ՌՀՄ-ն՝ պետական հեռուստաալիքով Նավալնուն ցուցադրելու մասին
Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը հայտնի հայատյաց Նավալնուն եթեր տրամադրելը «թքել է քամուն հակառակ», լավ մտածված հակահայկական ակցիա, որի նպատակն է կասկածի տակ դնել հայերի ստեղծարար դերը Ռուսաստանի կյանքում, ինչպես նաև՝ ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունները: Այս մասին ասված է Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) հայտարարության մեջ:
Ռուսաստանի հայերի միությունն ակտիվ մասնակցություն է ունեցել Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության մեջ փոփոխությունների հետ կապված գործընթացներին դեռ դրանց քննարկման փուլում, և Ռուսաստանի հայերի ճնշող մեծամասնությանը, գիտակցելով, որ փոփոխությունները միտված են Ռուսաստանի Դաշնության ամրապնդմանը և սոցիալ-տնտեսական իրավիճակի և Ռուսաստանի քաղաքացիների կյանքի բարելավմանը, այդ թվում՝ շուրջ 3 միլիոն էթնիկ հայերի, մասնակցել է համառուսաստանյան քվեարկությանը: Մեր կարծիքով՝ Հայաստանի ղեկավարությունը պետք է իր գնահատականը տա հարկատուների միջոցների հաշվին գոյություն ունեցող պետական հեռուստաալիքով հայատյաց Նավալնու հայտնվելուն (ով հայերին արհամարհականորեն «խաչիկներ» և այլն է անվանում), ով վերջերս «հայտնի» դարձավ նաև իր անպարկեշտ և վիրավորական արտահայտություններով Երկրորդ աշխարհամարտի վետերանի հասցեին: Հակառակ դեպքում, առաջնորդվելով այս տրամաբանությամբ, Հայաստանի հանրային հեռուստատեսությունը կարող է հասնել նրան, երբ իր եթերը կտրամադրի և կսկսի ըմբոշխնել և վայելել Ալիևի հայատյաց հռետորաբանությունը։ Մենք վստահ ենք, որ նման սադրանքների պատվիրատուներին և կատարողներին, ովքեր արդարացիորեն դժգոհության փոթորիկ են առաջացրել Ռուսաստանի հայ համայնքում, չի հաջողվի հանրային գիտակցության մեջ արմատավորել հակառուսական հռետորաբանությունը և, առավել ևս, փոխել հայ-ռուսական բարեկամական և դաշնակցային հարաբերությունների զարգացման վեկտորը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-29 19:41
Гроссмейстер Левон Аронян начал с победы шахматный турнир Esports World Cup 2025 в Эр-Рияде.
-
2025-07-29 19:39
Открытие коммуникаций через Сюник создаст большие возможности для развития Армении. Об этом заявил в ходе рабочего совещания в Капане президент Армении Ваагн Хачатурян, сообщает пресс-служба главы армянского государства.
-
2025-07-29 19:37
Состояние здоровья арестованного ранее активиста движения "Священная борьба" Агвана Аршакяна резко ухудшилось, сообщил Sputnik Армения его адвокат Вараздат Арутюнян.
-
2025-07-29 19:14
Уже длительное время очень многие жители общины Артик, деятели искусства, общественные и политические деятели бьют тревогу: в Артике предпринимаются попытки демонтировать памятник, посвященный павшим в Великой Отечественной войне.