Последние новости

ՄՈՆՏԵՆԵԳՐՈՅՈՒՄ ՀԱՂԹԵԼ ԵՆ, ԻՍԿ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ «ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈ՛ՒՆ» Է

Ի՞նչ է նշանակում «հիվանդների խորը տեսակավորում»

Հայաստանը 6-րդ տեղն է զբաղեցնում կորոնավիրուսով վարակվածների և դրա հետևանքներից մահացածների ամենամեծ քանակ արձանագրած երկրների շարքում: Այս գնահատականը հիմնված է բնակչության թվաքանակի և վարակվածների ու մահացածների թվի հարաբերակցության վրա։ Որպեսզի ընթերցողի համար պատկերն ավելի լիարժեք լինի, նշեմ, որ առաջին 3 տեղերը զբաղեցնում են ԱՄՆ-ը, Բրազիլիան և Ռուսաստանը ։

Եթե ընթերցողները համարում են, որ պետք չէ Հայաստանը համեմատել զարգացած երկրների հետ, ապա շտապեմ տեղեկացնել. Մոնտենեգրոյում հաղթել են կորոնավիրուսին: Իսկ մեր երկրում վարչապետը հայտարարել է «կորոնավիրուսային հեղափոխություն»։ Գրեթե բոլոր երկրները պայքարում են կորոնավիրուսի դեմ, բայց ոչ մի տեղ չեն մտահղացել հայտարարել կորոնավիրուսային հեղափոխություն. սա զուտ հայկական նոու-հաու է։ Մարդիկ փողոցներում կատակում են, թե՝ ի տարբերություն տնտեսական հեղափոխության, կորոնավիրուսայինը Հայաստանում, ամենայն հավանականությամբ, կհաղթի. մի խոսքով, ճիշտ ժամանակն է գոռալ՝ «Փրկեցե՜ք»։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մի քանի օր առաջ հայտարարեց, թե մնացել է ընդամենը 26 վերակենդանացման հիվանդատեղ, որոշ ժամանակ անց նա մտափոխվեց ու հայտնեց, որ նման հիվանդատեղերը 32-ն են: Այսօր այդ թիվն էականորեն նվազել է։ Նախարարի խոսքերով, պետք է անցկացնել «հիվանդների խորը տեսակավորում»։ Ինչպե՞ս հասկանալ դա։ Անախտանիշ վարակակիրներին ուղարկելու են տուն, իսկ մյուսներին տեսակավորելո՞ւ են. ում փրկել, իսկ ում՝ ոչ սկզբունքով։ Ում միացնել թոքերի արհեստական օդափոխման սարքին, իսկ ում՝ ոչ: Հայտնի է, որ արդեն դիմումներ են ստացվել տարեցներից, որոնք ստիպված են նույն հարկի տակ ապրել վարակված զավակների և թոռների հետ։

70-ն անց մարդիկ բողոքում են Առողջապահության նախարարության որոշման դեմ, համաձայն որի՝ իրենց զավակներին ու թոռներին տուն են ուղարկում այն բուժհաստատություններից կամ հաստատություններից, որտեղ նրանք կարանտին էին անցնում։ Այդ մարդիկ, տեստերի դրական ցուցմունքի առկայությամբ հանդերձ, վերադառնում են տուն, որտեղ սպառնալիք են դառնում իրենց ծնողների, պապիկների ու տատիկների համար։ Վերջին օրերին ԶԼՄ-ները տեղեկատվություն տարածեցին այն մասին, որ երկրում տեստերի դեֆիցիտ կա։ Առողջապահության նախարարությունը չհերքեց։ Մասնագետները վրդովված են, որ վարակման ավելի քան 450 նոր դեպքի ցուցանիշ ստանալու հաջորդ օրը անցկացվել է ընդամենը 960 տեստ։ Վտանգավոր իրավիճակ է ստեղծվել մարզերում, փակ է Սևանը։ Մարզային բուժհաստատությունների բժիշկների և բուժանձնակազմի միջին տարիքը թույլ է տալիս դասել նրանց ռիսկի խմբին։ Բարձր լեռնային համայնքները սպասարկում են սահմանափակ թվով բուժաշխատողներ. մեկ բժիշկ և երկու բուժքույր՝ 2-3 համայնքում, բժիշկներն ու բուժքույրերը չեն հասցնում հայտնաբերել վարակվածներին, խնդիրը ոչ ոք չի լուծում…

«Մենք մարդկանց օգնել ենք վարակվել»

Այս խորապատկերին վարչապետը հայտարարեց, թե իշխանությունների սխալը միայն այն էր, որ իրենք հույսը դրել էին քաղաքացիների գիտակցության վրա։ Այլ սխալների մասին Փաշինյանը լռեց։

Այն մասին, որ իշխանությունը յուրաժամանակ միջոցներ չձեռնարկեց և թույլ տվեց կորոնավիրուսի տարածումը, վարչապետը ոչ մի բառ չասաց։ Փոխարենը՝ մեծահոգաբար խոստովանեց, որ ամենից շատ քաղաքացիներ կորոնավիրուսով վարակվել են բանկային հերթերում՝ գործազուրկ ծնողների երեխաների համար 9-րդ ծրագրով նախատեսվող 26 հազար 500 դրամի չափով միանվագ օգնությունը ստանալիս: Վարչապետն այդ մասին հայտնեց ժպիտը դեմքին ու հավելեց. «Մենք մարդկանց օգնել ենք վարակվել»։ Երբ բառացիորեն օրերս հայտնի դարձավ կորոնավիրուսի առաջացրած բարդությունների պատճառով միանգամից մի քանի մահվան, ինչպես նաև այն մասին, որ կորոնավիրուսը ներթափանցել է մանկատուն, վարչապետը լուսանկար հրապարակեց՝ սեփական պաշտելի անձի պատկերով, ծառի ճյուղից կեռաս ուտելու պահին: Ի՞նչ է սա. իրավիճակի անհամարժեք գնահատական, թե՞ ծաղր ժողովրդի նկատմամբ։ Այսպես թե այնպես, քաղաքացիները հասկացան, թե ինչով է զբաղված պետության ղեկավարը, մինչ երկրում ամեն օր վարակվում ու մահանում են մարդիկ, մահվան դեպքերի թիվն արդեն իսկ գերազանցել է հարյուրը։

«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանն օրերս փաստեց, որ Հայաստանը հայտնվել է մի իրավիճակում, երբ անհրաժեշտ է օգնության համար դիմել այլ պետություններին, դրա փորձն արդեն կա, երկրներն օգնում են միմյանց, թոքերի արհեստական օդափոխության սարքերի արդեն երկրորդ խմբաքանակն է ԱՄՆ-ից առաքվել ՌԴ: Առանց դրսից օգնության, ըստ Հովհաննիսյանի, երկիրը կբախվի հումանիտար աղետի։ «Վերակենդանացման հիվանդատեղերի դեֆիցիտի մասին նախարարի խոսքերը հաստատեցին այն մտավախությունը, որ երկիրը գնում է իտալական սցենարով, և եթե ոչ այսօր, ապա վաղը հիվանդները մահանալու են փողոցում։ Երկրին մեծ ողբերգություն է սպասվում, ընդ որում պարետը, վարչապետն ու առողջապահության նախարարը յուրաքանչյուրն իր խաղն է խաղում, որպեսզի խուսափի պատասխանատվությունից»,-ընդգծեց նա։ Ստեղծված իրավիճակի խորապատկերին վարչապետը բնակչությանը հղված իր ուղերձում գլուխ գովեց, թե երկրում գների նվազագույն աճ կա, և ասաց, թե ՀՀ դրամական միավորը ցուցաբերում է մեծ կայունություն։ Հիրավի, եթե ինքդ քեզ չգովես, թուքումրի մեջ կկորես։

Վերջին ուղերձում Փաշինյանը հուզառատ դատողություններ էր անում այն մասին, որ իրականությունը փոխելու ամենագլխավոր գործիքը յուրաքանչյուր քաղաքացու անհատական վարքագիծն է։ «Մենք ուրիշ մեթոդ չգիտենք»,- ասաց նա: Եթե հավատանք Հովհաննիսյանին, շատ շուտով վարչապետի և առողջապահության նախարարի պահվածքի հարուցած արձագանք կդառնան զանգվածային բողոքի ակցիաները՝ կառավարության հրաժարականի պահանջով։ Նրա համոզմամբ, ժողովրդի աչքերն արդեն սկսել են բացվել, և շուտով նա կհասկանա, որ այսպես շարունակվել չի կարող։ «Փողոց դուրս կգան հարյուր հազարավոր մարդիկ»,- հայտարարեց Հովհաննիսյանը՝ հիշեցնելով, որ Վրաստանի վարչապետը ճիշտ ժամանակին արձագանքեց իրավիճակին և դիմեց ժողովրդի համար բավական տհաճ ու կոշտ միջոցների, որոնք տվեցին ակնկալվող արդյունքը։ Այդպես են, ըստ հասարակական գործչի, վարվում պոպուլիզմով չտառապող պետական գործիչները։

Ե՞րբ է հասունանալու իրավիճակը

Մենք բազմիցս խոսել ենք այն մասին, որ համաճարակի վերացումը նախևառաջ քաղաքական հարց է։ Կորոնավիրուսն ինքնաբերաբար չի անհետանա, դրա դեմ պետք է պայքարել, իսկ պայքարի համար անհրաժեշտ է բանիմաց թիմ։ Ազգային համաձայնության հիման վրա արտակարգ լիազորություններով օժտված կառավարություն ստեղծելու անհրաժեշտության մասին խոսում են արտախորհրդարանական բոլոր ազդեցիկ ուժերը։

Այդպիսի կառավարության ձևավորումը հնարավոր է միայն Փաշինյանի հրաժարականի պայմանով։ Հրաժարական տալու իրեն ուղղված պահանջները Նիկոլը վերագրում է նախկին իշխանության դավերին։ Այս գործիչն անկարող է հասկանալ, թե որն է պետական շահը. նրան հուզում է միայն անձնական բարեկեցությունը։

Զանգվածային գիտակցության մշակման տեխնոլոգիաների ոլորտի մասնագետներն արդեն ուշադրություն են դարձրել, թե ինչ հմտորեն է Փաշինյանը անտեսում մաքսանենգ ծխախոտ տեղափոխող 3 ինքնաթիռների մասին տեղեկությունները, ասես ոչինչ չի պատահել։ Այնպիսի տպավորություն է, թե բոլոր բացահայտումներն անցան ավազի տակ։ Ո՛չ այն հանգամանքը, որ մաքսանենգ չվերթների մասին արդեն հրապարակումներ կան ռուսաստանյան ԶԼՄ-ներում, ո՛չ Վատիկան պետությունում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի բացահայտումները հնդկական ադամանդների մաքսանենգ ներկրման ու արտահանման մասին, ո՛չ բյուջետային միջոցների հսկայական շռայլումները սեփական հաճույքների համար, ո՛չ էլ կորոնավիրուսի սպառնալից տարածումը չեն կարող ազդել վարչապետի վրա։ Թվարկվածի համեստ բաժինը ցանկացած այլ երկրում կբավականացներ հրաժարականների մի ամբողջ շքերթի համար, իսկ Նիկոլը խոսում է վարչապետի պաշտոնը միայն այն դեպքում լքելու պատրաստակամության մասին, եթե զրկվի ժողովրդի աջակցությունից. իրականում նա ոչ մի տեղ չի պատրաստվում հեռանալ։

Ասեմ ավելին, ընդդիմադիր ուժերից շատերի առաջնորդները մտավախություն ունեն, որ զանգվածային բողոքի ակցիաների դեպքում նա կարող է դիմել ուժի կիրառման։ Այն հարցին, թե ինչու իրենք չեն կարողանում ժողովրդին համախմբած դուրս բերել հրապարակ ՝ վարչապետի հրաժարականի պահանջով, որպես կանոն, մասնավոր զրույցներում հղում է արվում արյունահեղության հնարավորությանը։ Ընդդիմության առաջնորդներն ասում են, որ չեն կարող իրենց թույլ տալ գցել ժողովրդին մահակների ու փամփուշտների տակ։ Նրանց խոսքերով, ցանկացած զանգվածային ելույթ Փաշինյանը կգնահատի որպես հակահեղափոխական խռովություն, դրանից բխող բոլոր հետևանքներով։

Պետական շահը պահանջում է վարչապետի անհապաղ հրաժարականը։ Համաձայնելով դրան՝ ընդդիմադիր գործիչները հիմք են ընդունում այն, որ հրաժարականի շուրջ իրավիճակը պետք է հասունանա, իսկ մնացածը տեխնիկայի հարց է։ Հետաքրքիր է, ե՞րբ է իրավիճակը վերջնականապես հասունանալու. երբ մարդիկ մահանան հենց փողոցներո՞ւմ։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ИТОГ 2024 г. – АРМЕНИЯ МИНУС 4 ДЕРЕВНИ…
      2024-12-19 10:03

      Пашинян вернулся к теме кадастровых свидетельств, сделав соответствующую запись на своей странице в FB. Он назвал эти свидетельства "спорными", сообщив, что ими занимаются правоохранительные органы. Депутат от фракции "Айастан" Артур Хачатрян прокомментировал эту запись следующим образом: "Не удивлюсь, если сегодня же вечером Григорян и Мустафаев решат, что отныне к Азербайджану отойдет очередной отрезок армянской территории в одном из марзов".

    • ЗА ГРУЗИЮ И АРМЕНИЮ РОССИЯ ПОБОРЕТСЯ?
      2024-12-17 09:18

      Версия сепаратных переговоров относительно развития ситуации на Украине и Ближнем Востоке постепенно доминирует в высказываниях политологов с видом на инаугурацию Дональда Трампа, до которой остался месяц. Есть обоснованные опасения, что до 20 января мир переживет еще пару-тройку потрясений, наподобие событий, которые произошли в Сирии. Толчком к ним, вне сомнений, послужили итоги президентских выборов в США 5 ноября, причем, падение режима Асада аналитики по обе стороны океана приписали не столько сепаратным договоренностям Вашингтона и Москвы, сколько договоренностям между Байденом и Трампом. Заявления официального Вашингтона о том, что США здесь не при делах, могут вызвать только усмешку.

    • ВОЙНА КОМПРОМАТОВ В ВЕРХНЕМ ЭШЕЛОНЕ ГД. КТО ПОБЕДИТ?
      2024-12-16 09:25

      Проблема утечек не утратила актуальность даже после жестких мер, которые верхушка ГД предприняла против Овика Агазаряна. Эта проблема значилась в повестке правящей силы еще со времен блока "Мой шаг". После 44-дневной войны 5 депутатов одноименной парламентской фракции отказались от мандатов, обвинив Пашиняна в поражении. Остальные члены фракции сделали вид, будто с уходом "неблагонадежных" вопрос решился, однако утечки продолжились.

    • ПРЕДНОВОГОДНИЕ НАСТРОЕНИЯ В КИРАНЦ И НА УЛИЦАХ ЕРЕВАНА
      2024-12-13 10:41

      8 декабря на главной площади Еревана зажглись огни новогодней елки. Мероприятие обошлось казне города в 90 млн драмов, между тем из приграничной деревни Киранц в эти дни приходят настораживающие сведения о том, что население отнюдь не настроено на праздничные мероприятия. После сдачи части деревни азербайджанцам под вывеской делимитации жители некогда единого и дружного Киранц разделились на несколько враждующих лагерей. К первому принадлежат те, кто смирился со сдачей территорий и принял компенсацию от властей. Их считают сторонниками Пашиняна.

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ