ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԿԱԴՐԱՅԻՆ «ՆՎԱՃՈՒՄՆԵՐԸ»
Եվ այսպես, Հայաստանն ունի Պետեկամուտների կոմիտեի նոր ղեկավար, նոր ոստիկանապետ, ԶՈՒ գլխավոր շտաբի նոր պետ, Ազգային անվտանգության ծառայության նոր ղեկավար։ Ընդ որում Ազգային անվտանգության ծառայության պետի և ոստիկանապետի պարագայում դրանք այդ կառույցների արդեն երրորդ ղեկավարներն են Նիկոլ Փաշինյանի միանձնյա կառավարման երկուսից քիչ ավելի տարվա ընթացքում։
Դժվար թե արժե առանձնակի փաստարկավորել, որ ղեկավարների այդչափ հաճախակի փոփոխությունները, առավելևս՝ ուժային կառույցներում, ոչ մի լավ բանի մասին չեն վկայում։ Այդ կառույցներին, առավել քան որևէ այլ հաստատությունների, որակյալ ու պրոֆեսիոնալ աշխատանքի համար անհրաժեշտ է առաջին հերթին կայունություն և կանխատեսելիություն կադրային որոշումներում, այլ ոչ թե համերկրացիական մոտեցում, ինչի ակնհայտ դրսևորման առթիվ կարելի է շնորհավորել Նիկոլ Փաշինյանի սկզբունքային կողմնակիցներին, եթե այդպիսիք դեռ մնացել են։
Ինչո՞վ են բացատրվում հրաժարականները։ Դավիթ Անանյանի հրաժարականը, որը տրվեց մյուսներից քիչ ավելի վաղ, ամենայն հավանականությամբ կապված է մաքսանենգ ծխախոտին առնչվող սկանդալի հետ։ Ու թեև բոլորին էլ պարզ է, որ արտակարգ դրության պայմաններում նման աֆերան չէր կարող ծրագրվել առանց պետության բարձրագույն դեմքի համաձայնության, Փաշինյանն այն մարդը չէ, որը պատրաստ է պատասխան տալ սեփական արարքների համար. նա միշտ կմեղադրի ուրիշներին, կոնկրետ մարդկանցից մինչև ողջ ժողովուրդ…
Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ ոստիկանապետի և ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հրաժարականները կապված են արտակարգ դրության պայմաններում կանոնակարգերի խախտման հետ։ Ավելի ճիշտ՝ համեմատաբար մեծ թվով անձանց մասնակցությամբ միջոցառումների կազմակերպման ու անցկացման։ Գլխավոր շտաբի արդեն նախկին պետի պարագայում խոսքը որդու հարսանիքն իր տանը տոնելու մասին է։ Ոստիկանության պետի դեպքում՝ այն մասին, որ ոստիկանության շենքում նշել են վերջինիս ծննդյան օրը…
Դե ինչ, երբ կորոնավիրուսի համաճարակի կանխման բոլոր իրական միջոցառումները ձախողված են, ինչի մասին, ի վերջո, սկսել են խոսել նաև իրենք՝ բժիշկները, ուրիշ ոչինչ չի մնում, քան դիմել այդպիսի «անչափ արդյունավետ» միջոցների՝ ցուցադրելով համաճարակի դեմ պայքարում սեփական «վճռականությունն» ու «հետևողականությունը»։ Կարծում ենք, որ շուտով այդ հրաժարականները Փաշինյանի կողմից կներկայացվեն որպես առանձին կետեր իր 100 նվաճումների հերթական ցուցակում։
Ինչ վերաբերում է 29-ամյա Արգիշտի Քյարամյանին Ազգային անվտանգության ծառայության պետ նշանակելուն, ապա դա առանձնահատուկ դեպք է։ Սոցիալական ցանցերի օգտատերերից մեկն արդեն գրել է, որ խղճում է երիտասարդին, որը դժվար թե պատկերացում ունի, թե ուր է ընկել... Այդ զգացումը կարելի է կիսել որոշ վերապահումներով: Նախ, հիշեցնենք, որ մինչ այդ քչերին հայտնի երիտասարդը «հեղափոխական» երկու տարիներին սրընթաց կարիերա արեց՝ այդ ընթացքում հասցնելով Երևանի դատախազության դատախազի աթոռից տեղափոխվել նախ Պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալի աթոռին, ապա ղեկավարել ծառայությունը, այնուհետ մեկօրյա սրընթաց ռազմերթով հայտնվել Քննչական կոմիտեի պետի տեղակալի կարգավիճակում, իսկ մեկ օր անց՝ նստել ԱԱԾ ղեկավարի տեղակալի աթոռին։ Եվ ահա, վերջապես՝ հայտնվել ծառայության ղեկավարի աթոռին։ Ընդ որում հընթացս արագ ստանալ գնդապետի կոչում, որպեսզի հնարավորություն ունենա բարձր պաշտոններ զբաղեցնել ԱԱԾ կառույցում…
Ինչպես հայտնի է, Փաշինյանի կառավարման օրոք ԱԱԾ առաջին պետ Արթուր Վանեցյանը վարչապետի քմահաճույքներին դիմացավ մեկ տարուց քիչ ավելի, իսկ հետո հրաժարական տվեց՝ գրեթե առճակատ հայտարարելով, որ չի ցանկանում կատարել սպայի պատվի հետ անհամատեղելի առաջադրանքներ։ Ինչպես տեսնում ենք, երկար չդիմացավ նաև նրան փոխարինած Էդուարդ Մարտիրոսյանը։ Հիշեցնենք, խոսակցություններն այն մասին, որ վերջինս հրաժարական է տալու, սկսվեցին անմիջապես այն բանից հետո, երբ Քյարամյանը հայտնվեց նրա տեղակալի աթոռին։ Համաձայն ԶԼՄ-ների հաղորդագրությունների՝ պատրաստ էին հրաժարական տալ ծառայության նաև այլ բարձրաստիճան սպաներ։ Նման խոսակցություններն այժմ դեռ նոր թափ են ստանում, իսկ ԱԱԾ քննչական դեպարտամենտի ղեկավար Արթուր Աղաջանյանն ավելի վաղ արդեն հրաժարական է տվել։
Այդ ի՞նչ արժանիքներով է պայմանավորված Քյարամյանի այդչափ սրընթաց առաջխաղացումը։ Փաշինյանն իր պաշտոնական խոսնակների միջոցով բացատրում է դա «քաղաքական» գործոններով։ Ի՞նչ նկատի ունի։ Փաշինյանին Քյարամյանի մատուցած ինչ-որ ծառայություննե՞ր։ Կա՛մ ինչ-որ կարևոր տեղեկատվության տրամադրում, կա՛մ ամենանրբաբնույթ հանձնարարությունները կատարելու պատրաստակամության հավաստում։ Ամենայն հավանականությամբ, և՛ մեկը, և՛ մյուսը՝ միասին վերցրած... Թե որքանով կուլ կտան նման մոտեցումն ԱԱԾ-ի պրոֆեսիոնալները, հենց նրանք, որոնց նոր ղեկավարին ներկայացնելիս Փաշինյանն այսօր բացատրում էր, թե պրոֆեսիոնալիզմը գլխավոր հատկանիշն է ծառայողական առաջխաղացման համար…
Կյանքը ցույց կտա։ Թեպետ, մեր աչքի առաջ կան օրինակներ, թե ինչով է ամեն ինչ ավարտվում, երբ այս կամ այն կայացած համակարգը ղեկավարելու են բերում կողմնակի անփորձ տղաների ու աղջիկներ: Տաթևիկ Ռևազյանի և նրա ձախողման օրինակը բոլորի աչքի առաջ է։ Հիշեցնենք, որ Ռևազյանն առաջվա պես զբաղեցնում է իր պաշտոնը, իսկ տեղական ավիաընկերությունները լրջորեն ու տևականորեն հաստատվել են ԵՄ-ի սև ցուցակում և առնվազն երկու տարով զրկված են դեպի Եվրոպա չվերթներ իրականացնելու հնարավորությունից: Իսկ հիմա խոսքը ոչ թե Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի, այլ Ազգային անվտանգության ծառայության մասին է…
Կան նաև այլ, ավելի տխուր օրինակներ, բայց դրանց մասին ավելի լավ է չխոսենք։ Եվ ընդհանրապես, հետագա մեկնաբանություններն, ինչպես ասում են, ավելորդ են։ Թերևս միայն նշենք. «սիրո և համերաշխության թավշե, ոչ բռնի հեղափոխության» հետևանքներն իրականում կարող են շատ ավելի տխուր լինել, քան կռահում էին ամենաթունդ թերահավատները երկու տարի առաջ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-17 10:10
Деятельность оппозиции, как отдельных ее политических команд, так и в целом, в последние дни часто становится объектом критики. Главный тезис критики: вина оппозиции в том, что до сих у власти остается эта самовлюбленная команда амбициозных политиков во главе с Пашиняном, которая принесла Армении столько бед. Но надо помнить о большой эйфории, которая господствовала в обществе, когда эта команда приходила к власти. Это было следствием определенных просчетов прежних властей, но также и результатом работы, проводимой с общественным мнением республики рядом враждебных Армении структур: как в открытую, так и через подставные фигуры, часть которых и не подозревала, чьи интересы обслуживает.
-
2025-05-14 09:19
С одной стороны, Пашинян поехал на Парад Победы в Москве. С другой стороны, чтобы в Европе, которая во главе с британскими спецслужбами является главной крышей Пашиняна, не обиделись, премьер развернул на своих агитационных ресурсах беспрецедентную кампанию по дискредитации роли СССР в победе стран коалиции во Второй мировой войне. Это у него называется "политикой балансирования".
-
2025-05-13 11:05
Уже говорили о «гениальном открытии» Арцруна Ованнисяна, согласно которому Гитлер планировал после взятия Сталинграда, а затем Кавказа с двух сторон напасть на Турцию со стороны Болгарии и со стороны Армении. Причем на стороне Гитлера с уже независимой Армении предполагалось также участие армянских военных подразделений. В результате должна была быть создана «единая, историческая Армения», но Сталинградская битва, точнее поражение немцев в ней, помешали этому замыслу... Глупость, конечно, редкая, но, увы, не единственная выданная Арцруном 9 мая в эфире у Петроса. Пройдемся по другим "открытиям" новоявленного историографа.
-
2025-05-12 11:15
15 мая в Стамбуле ожидается встреча российской и украинской делегаций. С таким предложением выступил президент РФ Владимир Путин по окончании торжественных мероприятий в связи с 80 годовщиной Великой Победы. После Парада Победы, уже за полночь, он заявил об этом российским и иностранным журналистам, отметив роль тех стран, которые стараются внести свою лепту в урегулирование украинского конфликта: от Китая и Бразилии до новой администрации США.