил на пленарном заседании Госдумы спикер Вячеслав Володин.