ԱՆ խոսնակի պարզաբանումը՝ կորոնավիրուսից մահացած կնոջ դիակի անհետանալու վերաբերյալ
Ի պատասխան Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ահազանգի, ուզում եմ տեղեկացնել, որ մինչև իր հայտարարությունը` առողջապահության նախարարությունն արդեն իսկ տեղյակ է եղել դեպքից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը։
Նա, մասնավորապես, գրել է.
«Ի պատասխան Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ահազանգի, ուզում եմ տեղեկացնել, որ մինչև իր հայտարարությունը` առողջապահության նախարարությունն արդեն իսկ տեղյակ է եղել դեպքից: Հանգամանքները ճշտելու համար տեղեկացված է նաև ոստիկանությունը:
Նշեմ, որ մանրամասներն այս պահին ենթակա չեն հանրայնացման: Այնուամենայնիվ, անհրաժեշտության դեպքում կկատարվի դիակի ԴՆԹ հետազոտություն:
Խնդրում եմ դեռևս չպարզված հանգամանքների և առանց մանրամասներին ծանոթանալու զերծ մնալ ենթադրություններ անելուց: Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն», տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-30 14:19
Сторонники «Священной борьбы» Артур Демирчян, Лусине Григорян и Овнатан Демирчян, проводившие мирную акцию протеста, подгвергнуты приводу.
-
2025-07-30 14:16
Глава азербайджанской диаспоры на Урале Шахин Шыхлински объявлен МВД России в розыск по уголовной статье, следует из базы ведомства.
-
2025-07-30 14:15
Генпрокуратура обратилась в Антикоррупционный суд с требованием признать недействительной продажу земель в селе Мхчян Араратской области членам семьи экс-премьера Овика Абрамяна.
-
2025-07-30 13:33
Для проверки достоверности слов Никола Пашиняна необходимо сначала представить запись радиопереговоров в автомобилях, которая была уничтожена. Об этом заявил Раффи АСЛАНЯН, адвокат потерпевшей стороны по делу Соны Мнацаканян, погибшей в результате наезда кортежа Никола Пашиняна.