Գագիկ Ծառուկյան. «Կանխելու եմ հակառուսական տրամադրությունները»
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Facebook-ում հայտարարություն է տարածել, որով արտահայտել է իր անհանգստությունը՝ կապված երկրում տիրող հակառուսական տրամադրությունների հետ։
«Որպես օրինակ՝ հարկ է նշել, որ հայ հասարակության մեջ ներմուծվում է այն թեզը, որ անհրաժեշտ է վերանայել Ռուսաստանի հետ ռազմական համաձայնագիրը, ինչը կհանգեցնի ռուսական 102-րդ ռազմական բազայի` մեր երկրից դուրս բերմանը: Կարծում եմ՝ բոլորս քաջ գիտակցում ենք, որ սա Թուրքիայի և Ադրբեջանի երազանքն է, որոնք անդադար սպառնում են մեզ պատերազմով և ոչնչացմամբ», - գրել է Ծառուկյանը։
ԲՀԿ առաջնորդը կարծում է, որ հակառուսական տրամադրությունները երկրում տարածում են հակահայկական և հակապետական ուժեր և խոստանում է անձամբ զբաղվել նրանցով։
«Ես՝ որպես ՀՀ ամենամեծ ընդդիմադիր քաղաքական ուժի կուսակցության նախագահ, որպես քաղաքական գործիչ, որպես քաղաքացի, կանեմ ամեն ինչ՝ կանխելու մեր երկրում հակառուսական տրամադրությունների ստեղծմանը նպատակաուղղված սադրանքները: Վստահ եմ, որ Հայաստանի զարգացման և մեր երկրի անվտանգության ու անկախության ամրապնդման համար մենք պետք է էլ ավելի խորացնենք և ամրապնդենք Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները», - գրել է Ծառուկյանը։
Նա հավելել է, որ հայ-ռուսական հարաբերությունները պետք է զարգանան ոչ միայն երկկողմ ձևաչափով, այնպես էլ ԱՊՀ, ԵԱՏՄ, ՀԱՊԿ և այլ քաղաքական, տնտեսական, ռազմական ձևաչափերով, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-26 19:48
В Армении прошел первый за долгое время армяно-кипрский бизнес-форум, в рамках которого в Ереван прибыли менеджеры 15 компаний разных отраслей.
-
2024-04-26 19:45
Следственный комитет Армении объявил в розыск двух граждан Республики Армения В.М. и С.Дж. по обвинению в госизмене, шпионаже и вражеской деятельности против Армении.
-
2024-04-26 19:42
Школьники из Армении вернулись с тремя медалями с 58-й международной Менделеевской олимпиады по химии. Об этом сообщает пресс-служба министерства образования, науки, культуры и спорта Армении.
-
2024-04-26 19:39
Армения получила предложения Азербайджана по проекту мирного договора (9-ю редакцию), сказала агентству "Новости-Армения" пресс-секретарь МИД РА Ани Бадалян.