«ՀԿԵ» ՓԲԸ ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆԸ ԱՅՑԵԼՈՒՄ Է ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը երկաթուղում ամեն շաբաթ անցկացվող արտագնա այցերի ընթացքում ծանոթանում է Ընկերության տարբեր ձեռնարկությունների և ստորաբաժանումների աշխատանքին: Այցերի ընթացքում Ա.Մելնիկովը հատուկ կարևորում է շարքային աշխատողների կենցաղային պայմանների մակարդակի կատարելագործումն ու աշխատանքի անվտանգության պայմանների պահպանումը:
Իրենց կարգապահությամբ ու պատասխանատվությամբ աչքի ընկնող աշխատողները պարգևատրվում են:
Այցերի ժամանակ ընկերության ղեկավարն արդեն այցելել է Գյումրիի տարածաշրջանում գտնվող մի շարք արտադրական օբյեկտներ, էներգամատակարարման ու էլեկտրաֆիկացման, կապի ու ավտոմատիկայի ձեռնարկությունները, զրուցել աշխատողների հետ, պատասխանել նրանց հարցերին:
Նման ստուգումների նպատակներից է երկաթուղայինների աշխատանքի պայմանների, գնացքների երթևեկության անվտանգության մակարդակի կատարելագործումը, տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցության ընդլայնումը հնարավոր խախտումների կանխարգելման նպատակով:
Ճանաչողական այցերի ավարտին ՀԿԵ գլխավոր տնօրենը նախատեսում է մամլո ասուլիսի ժամանակ հանրությանը ներկայացնել ընկերությունում տիրող իրավիճակը և նոր ղեկավարության տեսլականը արդի խնդիրների լուծման վերաբերյալ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-29 10:01
"Антиатомная риторика Турции и Великобритании вновь активизировалась, на этот раз в виде скоординированных информационных ударов по Армянской АЭС, - пишет на своей странице в Фейсбук доктор политических наук, специалист по энергетике Ваге Давтян.
-
2025-07-29 09:54
Возрожденный Джаз-оркестр "Арцах" при поддержке организации ДИАЛОГ и ее друзей продолжает свой творческий путь будучи верным музыкальным традициям Арцаха, армянской культуре и международному джазу.
-
2025-07-28 11:16
Компания «Южно-кавказская железная дорога» в разгар летнего сезона пассажирских перевозок обновила ряд объектов пассажирской инфраструктуры, что направлено на повышение уровня предоставляемых услуг.
-
2025-07-28 10:34
Открытое письмо Чрезвычайному и Полномочному Послу Российской Федерации в Республике Армения господину Сергею Павловичу Копыркину
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2025-07-28 11:17
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը շարունակում է բարելավել ուղևորափոխադրումների որակը՝ իրականացնելով ենթակառուցվածքային բարեփոխումներ։ 2025 թ․ ամռանը մի շարք կայարաններում և կանգառային հարթակներում իրականացվել են արդիականացման աշխատանքներ։
-
2025-06-26 17:20
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն՝ համագործակցելով չեխական զբոսաշրջային օպերատոր Gepard Express-ի հետ, գործարկում է Հայաստանի համար նոր ծառայություն՝ զբոսաշրջային գնացք: Ծրագիրն իր տեսակի մեջ առաջինն է երկրում և նպատակ ունի զարգացնել երկաթուղային զբոսաշրջությունը տարածաշրջանում։
-
2025-06-14 15:58
2025 թվականի հունիսի 14-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը գործարկել է ամառային սեզոնի առաջին միջազգային ուղևորատար գնացքը Երևան-Բաթումի-Երևան երթուղով։ Սևծովյան հանգստավայրեր ուղևորված առաջին գնացքով մեկնել է շուրջ 150 ուղևոր։
-
2025-06-11 10:15
Հունիսի 13-ից մեկնարկում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մերձքաղաքային Երևան-Սևան-Շորժա-Երևան էլեկտրագնացքի աշխատանքը։ Այն իրականացվելու է ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին։