Последние новости

ԵՐԵՔ ԱՄԻՍ՝ ԱՌԱՆՑ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ. ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԱՆՏԵՍՈՒՄ ՀԱՍԱՆՈՎԻՆ

Մայիսի 31-ին, կիրակի օրը, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հանդես եկավ հայտարարությամբ, որը, ըստ էության, պետք է հարուցեր ինչպես հայկական կողմերի, այնպես էլ միջնորդների բուռն արձագանքը: Զաքիր Հասանովի գերատեսչությունը հայտարարեց, թե նախ՝ «բանակն անպայման կօգտվի ուժի կիրառման իրավունքից՝ գրավյալ տարածքներն ազատագրելու համար», և երկրորդ՝ «Հայաստանի հետ Ադրբեջանի բանակցություններն անիմաստ են»: Բացի այդ, ինչպես իր մեկնաբանության մեջ նշեց Հայաստանի Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը, Հասանովը տվյալ հայտարարությամբ «ընդունեց, որ 2016-ի ապրիլյան գործողությունների նախաձեռնողը ադրբեջանական կողմն է՝ ի դեմս իրեն և իր գերագույն հրամանատարի»:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այնքան հաճախ է օդ ցնցում ռազմատենչ կոչերով, որ մի կողմից՝ հասկանալի է, թե ինչու այդ հայտարարությունն այդքան չնչին ուշադրության արժանացավ: Մյուս կողմից՝ նույնքան պարզ է, որ Իլհամ Ալիևը, թաքնվելով իր պաշտպանության նախարարի թիկունքում, փորձնական քայլ է կատարում՝ Մինսկի խմբի համանախագահների և ընդհանրապես միջազգային հանրության արձագանքը ստուգելու մտադրությամբ։ Պետք է ասել, որ դրա համար պահը շատ հաջող է ընտրված՝ հաշվի առնելով և՛ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը, և՛ աշխարհում տեղի ունեցող մյուս բոլոր իրադարձությունները։ Բայց նույնիսկ հաշվի առնելով այս բոլոր ծանրակշիռ հանգամանքները՝ Մինսկի խումբը պարտավոր էր արձագանքել, քանի որ հարցը վերաբերում է կոնկրետ այն առարկային, որն իր անմիջական իրավասության ոլորտում է. բանակցային գործընթացին։

Միջնորդների օրինակով լռեց նաև պաշտոնական Երևանը (կամ էլ հակառակը. դա արդեն էական չէ), քանզի ՀՀ Պաշտպանության նախարարությունն արձագանքեց զուտ իր մասով՝ ռազմական։ Հայաստանի ԱԳՆ-ը չբարեհաճեց մեկնաբանել «բանակցությունների անիմաստ լինելու» մասին պասաժը, անգամ եթե դա ավելի շատ հիշեցնում էր հավին հետապնդվող աքաղաղի մարտականչ։ Չէ՞ որ բոլորին էլ պարզ է, որ Բաքուն բանակցություններից չի հրաժարվի և հլու-հնազանդ կհամաձայնի հերթական տեսակոնֆերանսին կամ առերես հանդիպմանը՝ կախված համավարակի հետ կապված իրավիճակից։ Այդուհանդերձ դա պաշտոնական գերատեսչության պաշտոնական հայտարարությունն էր առավել քան լուրջ թեմայի վերաբերյալ, ինչն արձագանք է պահանջում։

Տեղին կլինի հարց տալ. պե՞տք է արդյոք ենթադրել, որ միջնորդները լվանում են ձեռքերն ու հասկացնում Ալիևին, որ նոր ագրեսիա սանձազերծելու դեպքում առանձնապես չեն միջամտի։ Եվ, ըստ ավանդույթի, կմիջամտեն միայն այն ժամանակ, երբ Ադրբեջանը ստիպված կլինի հերթական անգամ պոչն իրեն քաշել ու խաղաղություն աղերսել։

Այս հարցի պատասխանը սերտորեն կապված է մեկ այլ հանգամանքի հետ, որի մասին բոլորն ասես մոռացել են. ահա արդեն գրեթե 3 ամիս է, ինչ դադարեցված է մշտադիտարկումն Արցախի և Ադրբեջանի սահմանին։ Վերջին անգամ մոնիտորինգ անցկացվել է մարտի 4-ին, ընդ որում ադրբեջանական կողմը կրկին, արդեն որերորդ անգամ դուրս չի բերել ԵԱՀԿ առաքելությանն իր առաջապահ դիրքեր: Բայց համանախագահներն ու անձամբ Անջեյ Կասպրշիկը վաղուց արդեն ուշադրություն չեն դարձնում նման «մանրուքներին»։ Եվ այսօր, 3 ամիս անց, երբ ողջ աշխարհում ակտիվորեն մեղմացնում են սահմանափակիչ միջոցները, իսկ երկրների միջև ավիաթռիչքները գնալով ավելի հաճախակի են դառնում, համանախագահները, դատելով ամենից, չեն էլ մտածում մշտադիտարկման հնարավոր վերսկսման մասին։ Համենայն դեպս այդ մասին ոչինչ չի հաղորդվում։

Մինչդեռ մշտադիտարկման ժամանակավոր դադարեցման մասին հենց Կասպրշիկի և համանախագահների մարտի 19-ի հայտարարություններում հավաստիացվում էր, թե իրենք կապի մեջ են մնում հակամարտության կողմերի հետ։ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը վստահեցնում էր, թե մշտական շփման մեջ է ռազմական իշխանությունների հետ, իսկ երեք համանախագահները նշում էին, թե «շարունակելու են իրենց միջնորդական ջանքերն առանց դադարի՝ սերտ կապի մեջ մնալով միմյանց և կողմերի հետ»:

Այստեղից՝ հարց. կապվե՞լ է արդյոք Կասպրշիկը Հասանովի հետ, որպեսզի զրուցի ուժով ակնհայտորեն սպառնալու մասին, այն բանի, ինչն արգելված է միջազգային բոլոր նորմերով։ Շփվե՞լ են արդյոք Իգոր Պոպովը, Էնդրյու Շոֆերը և Ստեֆան Վիսկոնտին Ադրբեջանի իշխանությունների հետ, որպեսզի պարզեն, թե որքանով է բանակցությունների անիմաստության մասին Պաշտպանության նախարարության թեզն արտացոլում պաշտոնական դիրքորոշումը։ Ավելորդ չէր լինի նաև հետաքրքրվել ՀՀ վարչապետի աշխատակազմից, թե արդյոք օգտվե՞լ են նախագահ Ալիևի հետ ուղիղ կապից, որի մասին բազմիցս հայտարարվել է։ Թե՞ խոսքը չնչին բանի մասին է, որն առհասարակ պետք չէ լուրջ ընդունել։

Երեք ամիսն առանց մշտադիտարկման՝ բավարար ժամկետ է որոշ եզրակացությունների հանգելու համար։ Առաջին հերթին պետք է արձանագրել, որ առաջնագծում ԵԱՀԿ առաքելության բացակայությունը բացարձակապես ոչ մի ազդեցություն չի ունեցել իրավիճակի վրա. այն մնում է համեմատաբար հանգիստ, թեև ժամանակ առ ժամանակ Ադրբեջանն ինչ-որ սադրանքներ է ձեռնարկում՝ սրելով իրավիճակը թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի հետ սահմանին: Բայց ամեն ինչ սովորականի պես է, ինչպես որ եղել է վերջին առնվազն երկու տարիներին։

Եթե չհաշվենք Սերգեյ Լավրովի հայտարարությունների շուրջ Հայաստանում ընթացող աղմկալի ու չդադարող բանավոր մարտերը, այս երեք ամիսների ընթացքում միջնորդները միայն մեկ անգամ են իրենց մասին հիշեցրել երկու նախարարների հետ համատեղ հայտարարության միջոցով՝ Մնացականյանի և Մամեդյարովի ապրիլի 21-ի տեսակոնֆերանսի արդյունքներով։ Դրա ընթացքում շեշտադրվել են, առաջին հերթին, «նախկինում համաձայնեցված հումանիտար քայլերը», որոնց իրականացումը հետաձգվել է հայտնի պատճառներով։ Այսինքն՝ «ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու» չարաբաստիկ մտադրությունը։ Միջնորդները հայտարարեցին, որ այդ աշխատանքը շարունակվում է նույնիսկ ներկա պայմաններում։

Նույն հայտարարության մեջ համանախագահներն ընդգծեցին «մշտադիտարկման շուտափույթ վերսկսման անհրաժեշտությունը», ինչպես նաև «հրադադարի ռեժիմի խիստ պահպանման և սադրիչ գործողություններից զերծ մնալու կարևորությունը»: Վերջապես, «արտգործնախարարներն ու համանախագահները հույս են հայտնել, որ գլոբալ համավարակի դեմ պայքարում դրսևորված վճռականությունը ստեղծարար և կառուցողական լիցք կհաղորդի խաղաղ գործընթացին»:

Դե ինչ, համանախագահներին կարելի է շնորհավորել այն առնչությամբ, թե հիրավի «ստեղծարար և կառուցողական» ինչպիսի՜ լիցք կարող է հաղորդել խաղաղ գործընթացին Ադրբեջանի պաշտպանության նախարարության երեկվա հայտարարությունը։ Ավաղ, Պոպովը, Վիսկոնտին և Շոֆերը լոկ քամահրալից լռության արժանացրեցին Զաքիր Հասանովի «ստեղծարար լիցքը», ինչը, սակայն, տվյալ իրավիճակում դժվար թե նպաստի իրենց իսկ բազմիցս հայտարարած և իրենց մանդատում ամրագրված նպատակների իրականացմանը։

Հաշվի առնելով ասվածը, պարոնայք համանախագահները, հուսով ենք, չեն նեղանա, եթե մենք արձանագրենք նման պահվածքից բխող միանշանակ եզրահանգումները։ Ամենևին չթերագնահատելով միջնորդների գործունեությունը և ԵԱՀԿ մշտադիտարկման նշանակությունը՝ հարկ է հստակ արձանագրել հետևյալը։

1. Հակամարտության գոտում խաղաղապահ զորքեր մտցնելու մասին բոլոր խոսակցությունները, այդ թվում՝ դրա վերաբերյալ հնարավոր կետերը բանակցությունների ընթացքում քննարկվող փաստաթղթերում, ունեն բացառապես աշխարհաքաղաքական հիմնավորում և չեն հետապնդում բուն մարդասիրական ու խաղաղարար նպատակներ: Դա պարզ է եղել ի սկզբանե և միշտ, բայց հիմա, կանոնավոր մոնիտորինգի բացակայության պայմաններում, դրսևորվեց առավել քան համոզիչ կերպով։ Որևէ երկրի խաղաղապահներ կամ ցանկացած ձևաչափի միացյալ ուժեր մտցնելը չի բխում Արցախի ժողովրդի շահերից և չի կարող դիտարկվել որպես տարածաշրջանում խաղաղության երաշխիք:

2. Հարաբերական խաղաղության պահպանման և հակառակորդին հրադադարի ռեժիմը չխախտել պարտադրող միակ երաշխավորը Հայոց բանակն է: Այս անառարկելի ճշմարտությունը կրկին իր համոզիչ հաստատումը ստացավ մշտադիտարկման դադարեցման և տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ միջազգային հանրության ուշադրության ակնհայտ թուլացման ժամանակաշրջանում։ Նախագահ Իլհամ Ալիևի ագրեսիվ հայտարարություններից ոչ մեկը, այդ թվում՝ ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի անդամ երկրի տարածքի նկատմամբ բացահայտ հնչեցրած ոտնձգությունը, չարժանացավ միջնորդների ուշադրությանը։ Մինչդեռ, չնայած իր ողջ զավեշտալիությանը, անհեթեթությանն ու պոպուլիստական բնույթին, այն պետք է ստանար համարժեք գնահատական։

3. Ադրբեջանի ինչպես բանավոր ագրեսիայի, այնպես էլ հարցը ուժով լուծելու սպառնալիքների անտեսումը համանախագահների կողմից, թույլ է տալիս ենթադրել, որ համանախագահներն այնքան են սևեռվել «ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու» երեսպաշտ և ակնհայտ անկենսունակ օրակարգի վրա, որ համառորեն չեն ցանկանում նկատել Ադրբեջանի իշխանությունների ոչ միայն անհամարժեք, այլև այդ օրակարգին ու գաղափարին բացահայտ հակադիր պահվածքը:

4. Այդօրինակ համառությունն ու անհեռատեսությունը ամենաանմիջական կերպով ազդում են համանախագահների, Մինսկի խմբի և ընդհանրապես ԵԱՀԿ-ի հեղինակության վրա՝ բարձրացնելով հենց հայ ժողովրդի և հայկական երկու պետությունների՝ Հայաստանի և Արցախի պատասխանատվությունը տարածաշրջանի խաղաղության և անվտանգության համար։ Արցախի Պաշտպանության բանակն ու Հայաստանի ԶՈՒ-ն են այն միակ ուժերը, որոնք կարող են կասեցնել Ադրբեջանի ֆաշիստական քաղաքականությունը և ձախողել տարածաշրջանը նոր պատերազմի քաոսի մեջ գցելու և սահմանի երկու կողմերում հարյուր հազարավոր մարդկանց կյանքը վտանգելու դրա ղեկավարության մարդատյաց ծրագրերը։

Այդպես է եղել, կա ու կլինի։ Առաքելությունն անփոփոխ է և իրագործելի ։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ПОДЕЛЬНИК ПАШИНЯНА УНИЧТОЖАЕТ АРМЯНСКИЙ ШУШИ, ПРЕВРАЩАЯ ЕГО В "СЕРЫЙ, НЕСЧАСТНЫЙ" ГОРОД
      2024-04-22 11:40

      За последнюю, полную тревожных и опаснейших развитий неделю трижды приходили сообщения о продолжающемся планомерном уничтожении варварами армянского следа в оккупированном Арцахе. Фактическое молчание мира, и прежде всего самой Армении, развязывает руки азербайджанским вандалам, давая возможность Алиеву целенаправленно вытравлять из Арцаха армянский дух, дабы в условном "завтра" истинные хозяева края не могли доказать свои права на него. В Баку отлично понимают, что для этого нужно разрушать прежде всего сакральные места: храмы и древние армянские кладбища. И в первую очередь в Шуши - главном свидетеле истории и главном хранителе армянской идентичности Арцаха.

    • 1915,1992, 2023: РЕГИОНОМ ПРАВЯТ НЕФТЬ, КРОВЬ И ЦИНИЗМ ГЕОПОЛИТИКИ
      2024-04-15 10:34

      В опубликованном на днях докладе "Нации в транзитном периоде" одна из наиболее авторитетных правозащитных организаций Freedom House констатирует: "ЕС продолжает полагаться на энергетические ресурсы Азербайджана и игнорировать нарушения прав человека со стороны режима президента Ильхама Алиева, явно отдавая приоритет политической и экономической целесообразности над фундаментальными ценностями и долгосрочными интересами". Казалось бы, прописная уже истина, реалии, действующие более сотни лет. Однако в контексте армянской истории поразительным образом получающие наиболее убедительное, наглядное, а главное - кровавое подтверждение.

    • Карен ВРТАНЕСЯН: СОБЫТИЯ ПОСЛЕДНИХ ЛЕТ УКРЕПЛЯЮТ ПОДОЗРЕНИЯ В ИСТИННОЙ ЦЕЛИ КОМИССИИ НС
      2024-04-11 10:28

      В одной из предыдущих публикаций об Апрельской войне и деятельности комиссии НС по «расследованию» ее обстоятельств эта тема уже была слегка затронута. Речь, в частности, о том, что в армянских экспертных кругах еще в декабре 2020-го – сразу по окончании 44-дневной войны – появились подозрения в истинном предназначении этой комиссии. Так, широкий резонанс, причем не только в Армении, получила запись военного эксперта Карена Вртанесяна о том, что комиссия во главе с одиозным Андраником Кочаряном, возможно, в реальности была операцией турецких спецслужб.

    • ЗАЧЕМ ТУРЦИИ УЧАСТИЕ В EUMA, ЕСЛИ У НЕЕ ЕСТЬ АРАБАТ-ОМЕГА?
      2024-04-08 09:28

      Несколько дней назад в армянском парламенте была поднята тема возможности вовлечения Турции в состав гражданской наблюдательской миссии Евросоюза в Армении (EUMA). Вопрос отнюдь не риторический, поскольку для этого, как выясняется, необходимо три условия: согласие Армении, согласие Турции и решение ЕС. Ни одно из этих условий при действующих властях РА не кажется невозможным, наоборот, все они достаточно легко выполнимы.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ