Последние новости

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ ԿԱՏԱՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ…

Եթե 2008թ. մարտի 1-2-ի երևանյան դեպքերից հետո փաստահավաք խմբի ձևավորումն ընդդիմությունը պատճառաբանեց իշխանության նկատմամբ վստահության բացակայությամբ (նույն այդ պատճառով ստեղծվեց 2016թ. քառօրյա պատերազմի հանգամանքները քննող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը), ապա 1991-2018թթ. իրադարձություններն ուսումնասիրող փաստահավաք հանձնաժողովի ստեղծումն արդեն բազմաթիվ հարցեր է ծնել։ Դրանցից գլխավորը վերաբերում է 9 անդամից բաղկացած տվյալ մարմնի նպատակահարմարությանը՝ դատախազության և Հատուկ քննչական ծառայության գոյության պայմաններում:

Ակներեվ է, որ մարտի 1-2-ի դեպքերը քննող փաստահավաք խումբը և ԱԺ քառօրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրությամբ զբաղվող հանձնաժողովը, որն այսօր դեռևս շարունակում է իր աշխատանքը խորհրդարանում, ստեղծվել են ոչ այնքան փաստեր հավաքելու, որքան շահարկումների համար: Մարտի 1-2-ի իրադարձություններով զբաղվող խմբի հավաքած փաստերը հրապարակվել են և բովանդակում են բացարձակ միակողմանի տեղեկություններ, որոնք ցույց են տալիս խմբի քաղաքական վարձվածությունը: Այդ խումբը ստեղծվեց որպես 10 քաղաքացիների մահվան ողջ պատասխանատվությունը իշխանության վրա բարդելու փորձ։ Նույն կերպ է գործում ԽԺՀ-ն՝ փորձելով ներկայացնել մեր երկրի հաղթանակն իբրև պարտություն, որպեսզի դրանում մեղադրի ՀՀ նախկին ղեկավարությանը։

Երկու խմբերում էլ ներգրավվեց դեռևս հհշական ռեժիմի ժամանակներից հայտնի Անդրանիկ Քոչարյանը։ Հենց նա է այսօր գլխավորում ցայտուն արտահայտված քաղաքական օրակարգ ունեցող ժամանակավոր հանձնաժողովը։ Մարտի 1-2-ի իրադարձությունների փաստահավաք խմբում աշխատում էր նաև փաստաբան Սեդա Սաֆարյանը, որը ներկայումս հանդես է գալիս որպես տուժող կողմի ներկայացուցիչների փաստաբան՝ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մի խումբ անձանց նկատմամբ դատավարությունում: Տուժողների ներկայացուցիչների խումբը ոչ մի կապ չունի դատական նիստերի օրակարգի հետ, բայց Սեդայի զգոն գլխավորությամբ հուզական խորապատկեր է ստեղծում՝ «Քոչարյանը մարդասպա՛ն է» ու այլևայլ գոչյուններով։

9 անդամից բաղկացած հանձնաժողովը դեռ ձեռնամուխ չի եղել 1991-2018թթ. խախտումների վերաբերյալ փաստեր հավաքելուն, իսկ ԶԼՄ-ներում արդեն հիմնավոր կասկածներ են հայտնվել, որ նոր մարմնին առանց համապատասխան լիազորությունների չի հաջողվի բացահայտել այդչափ մեծ ժամանակահատվածում թույլ տրված բոլոր խախտումները: Ընդ որում ակնհայտ է, որ հանձնաժողովը չի վերլուծելու ո՛չ պատվիրված սպանությունները, որոնք եղել են ՀՀՇ-ի կառավարման տարիներին, ո՛չ էլ, առավելևս, սեփականաշնորհման անվան տակ նախկին սոցիալիստական սեփականության թալանի փաստերը։

Խմբի լիազորությունների մեջ է մտնում դատախազության ու քննչական մարմինների իրազեկումը խախտումների փաստերի մասին, իսկ պատկան ատյանները կորոշեն՝ արժե արդյոք քրեական հետաքննություն անցկացնել այդ փաստերով, թե ոչ։ Չկա և չի կարող վստահություն լինել, որ այդ հանձնաժողովը չի կրկնի նախորդ փաստահավաք խմբերի ճակատագիրը։ Չկա և չի կարող վստահություն լինել, որ հանձնաժողովի անդամները վարձված չեն իշխանության կողմից, ուստի կկարողանան, օրինակ, պատասխանել այն հարցին, թե ինչո՞ւ հհշական սեփականաշնորհման արդյունքում պետության բյուջե չի մտել ոչ մի լումա։ Այս մասին, հիշեցնեմ, ժամանակին խորհրդարանի ամբիոնից հայտարարեց վարչապետ Արմեն Դարբինյանը։

Հիմնավոր կասկածներ կան, որ նոր հանձնաժողովը ստեղծվելու է հատուկ առաջադրանք կատարելու համար, օրինակ՝ Տեր-Պետրոսյանի պատմական ռեաբիլիտացիայի։ Պետք է պատրաստ լինել նրան, որ հավաքված «փաստերի» արդյունքում հանկարծ «կպարզվի», թե հհշական վարչախմբի պարագլուխը առնչություն չունի 1995թ.խորհրդարանական ընտրությունների և հանրաքվեի արդյունքների կեղծմանը։ Կարող է նույնիսկ «ակնհայտ դառնալ», թե ԿԸՀ փոխնախագահ Գագիկ Ջհանգիրյանի մատն էլ խառը չէ այդ կեղծումներին։ Բացի այդ, կարող է «պարզվել», որ 1996թ. նախագահական ընտրությունների արդյունքների տոտալ կեղծման հետ առնչություն չունեն ՀՀՇ վարչությունը, Տեր-Պետրոսյանը և ԿԸՀ նախագահ Խաչատուր Բեզիրջյանը։ Չի բացառվում նաև, որ խումբը հավաքի «փաստեր», որոնք կվկայեն այն մասին, թե 1998-ին Հայաստանում իշխանության է եկել «պատերազմի կուսակցությունը»։ Բայց այս ամենը՝ հընթացս։

Փաստահավաք հանձնաժողովի գլխավոր խնդիրն է լինելու «փաստեր» հավաքելը, որոնք կապացուցեն, թե Փաշինյանն ու Տեր-Պետրոսյանը կապ չունեն 2008-ի մարտի 1-ի արյունահեղության հետ: Հանձնաժողովը կհավաքի «փաստեր», որոնք կհերքեն բոլոր կասկածները, որ այդ իրադարձությունների ժամանակ Լևոնն ու Նիկոլը կատարել են արյունահեղության հրահրիչների դերը…

Նոր հանձնաժողովը կդառնա քաղաքական պատվեր կատարող մարմին, որը գործի կդրվի քաղաքական հատուկ առաջադրանք իրականացնելու համար։ Հետաքրքիր է, թե ինչից է այն սկսելու իր աշխատանքը. ՀՀՇ կուսակցության վարչության և դրա ղեկավարի որոշմամբ պատվիրված սպանություններից, թե՞ գրոշների դիմաց գործարանների ու ֆաբրիկաների սեփականաշնորհումից։ Ի դեպ, իսկ ինչո՞ւ է հաշվարկը տարվում 1991թվականից ։ Մի՞թե 1990-ին չեն եղել պատվիրված քաղաքական սպանություններ։ Հունվարի 19-ին սպանվեց քաղաքական գործիչ Մովսես Գորգիսյանը, օգոստոսի 20-ին գնդակահարվեցին Գերագույն խորհրդի պատգամավորներ Գեղազնիկ Միքայելյանն ու Վիտյա Այվազյանը, 1990-ի աշնանը դիմահար կրակոցով սպանվեց դաշտային հրամանատար Պարգև Հարությունյանը: Այդ սպանությունները տեղի են ունեցել նախքան առաջին նախագահական ընտրությունները, բայց երկիրը փաստացի արդեն ղեկավարում էր նոր իշխանությունը

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ПАШИНЯН ОПАСЕН!
    2025-06-06 09:19

    "Да простит меня архиепископ Баграт, но я не связываю с ним надежды, пусть простят меня все, кто ему верит, но из нынешнего состояния нас могут вывести только бывшие президенты, и никто, кроме них. Нас спасет либо Роберт Кочарян, либо Серж Саргсян!", - заявила мать погибшего героя Давида Арушаняна Лида Арушанян. По ее словам, "до выборов еще год, но терпеть этого сумасшедшего (подразумевается Пашинян) уже невозможно"! Невозможно не только по причине тотального коллапса – от безопасности до экономики, а потому, что правящая пара пытается затащить все армянское общество в помойную яму, в которой барахтается сама.

  • СИЛЬВА НА ВСЕ ВРЕМЕНА!
    2025-06-03 09:55

    12 марта 2019 г. суд Общей инстанции Еревана под председательством Вардана Григоряна продолжил расследовать дело экс-министра экологии Арама Арутюняна по прозвищу "Булки Арам". В тот день на заседание суда была приглашена Сильва Амбарцумян, которая, судя по материалам дела, дала Арутюняну взятку в особо крупном размере. В ходе судебного процесса Амбарцумян сообщила о том, что представила генпрокурору сообщение о перечислении 8 млн долларов на счет Аракс Диланян в банке Дубая.

  • ПАШИНЯН НЕ ЗАИНТЕРЕСОВАН В СВОБОДНЫХ И ПРОЗРАЧНЫХ ВЫБОРАХ
    2025-06-03 09:12

    Известие о том, что через месяц заявит о себе новая оппозиционная сила под руководством бывшего омбудсмена Армана Татояна и бывшего начальника Комитета по госдоходам Давида Ананяна верхушка режима встретила в штыки. Агитпроп Пашиняна сразу объявил, что речь идет о стратегии, которую оппозиция успешно применила на досрочных выборах 30 марта в Гюмри. Аудитория "Голоса" знакома с оценками и заявлениями упомянутых деятелей по бесчисленным публикациям, а потому вряд ли у кого-то возникнут подозрения, что в стенах парламента 9 созыва новая сила пойдет на сделку с ГД, дабы поддержать возвращение Пашиняна на пост премьер-министра.

  • "ЕСЛИ БЫ РОБЕРТ КОЧАРЯН И СЕРЖ САРГСЯН ОКАЗАЛИСЬ ПОД АРЕСТОМ…"
    2025-06-02 09:04

    "Если бы Роберт Кочарян и Серж Саргсян оказались под арестом, то это обеспечило бы нам переизбрание, причем, неоднократное", - объявила на днях в эфире одного из телеканалов власти депутат от фракции ГД Асмик Акопян. По ее словам, у второго и третьего президентов есть ресурсы, включая СМИ, тогда как у других оппозиционных сил нет даже офисов. Акопян повторила ранее озвученный прогноз спикера Алена Симоняна о том, что ГД наберет по итогам выборов 2026 г. 50+1% голосов, а план "В" (коалиция), по ее словам, даже не рассматривается, ибо оппозиция провалила весеннее наступление, и у нее нет шансов на успех по итогам выборов.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ