Հայաստանում բոլոր նորակոչիկները թոքերի ու COVID-ի հետազոտություն են անցնում
Կենտրոնական հավաքակայանում բոլոր նորակոչիկները, բացի COVID-19-ի իմունոֆերմենտային եղանակով լաբորատոր հետազոտությունից և համապատասխան բուժզննությունից, ինչպես նախկինում, հիմա էլ պարտադիր անցնում են թոքերի ֆլյուրոգրաֆիկ հետազոտություն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
«Սա հնարավորություն է տալիս հայտնաբերելու թոքերում հնարավոր ախտաբանական անգամ աննշան փոփոխությունները վաղ փուլում և կորոնավիրուսային թեստավորման շրջանակներում ևս մեկ կարևոր կանխարգելիչ միջոցառում է։ Թոքերի ֆլյուրոգրաֆիկ հետազոտության ընթացքում ի հայտ եկած անգամ չնչին կասկածի դեպքում զինակոչիկը ստուգվում է ռենտգեն սկանավորման, իսկ անհրաժեշտության դեպքում նաև hամակարգչային տոմոգրաֆիայի ախտորոշման մեթոդով»,– Facebook–ի իր էջում գրել է նա։
Ստեփանյանի խոսքով` զորակոչի երկու ամիսների ընթացքում կենտրոնական հավաքակայանում ֆլյուրոգրաֆիկ հետազոտություն կանցնեն և կթեստավորվեն հազարավոր զորակոչիկներ։
COVID-19 հակամարմինների հայտնաբերման դեպքում զորակոչիկը կթեստավորվի նաև ՊՇՌ մեթոդով՝ հայ-ռուսական համագործակցության շրջանակներում ՌԴ-ից ՀՀ տեղափոխված կորոնավիրուսային վարակի ախտորոշման շարժական լաբորատորիայում։
Բազմաշերտ հետազոտությունը հնարավորություն է տալիս, որ բանակ զորակոչվեն կասկածելի ախտանշաններ չունեցող և բացառապես առողջ նորակոչիկներ:
Ամառային զորակոչը մեկնարկել է հուլիսի 1-ին և կտևի 2 ամիս: Ավելի վաղ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ նորակոչիկները երկու շաբաթ կանցկացնեն կարանտինում:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2022-05-25 10:5815
Председатель парламентской комиссии по защите прав человека и общественным вопросам, депутат Тагуи Товмасян представила послам государств-членов ЕС факты нарушений прав человека во время мирных акций протеста в Ереване.
-
2022-05-25 10:5521
Вооруженные силы Китая организовали военные учения в районе острова Тайвань для "предостережения США". Об этом сообщает РИА Новости со ссылкой на заявление Восточной зоны боевого командования Народно-освободительной армии Китая.
-
2022-05-25 10:5328
Госминистр Арцаха Артак Бегларян напомнил председателю Евросовета Шарлю Мишелю о праве Нагорного Карабаха на самоопределение.
-
2022-05-25 10:4338
Сторонники оппозиции в среду заблокировали здание Совета безопасности Армении в Ереване. Об этом сообщил один из лидеров движения "Сопротивление" Ишхан Сагателян.