ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ ԿԱՏԱՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ…
Եթե 2008թ. մարտի 1-2-ի երևանյան դեպքերից հետո փաստահավաք խմբի ձևավորումն ընդդիմությունը պատճառաբանեց իշխանության նկատմամբ վստահության բացակայությամբ (նույն այդ պատճառով ստեղծվեց 2016թ. քառօրյա պատերազմի հանգամանքները քննող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը), ապա 1991-2018թթ. իրադարձություններն ուսումնասիրող փաստահավաք հանձնաժողովի ստեղծումն արդեն բազմաթիվ հարցեր է ծնել։ Դրանցից գլխավորը վերաբերում է 9 անդամից բաղկացած տվյալ մարմնի նպատակահարմարությանը՝ դատախազության և Հատուկ քննչական ծառայության գոյության պայմաններում:
Ակներեվ է, որ մարտի 1-2-ի դեպքերը քննող փաստահավաք խումբը և ԱԺ քառօրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրությամբ զբաղվող հանձնաժողովը, որն այսօր դեռևս շարունակում է իր աշխատանքը խորհրդարանում, ստեղծվել են ոչ այնքան փաստեր հավաքելու, որքան շահարկումների համար: Մարտի 1-2-ի իրադարձություններով զբաղվող խմբի հավաքած փաստերը հրապարակվել են և բովանդակում են բացարձակ միակողմանի տեղեկություններ, որոնք ցույց են տալիս խմբի քաղաքական վարձվածությունը: Այդ խումբը ստեղծվեց որպես 10 քաղաքացիների մահվան ողջ պատասխանատվությունը իշխանության վրա բարդելու փորձ։ Նույն կերպ է գործում ԽԺՀ-ն՝ փորձելով ներկայացնել մեր երկրի հաղթանակն իբրև պարտություն, որպեսզի դրանում մեղադրի ՀՀ նախկին ղեկավարությանը։
Երկու խմբերում էլ ներգրավվեց դեռևս հհշական ռեժիմի ժամանակներից հայտնի Անդրանիկ Քոչարյանը։ Հենց նա է այսօր գլխավորում ցայտուն արտահայտված քաղաքական օրակարգ ունեցող ժամանակավոր հանձնաժողովը։ Մարտի 1-2-ի իրադարձությունների փաստահավաք խմբում աշխատում էր նաև փաստաբան Սեդա Սաֆարյանը, որը ներկայումս հանդես է գալիս որպես տուժող կողմի ներկայացուցիչների փաստաբան՝ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մի խումբ անձանց նկատմամբ դատավարությունում: Տուժողների ներկայացուցիչների խումբը ոչ մի կապ չունի դատական նիստերի օրակարգի հետ, բայց Սեդայի զգոն գլխավորությամբ հուզական խորապատկեր է ստեղծում՝ «Քոչարյանը մարդասպա՛ն է» ու այլևայլ գոչյուններով։
9 անդամից բաղկացած հանձնաժողովը դեռ ձեռնամուխ չի եղել 1991-2018թթ. խախտումների վերաբերյալ փաստեր հավաքելուն, իսկ ԶԼՄ-ներում արդեն հիմնավոր կասկածներ են հայտնվել, որ նոր մարմնին առանց համապատասխան լիազորությունների չի հաջողվի բացահայտել այդչափ մեծ ժամանակահատվածում թույլ տրված բոլոր խախտումները: Ընդ որում ակնհայտ է, որ հանձնաժողովը չի վերլուծելու ո՛չ պատվիրված սպանությունները, որոնք եղել են ՀՀՇ-ի կառավարման տարիներին, ո՛չ էլ, առավելևս, սեփականաշնորհման անվան տակ նախկին սոցիալիստական սեփականության թալանի փաստերը։
Խմբի լիազորությունների մեջ է մտնում դատախազության ու քննչական մարմինների իրազեկումը խախտումների փաստերի մասին, իսկ պատկան ատյանները կորոշեն՝ արժե արդյոք քրեական հետաքննություն անցկացնել այդ փաստերով, թե ոչ։ Չկա և չի կարող վստահություն լինել, որ այդ հանձնաժողովը չի կրկնի նախորդ փաստահավաք խմբերի ճակատագիրը։ Չկա և չի կարող վստահություն լինել, որ հանձնաժողովի անդամները վարձված չեն իշխանության կողմից, ուստի կկարողանան, օրինակ, պատասխանել այն հարցին, թե ինչո՞ւ հհշական սեփականաշնորհման արդյունքում պետության բյուջե չի մտել ոչ մի լումա։ Այս մասին, հիշեցնեմ, ժամանակին խորհրդարանի ամբիոնից հայտարարեց վարչապետ Արմեն Դարբինյանը։
Հիմնավոր կասկածներ կան, որ նոր հանձնաժողովը ստեղծվելու է հատուկ առաջադրանք կատարելու համար, օրինակ՝ Տեր-Պետրոսյանի պատմական ռեաբիլիտացիայի։ Պետք է պատրաստ լինել նրան, որ հավաքված «փաստերի» արդյունքում հանկարծ «կպարզվի», թե հհշական վարչախմբի պարագլուխը առնչություն չունի 1995թ.խորհրդարանական ընտրությունների և հանրաքվեի արդյունքների կեղծմանը։ Կարող է նույնիսկ «ակնհայտ դառնալ», թե ԿԸՀ փոխնախագահ Գագիկ Ջհանգիրյանի մատն էլ խառը չէ այդ կեղծումներին։ Բացի այդ, կարող է «պարզվել», որ 1996թ. նախագահական ընտրությունների արդյունքների տոտալ կեղծման հետ առնչություն չունեն ՀՀՇ վարչությունը, Տեր-Պետրոսյանը և ԿԸՀ նախագահ Խաչատուր Բեզիրջյանը։ Չի բացառվում նաև, որ խումբը հավաքի «փաստեր», որոնք կվկայեն այն մասին, թե 1998-ին Հայաստանում իշխանության է եկել «պատերազմի կուսակցությունը»։ Բայց այս ամենը՝ հընթացս։
Փաստահավաք հանձնաժողովի գլխավոր խնդիրն է լինելու «փաստեր» հավաքելը, որոնք կապացուցեն, թե Փաշինյանն ու Տեր-Պետրոսյանը կապ չունեն 2008-ի մարտի 1-ի արյունահեղության հետ: Հանձնաժողովը կհավաքի «փաստեր», որոնք կհերքեն բոլոր կասկածները, որ այդ իրադարձությունների ժամանակ Լևոնն ու Նիկոլը կատարել են արյունահեղության հրահրիչների դերը…
Նոր հանձնաժողովը կդառնա քաղաքական պատվեր կատարող մարմին, որը գործի կդրվի քաղաքական հատուկ առաջադրանք իրականացնելու համար։ Հետաքրքիր է, թե ինչից է այն սկսելու իր աշխատանքը. ՀՀՇ կուսակցության վարչության և դրա ղեկավարի որոշմամբ պատվիրված սպանություններից, թե՞ գրոշների դիմաց գործարանների ու ֆաբրիկաների սեփականաշնորհումից։ Ի դեպ, իսկ ինչո՞ւ է հաշվարկը տարվում 1991թվականից ։ Մի՞թե 1990-ին չեն եղել պատվիրված քաղաքական սպանություններ։ Հունվարի 19-ին սպանվեց քաղաքական գործիչ Մովսես Գորգիսյանը, օգոստոսի 20-ին գնդակահարվեցին Գերագույն խորհրդի պատգամավորներ Գեղազնիկ Միքայելյանն ու Վիտյա Այվազյանը, 1990-ի աշնանը դիմահար կրակոցով սպանվեց դաշտային հրամանատար Պարգև Հարությունյանը: Այդ սպանությունները տեղի են ունեցել նախքան առաջին նախագահական ընտրությունները, բայց երկիրը փաստացի արդեն ղեկավարում էր նոր իշխանությունը…
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-04 09:19
7 мая министр юстиции Србуи Галян объявила, что текст новой Конституции будет готов в течение 10 месяцев. 2 месяца уже позади, а 5 июля исполнится 30 лет со дня первого референдума по принятию Конституции. 30 лет назад в этот день состоялись референдум и парламентские выборы. Оппозиция призывала голосовать против проекта Конституции, утверждая, что он сшит по Левону Тер-Петросяну. В тот день даже в страшном сне не привиделось бы, что в 2025 г. проект нового Основного закона будет создаваться под диктовку Баку и Анкары, а из преамбулы будет изъята ссылка на Декларацию о независимости Армении! Тогда никто не мог предположить, что через 30 лет проект новой Конституции будут шить по Ильхаму Алиеву!
-
2025-07-04 09:11
5 июля Пашинян подведет итоги объявленной 28 июня 5-дневки (с 1 по 5 июля) без ругани, "в рамках общественного консенсуса и дискуссии". Он наложил вето на свой привычный лексикон, однако даже в этом случае приглашение к общественному диалогу в его устах выглядит до смешного нелепо. Репертуар Пашиняна – битье об стены, укладывание лицом на асфальт, вытаскивание за галстуки с руководящих кресел, удары молотком по головам политических противников. Из свежих примеров – озвученная с трибуны парламента угроза бросить в тюрьму руководителя и секретаря фракции "Айастан" Сейрана Оганяна и Арцвика Минасяна. Теперь поговаривают о том, что генпрокурор Анна Вардапетян придет в парламент и за депутатом Артуром Саркисяном…
-
2025-07-03 09:32
"Ты увидишь вмешательство, проходимец!", "Навсегда заставлю замолчать!". Эти записи Пашинян сделал в ответ на следующее заявление крупного российского предпринимателя Самвела Карапетяна: "Маленькая группа, забыв армянскую историю, тысячелетнюю историю армянской церкви, набросилась на церковь и на народ. Я всегда был рядом с армянской церковью и армянским народом. Если политическим деятелям не удастся, то мы своим способом вмешаемся в поход властей против церкви". За эти слова Карапетян, по личному указу Пашиняна, помещен под 2-месячный арест. А теперь обратимся к фактам, которые помогут проследить динамику политических репрессий в виде наступления режима на свободу слова за истекшие годы.
-
2025-06-30 09:17
Нынешний этап политических репрессий, включая аресты, "Голос" предсказал еще на исходе зимы с указанием главных мишеней главаря правящей верхушки. Поводом для арестов стал "план государственного переворота". При детальном ознакомлении на языке подлинника не покидает ощущение, что текст написан впопыхах на коленке, и это сочинение на уровне начальных классов средней школы Пашинян пытается выдать за сенсационное "разоблачение" и "предотвращение" попытки повторить теракт 27 октября 1999 г.