ՎԻՎԱ-ՄՏՍ-Ի ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ՍՏԵՓԱՆՅԱՆՆԵՐԸ ՀԻՄՆԱՆՈՐՈԳԵԼ ԵՆ ԲՆԱԿԱՐԱՆԸ
Գյումրիի Մուշ թաղամասում բնակվող Ստեփանյանները հիմնանորոգել են իրենց բնակարանը՝ Վիվա-ՄՏՍ-ն ու «Հայաստանի ֆուլեր տնաշինական կենտրոնի» բնակարանաշինության ծրագրի շնորհիվ:
Բնակարանն ավելի շատ տուն-թանգարան է հիշեցնում. հյուրասենյակի գրեթե բոլոր պատերից «ժպտում է» Մերուժանը՝ Ապրիլյան պատերազմի օրերին, զինված հակառակորդի դեմ անհավասար մարտում զոհված ավագ լեյտենանտը: Նա երազում էր տունը՝ տուն դարձնել: Առանց ավելորդ ճոխության և համեստ լուծումներով հիմնանորոգել երկրաշարժից հետո ծնողների ստացած բնակարանն ու ամուսնանալ: Մերուժանի մասին անցյալով չխոսացող ծնողներն իրականացրել են որդու երազանքը:
«Բազմաթիվ տեղերից հյուրեր էինք ունենում… հաճելի չէր. հերոսի բնակարան մտնել ու տեսնել անբարեկարգ: Դա մեզ պարտավորեցրեց, որ ուշքի գանք, կարգի բերենք մեր բնակարանը: Երազանքն ավելի շատ տղայինս էր, որ բարեկարգ բնակարանում բնակվի: Տան տերն ինքն էր լինելու, ուզում էր ամեն ինչ լավ լինի: Նույնիսկ իր նշանածին էր ասել: Ավաղ, իր երազանքը մենք միայն կարողացանք իրականություն դարձնել»,- ասել է Մերուժանի հայրը՝ Արթուրը:
Երկրաշարժից հետո, Ստեփանյանները 3 տարի ապրել են վագոն-տնակում, այնուհետև տեղափոխվել նոր ստացած բնակարան: Բազմաթիվ դժվարությունների միջով անցած ընտանիքին, տևական ժամանակ չի հաջողվել հիմնանորոգել այն: Ավելի քան 3 տասնամյակ հետո միայն, խնդիրը լուծվել է: Մերուժանի ծնողները՝ Արթուրն ու Նունեն, ձգտել են ամեն ինչ անել այնպես, ինչպես կցանկանար իրենց որդին:
Հիմնանորոգված տանն արդեն մեծանում են Ստեփանյանների թոռնիկները, որոնցից կրտսերը լույս աշխարհ է եկել Մերուժանի զոհվելուց մեկ ամիս անց:
«Նման ծրագրերը շատ կարևոր են, որովհետև կան շատ կարիքավոր մարդիկ, որոնք ֆիզիկապես կամ ֆինանսապես ի վիճակի չեն իրենց երազանքներն իրականություն դարձնել: Դրանք մարդկանց բարձրացնում են և ֆիզիկապես և հոգեպես»,- ասել է Արթուրը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2022-05-22 09:38465
В Ереване в субботу прошел Yerevan Tech Forum 2022. Форум был организован компанией событийного маркетинга «Skill» в Национальном академическом театре им. Сундукяна.
-
2022-05-21 08:30929
В селе Гетап еще одна семья после долгого ожидания обрела дом. Как сообщает пресс-служба компании Viva-MTS, Овсепяны, создавшие семью 27 лет назад, лишь пару месяцев назад отпраздновали новоселье. Сперва съемное, затем выкупленное строение с ветхими, полуразрушенными внутренними стенами и крышей они отремонтировали собственными руками и превратили в дом. В этом вопросе им помогли Viva-MTS и домостроительный центр «Фуллер»: результат вовлечения в программу жилищного строительства не заставил долго ждать.
-
2022-05-18 10:181446
На карте Санкт-Петербурга недавно появился новый адрес: переулок Баскова, 5. Здесь в реконструированном трехэтажном здании открылась частная гимназия. Пока в ней будут учиться дети от первого до четвертого классов, а покинут они ее, сдав выпускные экзамены в 11-м классе.
-
2022-05-18 10:131615
ВЗАИМНОЕ ПРИЗНАНИЕ НАГОРНО-КАРАБАХСКОЙ РЕСПУБЛИКИ И РЕСПУБЛИКИ КРЫМ В 1994 ГОДУ Практически сразу после окончания азербайджано-карабахской войны 1991-94 гг. в мае 1994 г. состоялся официальный визит первого президента НКР Роберта Кочаряна в Крым. В ходе его встречи с президентом Республики Крым Юрием Мешковым был подписан ряд документов, свидетельствующих о взаимном признании этих двух государств.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2022-05-22 09:4074
Երեկ Երևանում՝ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, կայացել է «Skill» մարքեթինգային ընկերության կողմից կազմակերպված «Yerevan Tech Forum 2022»-ը:
-
2022-05-20 18:23147
Երկարատև սպասումից հետո, Գետափ գյուղում ևս մեկ ընտանիք է տան տեր դարձել: 27 տարի առաջ ընտանիք կազմած Հովսեփյանները միայն ամիսներ առաջ են բնակարանամուտ նշել: Սկզբում վարձակալած, ապա գնած՝ խարխուլ, քայքայված միջնապատերով ու տանիքով շինությունն էլ սեփական ձեռքերով են վերակառուցել ու տուն դարձրել: Այդ հարցում նրանց աջակցել են Վիվա-ՄՏՍ-ն ու «Ֆուլեր տնաշինական կենտրոնը»: Բնակարանաշինության ծրագրում ընդգրկվելու արդյունքը երկար սպասեցնել չի տվել:
-
2022-05-14 16:33306
Զովաբերցի Սուքիասյանների ընտանիքը հայրենի գյուղում ապրել է հողին կպած՝ բառացիորեն նաև: Հարյուր տասը տարի առաջ կառուցված և պապից թոռներին անցած տունը հողաշեն է, տանիքը՝ հողածածկ: Տարիների ընթացքում, Գեղարքունիքի մարզին բնորոշ կլիմայական խիստ պայմաններից քայքայվելով՝ հողաշեն տունը դարձել է չորրորդ կարգի վթարայնության շինություն: Տարբեր պատճառներով՝ նոր տուն կառուցել չի հաջողվել: Սուքիասյաններն ստիպված են եղել շարունակել ապրել այդտեղ, լուծել բազմանդամ ընտանիքի օրվա հոգսերն ու բավարարվել ժամանակ առ ժամանակ իրականացվող նորոգման աշխատանքներով:
-
2022-05-11 15:05403
Վիվա-ՄՏՍ-ն ուրախ է ներկայացնել «Smart Kids» վեբ-հավելվածը, որտեղ կարելի է գտնել տարբեր մուլտֆիլմեր, մուլտսերիալներ, գրքեր, աուդիոգրքեր և այլ հետաքրքիր կոնտենտ՝ մշակված երեխաների համար` առանց գովազդային ընդհատումների: Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդները ունեն պրեմիում կոնտենտի հասանելիություն՝ ֆիքսված օրական կամ շաբաթական վճարի դիմաց: