Последние новости

ԵՐԵՎԱՆԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ԿՈՆՍԵՆՍՈՒՍ՝ ՄԻՆՈՒՍ ԱՐՑԱԽԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

Որքան էլ նշանակալի և վտանգավոր լինեն Հայաստանի ներքաղաքական կյանքի գործընթացները, Արցախի հարցը պետք է մնա առաջնայինն ու կարևորագույնը հայ ժողովրդի և պետության համար։ Այս տարրական ճշմարտությունն առավել ևս արդիական է ներկայումս, երբ ՀՀ ղեկավարությունը ներքին իրադարձությունների աղմուկի տակ սուսուփուս, բայց ակտիվորեն առաջ է տանում կարգավորման գործընթացը, և այդ գործընթացում շարունակում են հնչել բավական տագնապալի միտումներ։ Ավելին, ի դեմս Փաշինյանի և Մնացականյանի՝ հայ բանակցողների նախանձելի հետևողականության շնորհիվ այդ միտումներն արդեն սովորական են դառնում և չեն հարուցում փորձագիտական հանրության առանձնակի կտրուկ բացասական արձագանքը։

Հունիսի 30-ին տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հերթական տեսակոնֆերանսը, որի արդյունքներով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես եկան հայտարարությամբ: Հայտարարության տեքստն ամենևին էլ հերթապահ չէ, ինչպես հաճախ է եղել նախկինում. այն բովանդակում է մի շարք կարևոր ուղերձներ, որոնք հաստատում են վերոնշյալ միտումները։

Համաձայն փաստաթղթի՝ կողմերը քննարկել են տարածաշրջանում հանրային առողջապահությանն առնչվող իրավիճակը, ԼՂ հակամարտության ներկայիս դինամիկան և խաղաղ կարգավորման գործընթացի շրջանակներում իրականացվելիք հաջորդ քայլերը: Համանախագահներն ընդգծել են խաղաղությանը նպաստող և առարկայական բանակցությունների համար բարենպաստ մթնոլորտի պահպանման և առաջխաղացման կարևորությունը: Դրա հետ մեկտեղ, միջնորդները մտահոգություն են հայտնել, որ «վերջերս հնչող սադրիչ հայտարարությունները, հրահրող հռետորաբանությունը և տեղում իրավիճակը փոխելուն ուղղված հնարավոր քայլերը կարող են խափանել կարգավորման գործընթացը»:

Նախևառաջ, նույնիսկ հաշվի առնելով երկու երկրներում մոլեգնող կորոնավիրուսի համաճարակը, տարօրինակ է, որ ԱԳ նախարարները քննարկում են առողջապահության ոլորտում տիրող իրավիճակը։ Բայց համարենք, թե այդ թեման այսօր անհնար է շրջանցել ցանկացած բանակցություններում։ Ընդգծենք սևեռուն ուշադրության արժանի մի շարք այլ կետեր։

Նախ, համանախագահներն օգտագործում են «առարկայական բանակցություններ» բառակապակցությունը, և կարելի է ենթադրել, որ հայ փորձագիտական հանրության մեջ կրքերը փոքր-ինչ հանդարտեցնելու համար նրանք պարզապես փոխարինել են ադրբեջանցիների սիրելի «սուբստանտիվ» բառը «առարկայական»-ով։ Դրանից էությունը չի փոխվում, մանավանդ որ հայկական կողմն անհասկանալիորեն շարունակում է պնդել, թե բանակցային սեղանի շուրջ որևէ «առարկայական» հարց չի քննարկվում։

Երկրորդ, միջնորդները խոսում են սադրիչ հայտարարությունների և հրահրող հռետորաբանության մասին, և դա, անշուշտ, վերաբերում է առաջին հերթին Բաքվին, որը վերջին շրջանում կրկին աչքի ընկավ ծայրաստիճան ագրեսիվ և «ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու» մասին համանախագահների և հայ բանակցողների սիրելի բանաձևին ոչ մի կերպ չհամապատասխանող մի շարք հայտարարություններով։Այստեղ տարօրինակն այն չէ, որ հայտարարության մեջ ուղղակիորեն չի նշվում Ադրբեջանը. դա վաղուց նորմ է դարձել։ Տարօրինակ է մեկ այլ բան. որ միջնորդները «չեն նկատել» Ադրբեջանի պաշտպանության նախարարի հայտարարությունը, որը դուրս է գալիս նույնիսկ Բաքվի պաշտոնյաների սովորական մառազմատիկ ճամարտակությունների սահմաններից։ Հիշեցնենք. Զաքիր Հասանովը մեկ ամիս առաջ հայտարարել էր, թե «Հայաստանի հետ Ադրբեջանի բանակցություններն անիմաստ են»:

Երրորդ, Երևանում չնկատված մնաց Մինսկի խմբի համանախագահների ակնհայտ խայթոցը Երևանի և Ստեփանակերտի հասցեին. «տեղում իրավիճակը փոխելուն ուղղված հնարավոր քայլերը կարող են խափանել կարգավորման գործընթացը»: Սա ակնհայտ ակնարկ է Հայաստանը Արցախի հետ կապող երրորդ ավտոճանապարհի առնչությամբ։ Եվ սա Եվրախորհրդարանի երեք պատգամավորների հակահայկական հայտարարության համար նախկինում հիմք դարձած թեմայի ակնհայտ շարունակությունն է։

Այս անգամ այդ մասին խոսում են կարգավորման գործընթացի անմիջական մոդերատորները, և դա շատ ավելի վտանգավոր է։ Բայց չգիտես ինչու լռում են իշխանությունների ջատագովները, որոնք հայտարարում էին, թե իբր՝ առաջին հայտարարությունն ընդամենը երեք պատգամավորների, այլ ոչ թե ողջ Եվրախորհրդարանի դիրքորոշումն է, ուստի անհանգստանալու կարիք չկա։

Այժմ անդրադառնանք տեսակոնֆերանսի ընթացքում Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի ասածներին։ ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը մեջբերում է նախարարի բառացիորեն լոկ երկու արտահայտություն, բայց դա էլ բավարար է, որպեսզի գլխավոր եզրահանգումն անենք հայկական կողմի դիրքորոշման միտումների մասին, որոնք վերահաստատեցին հայ հասարակության բավական լուրջ մտահոգությունը բանակցությունների իրական ընթացքի վերաբերյալ:

Բացի «Ադրբեջանի ռազմատենչ և ապակառուցողական հայտարարությունների անթույլատրելիության» մասին հայտարարությունից, Մնացականյանն ընդգծել է «Արցախի ժողովրդի համապարփակ անվտանգության շարունակական ապահովման անհրաժեշտությունը, այդ թվում՝ ազատ և անվտանգ տեղաշարժի միջոցով»: Առաջին տեսանկյան համատեքստում նախարարը կրկին երդմնալից հաստատում է պաշտոնական Երևանի հավատարմությունը «ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու հանձնառությունների կատարմանը»: Նշենք, որ չնայած տխրահռչակ «խաղաղության նախապատրաստման» էության ու բովանդակության առնչությամբ փորձագիտական հանրության կողմից հնչող քննադատության տարափին, ՀՀ ԱԳՆ-ը ոչ մի անգամ անհրաժեշտ չի համարել հրավիրել փորձագետ-քննադատներին այդ հարցը քննարկելու համար։ Համենայն դեպս լայն հանրությանը այդ մասին հայտնի չէ։

Բայց նույնիսկ դա չէ գլխավորը։ Մնացականյանը մեկ անգամ ևս հրապարակավ հաստատեց, որ Արցախի կարգավիճակի հարցը ոչ միայն չի քննարկվում բանակցությունների ընթացքում, այլև նույնիսկ ներառված չէ հայկական կողմի բարձրացրած օրակարգային հարցերի շարքում: Նա կրկին ընդամենը շեշտեց «Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման անհրաժեշտությունը»՝ հավելելով «ազատ և անվտանգ տեղաշարժի» տեսանկյունը. անկասկած, դարձյալ նույն երրորդ ավտոճանապարհի համատեքստում։ Եվ ոչ մի բառ Արցախի Հանրապետության անկախ կարգավիճակի մասին՝ որպես Հայաստանի արտաքին քաղաքականության գլխավոր, կարևորագույն և առաջնային գերակայության։

Թեպետ, զարմանալի ոչինչ չկա. կարգավիճակի հարցը վաղուց անհետացել է ոչ միայն Մինսկի խմբի, այլև հայկական կողմի օրակարգից։ Բուն այդ բառը գործնականում չի գործածվում ո՛չ ԱԳ նախարարի, ո՛չ էլ վարչապետ Փաշինյանի կողմից։ Արցախի անկախ կարգավիճակը և նրա միջազգային ճանաչման հրամայականը, ինչպեսև Ադրբեջանի կազմում Արցախի լինելու անհնարինությունը այն է, ինչը կազմում էր հայկական կողմի դիրքորոշման ռազմավարական էությունը մինչև 2018 թվականի գարուն, Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների իրականացման հետ մեկտեղ՝ որպես մարտավարական խնդիրների. այդ ամենը գործնականում անհետացել է։ Եվ միայն ծայրաստիճան հազվադեպ է հիշատակվում Մնացականյանի կողմից (Փաշինյանն այդ մասին ընդհանրապես չի խոսում)՝ որպես հայ հասարակայնությանը հանգստացնելու միջոց։ Իսկ բանակցային գործընթացում այդ ամենը փոխարինված է այլ, մեղմ ասած՝ ոչ համարժեք երեք դրույթներով. Արցախի ժողովրդի անվտանգություն, հակամարտության բոլոր երեք կողմերի համար ընդունելի (վարչապետի անհեթեթ ու վտանգավոր «նոու-հաուն») բանաձևի որոնում և ժողովուրդների նախապատրաստում խաղաղության (իրականում՝ միայն հայ ժողովրդի)։

Արձանագրենք արդյունքը. հունիսի 30-ին Զոհրաբ Մնացականյանը հերթական անգամ հաստատեց, որ բանակցություններն ընթանում են Հայաստանի և Արցախի համար ծայրահեղ վտանգավոր փուլային կարգավորման հիման վրա։ Որում, ընդգծենք, չի եղել և, ըստ ամենայնի, չկա կարգավիճակի հարցը, կամ էլ Արցախը դիտարկվում է բացառապես Ադրբեջանի կազմում։ Լևոն Տեր-Պետրոսյանի ստվերը շարունակում է անդուլ թևածել կարգավորման գործընթացի վերևում՝ գնալով ավելի ակներև դրսևորվելով «առարկայական բանակցությունների» էության ու մանրամասների մեջ։

Այդ մասին ավելի հանգամանորեն՝ մեր հաջորդ հոդվածում։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ТАНДЕМ ДЖАНГИРЯН-ХАЧАТРЯН: СОРОСО-АОДИЗАЦИЯ ВЛАСТИ ВСТУПАЕТ В НОВЫЙ ЭТАП
      2021-01-22 16:45
      1624

      На фоне множества сложнейших проблем прежде всего безопасностного характера для Армении и Арцаха власти усиленно заняты решением совершенно иных задач. Насколько очевидно первое, настолько же ясно второе: Никол Пашинян и его команда приступили к очередному этапу реализации турецкого плана по окончательному решению Армянского вопроса - созданию полностью подконтрольной премьеру судебной системы, которая позволит ему проводить усиленные репрессии неугодных без каких-либо препятствий со стороны судей. В этом контексте весьма красноречив тот кадровый "банк", который имеется в распоряжении властей для обуздания независимых судей.

    • "НАРОДНЫЙ" ВИЦЕ-ПРЕМЬЕР УГРОЖАЕТ НАРОДУ, ПОДНЯВШЕМУСЯ НА БОРЬБУ С ПРЕДАТЕЛЯМИ
      2020-11-11 11:42
      1575

      Вчера различные политические и общественные деятели выступили с призывами сохранять благоразумие, чтобы не допустить угрозы стабильности в стране и раскола. С этим трудно не согласиться – в эти сложнейшие для армянской государственности дни крайне важно не поддаваться на провокации. Крайне важно сохранять трезвость ума и хладнокровие, и действовать максимально осторожно, дабы не нанести еще больше вреда Армении и Арцаху, которые усилиями властей и без того оказались на грани катастрофы.

    • «ТОГДА КУДА ДЕВАЕТСЯ ГУМАНИТАРНАЯ ПОМОЩЬ В ОГРОМНОМ РАЗМЕРЕ?»
      2020-11-08 14:06
      2009

      28 октября Омбудсмен Армении Арман Татоян на своей странице в Фейсбук, призвал аппарат Минсоцтруда и других должностных лиц, задействованных в эти дни в процессе оказания помощи людям, осознать свои конституционные обязанности перед Защитником прав человека, серьезность своего статуса, исключить безответственное обращение и обеспечить полное сотрудничество с офисом омбудсмена. При этом Защитник выразил сожаление, что вынужден делать такое публичное заявление.

    • ЛЮБОЙ ИНОЙ ПОДХОД УКЛАДЫВАЕТСЯ В ОДНУ КАТЕГОРИЮ: ПРЕДАТЕЛЬСТВО
      2020-09-26 10:19
      2679

      Вся затея с «революцией» весной 2018 была устроена вокруг Арцаха и нацелена на решение проблемы по турецким лекалам – это мнение, которого изначально придерживались серьезные эксперты в Армении, не раз получало подтверждение за прошедшие два с лишним года. Однако никогда еще это не было столь четко, выпукло и обосновано продемонстрировано, как за последние несколько дней, когда Баку пошел ва-банк.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ