Վահե Դավթյան. ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՅԼԵՎՍ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ԱՊԱՀՈՎԵԼ ԳԱԶԻ ՑԱԾՐ ՍԱԿԱԳԻՆ
Խոշոր հաշվով ՀԾԿՀ կողմից ներկայացված հաշվարկն իրականում վկայում է այն մասին, որ Հայաստանում այլևս հնարավոր չէ ապահովել գազի ցածր սակագներ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական գիտությունների դոկտոր Վահե Դավթյանը՝ անդրադառնալով գազի սակագնին:
«Հանձնաժողովի առաջարկներն ուղղված են ընդամենը յարճաժամկետ խնդիր լուծելուն, մինչդեռ երկարաժամկետ առումով խնդիրը շարունակում է մնալ նույնը, իսկ մեր գազատրանսպորտային համակարգի ներկայիս առանձնահատկություններն ու գազի շուկայի կոնյունկտուրան անխուսափելիորեն թարմ են պահելու հայաստանյան օրակարգում սակագների բարձրացման հարցը: Չեմ բացառում, որ նման պատկեր մենք կունենանք նաև հաջորդ տարի, եթե չգնանք համակարգային քայլերի, այլ, ինչպես այսօր, կենտրոնանանք բացառապես այսրոպեական հարցերի վրա».-ասաց նա:
Վահե Դավթյանը նշեց, որ ինչպես բազմիցս է ասել՝ Հայաստանում սոցիալակենտրոն սակագնային քաղաքականություն ապահովելու համար կա երկու ուղի: «Առաջինը՝ էներգետիկ համակարգի իրական, այլ ոչ թե դեկլարատիվ դիվերսիֆիկացումն է, էներգետիկ հաշվեկշռում բնական գազի կռի նվազեցումը: Մենք, սակայն, այսօր հետևում ենք հակառակ տենդենցների, որոնք առավելապես դրսևորվում են Երևանի ՋԷԿ-ի նախագծի իրագործման մեջ: Վստահ եմ, որ որպես Հայաստանի էներգետիկ անվտանգության հենասյուներ պետք է դիտարկել միջուկային էներգետիկան, որի զարգացման սցենար մենք չունենք, ինչպես նաև հիդրոէներգետիկան, որն այսօր թերևս ամենաթիրախավորված ոլորտներից է»,-ասաց նա:
Մյուս ուղին նա՝ 2013թ. գազային համաձայնագրերի առանձին հիմնադրույթերի վերանայմանն ուղղված բանակցային գործընթացը համարեց: ««Գազպրոմ Արմենիա»-ի եկամտաբերության ներքին նորման կազմում է 9 տոկոս։ Ընկերությունը գազի գնման ու գազաբաշխման ծախսերը հոգալու արդյունքում պետք է ունենա տարեկան նվազագույնը 9 տոկոս շահութաբերություն: Սա բավականին բարդ ապահովվող ցուցանիշ է, որը, հաշվի առնելով ինֆլյացիան ու ընկերության ներդրումային ծրագիրը, թելադրում է գնալ սակագների բարձրացման ճանապարհով: Իհարկե, պետք է դիտարկել նաև մեդալի հակառակ կողմը, այն՝ գազատրանսպորտային համակարգում առկա կորուստները: Դրանք շարունակում են բավականին բարձր մնալ՝ մոտ 6,7 տոկոս, ինչը վերջնական սակագնի կառուցվածքում կազմում է մոտ 11 դոլար»,-սաաց նա:
Վահե Դավթյանը նշեց, որ ՀԾԿՀ հաշվարկներով՝ առաջարկվում է բնակչության համար գազի գինը թողնել նախկին մակարդակին, այսինքն՝ չիջեցնել այն 2-3 տոկոսով, ինչպես առաջարկվում էր ընկերության կողմից: «Սակայն, ակնհայտ է, որ ջերմոցային տնտեսությունների ու վերամշակող կազմակերպությունների համար սակագնի առաջարկվող բարձրացումը 10 դոլարով անխուսափելիորեն հանգեցնելու է երկրում որոշակի գնաճի: ՀԾԿՀ հաշվարկներում մեկ բան է շատ ողջունելի. դա սոցիալական ու ընտանեկան նպաստի իրավունք ունեցողների համար գործող զեղչի պահպանում է: Կարծում եմ՝ ողջունելի է նաև 10 000 խմ-ից ավելի սպառողների համար սակագնի սահմանումը ոչ թե 283, այլ 255 դոլարի մակարդակում, քանի որ այստեղ մենք ևս գործ ունենք բիզնես-սեգմենտի հետ, որի համար արդյունքում սակագինը կաճի, բայց չի լինի կրիտիկական»,-ասաց նա և ավելացրեց, որ ամեն դեպքում պետք է սպասել հանրային քննարկմանն ու լսել «Գազպրոմ Արմենիա»-ի փաստարկները:
«Չեմ կարծում, որ ՀԾԿՀ հաշվարկները միանշանակ կընդունեվն ընկերության կողմից: Հարկ է, այժմ հնարավորինս ապաքաղաքականացնել հարցը, քանի որ այն քաղաքական շահարկումները, որոնք մեծ հավանականությամբ կլինեն քննարկումների ժամանակ, միայն խանգարելու են ճիշտ ու կշռադատված որոշում ընդունելու համար»,-հավելեց նա:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-22 19:41
В Ереване в концертном зале им. Арама Хачатуряна 24 ноября пройдет концерт, посвященный 100-летию квартета им. Комитаса. С музыкальными приветствиями выступят государственный камерный оркестр Армении, джаз-трио Арега Арустамяна, Барсег Туманян, Грачуи Басенц, пианист и дирижер Ваагн Папян, пианистка Карин-Хелльман Геворкян, и, конечно, сам квартет им. Комитаса.
-
2024-11-22 19:38
Суд оправдал еще двоих арестованных сторонников «Священной борьбы». Об этом сообщил адвокат Ваге Еприкян.
-
2024-11-22 19:35
Популярный актер, народный артист Армении Грант Тохатян два месяца находился в медцентре Микаеляна, однако сейчас он уже дома. Об этом изданию Tert.am сообщила супруга Тохатяна, актриса Луиза Нерсисян.
-
2024-11-22 19:33
Бывший чиновник из Арцаха, обвиняемый в шпионаже, Саргис Галстян, переехавший в Армению после почти полугодового пребывания в Степанакерте (после его оккупации Азербайджаном – ред), признан виновным и приговорен к 18 годам лишения свободы. Об этом сообщает прокуратура.