Սուրբ Սոֆիայի տաճարի հարցում Ռուս Ուղղափառ եկեղեցում ապավինում են «Էրդողանի պետական իմաստնությանը»
Ստամբուլում Սուրբ Սոֆիա տաճարի վերափոխումը մզկիթի սպառնում է հետևանքներով, հայտարարել է Մոսկվայի պատրիարքարանի արտաքին եկեղեցական հարաբերությունների բաժնի ղեկավարի տեղակալ, ավագ քահանա Նիկոլայ Բալաշովը:
Թուրքիայի Գերագույն Վարչական դատարանը՝ Պետական խորհուրդը, հինգշաբթի օրը քննել է Սուրբ Սոֆիա տաճարի կարգավիճակի փոփոխման և մզկիթի վերածման հարցը: Պետխորհուրդը կարծում է, որ նախագահի հրամանը բավարար է տաճարի կարգավիճակը փոխելու համար: Որոշումը կհրապարակվի 15 օրվա ընթացքում:
«Թուրքիայի Պետական խորհրդի որոշումը խոստանում են պաշտոնապես հրապարակել միայն ժամանակի ընթացքում՝ երկու շաբաթվա ընթացքում, չնայած այն ընդունվել է, ինչպես հաղորդվում են, զարմանալիորեն արագ․ հավանաբար մանրակրկիտ նախապատրաստվել են: Սակայն, ըստ ԶԼՄ-ների, որոշումը վերջնական չէ: Իբր, նախագահը թող ինքը որոշի, ինչպես ինքը՝ Աթաթուրքը, 1934 թվականին որոշեց տաճարը (այն ժամանակ մզկիթը) դարձնել թանգարան: Խուսափողականորեն և իմաստունորեն խուսափեցին անմիջական պատասխանատվությունից»,- «ՌԻԱ Նովոստի»-ն փոխանցում է արքեպիսկոպոս Բալաշովի խոսքերը:
Ըստ նրա՝ «պատասխանելու բան կլինի», քանի որ «աշխարհում երկարամյա հավասարակշռությունների ցանկացած «խափանում» միջկրոնական, միջքաղաքակրթական հարաբերություններում հղի է լուրջ և դժվարկանխատեսելի հետևանքներով»:
«Տվյալ դեպքում խոսքն ունիկալ իսկապես համաշխարհային նշանակության հուշարձանի մասին է, և այն պարզապես մշակութային և պատմական օբյեկտ չէ, այլ՝ սրբավայր միլիոնավոր մարդկանց համար: Չէ որ «Քրիստոսի Մեծ եկեղեցին», ինչպես դարեր շարունակ կոչվել է Սուրբ Սոֆիա եկեղեցին, հազարամյակներ շարունակ Արևելյան քրիստոնեության հիմնական տաճարն է եղել, և՝ ոչ միայն Բյուզանդական կայսրության, այլև՝ ամբողջության ուղղափառության»,- նշել է հոգևորականը:
Նա նաև հավելել է, որ «եթե լրագրողների տեղեկությունները ճիշտ են, դատարանը տեղին չի ճանաչել այս օրերին թուրք վարձահրավիրված փորձագետների բազմիցս կրկնվող պնդումները, թե իբր 1934 թվականի հրամանն անվավեր է և նույնիսկ համար չունի, իսկ Աթաթուրքի ստորագրությունը, իբր, կեղծ է»:
«Ո՛չ, 1934 թվականի ակտը, կարծես, օրինական է ճանաչվել: Մինչդեռ այն ժամանակակից աշխարհիկ պետության՝ Թուրքիայի Հանրապետության, մտածված և ճշգրտված քայլերից մեկն էր: Արժե՞ արդյոք հարվածել այդ ժառանգությանը»,- նշել է ավագ քահանան:
Նա հավելել է, որ Սոֆիայի տաճարում բյուզանդական վարպետների անգին խճանկարներ կան՝ այն սակավաթիվ նմուշները, որ մնացել են «վիթխարի քրիստոնեական կայսրության ցնցող հոյակերտությունից»: Ավագ քահանա Բալաշովի խոսքով՝ այդ կայսրության հոգևոր ժառանգորդներն են Ռուսիայի ժողովուրդները, որոնք ժամանակին «գերված էին այդ վերերկրային գեղեցկությամբ» և քրիստոնեություն են ընդունել այն բանից հետո, երբ Ռուսիայի ապագա Մկրտիչի՝ իշխան Վլադիմիրի դեսպանները Սուրբ Սոֆիայում լինելուց հետո զեկուցել են. «Չգիտենք՝ երկնքո՞ւմ ենք եղել, թե՞ երկրի վրա»:
«Հիմա ի՞նչ է լինելու Քրիստոսի և Աստվածամոր հրաշալի պատկերների հետ: Չէ՞ որ մուսուլմաններին արգելված է աղոթել այնտեղ, որտեղ մարդկային պատկերներ կան: Կրկին կրաքարո՞վ կծածկեն: Ասում են՝ այն արդեն պատրաստել են, արդեն նաև գորգեր են գնել: Իսկ ի՞նչ կասեն աշխարհի բոլոր երկրներից այցելուները, որոնք երկար կանգնում են այդ պատկերների առջև: Ի՞նչ կասի ՅՈՒՆԵՍԿՕ-ն, որն այդ հուշարձանը մտցրել է համաշխարհային ժառանգության ցանկի մեջ: Նրանց կպատասխանեն, որ դա Թուրքիայի ներքին գո՞րծն է: Պրագմատիկ Թուրքիայի ինչի՞ն է պետք գործել ի վնաս իրեն»,- նշել է Բալաշովը:
Նրա խոսքով՝ հիմա «մնում է հուսալ, որ նախագահ Թայիփ Էրդողանը պետական իմաստնություն կունենա»:
«Եվ աղոթել, թող Աստված նրան օգնի ճիշտ որոշում ընդունել՝ ոչ ի վնաս անձամբ իրեն, թուրք ժողովրդին և ամբողջ մարդկությանը: Սոֆիան իրավամբ ամբողջ աշխարհի թանկարժեք սեփականությունն է, և հաստատապես ձեզ հետ միասին մեր պատմության և մշակույթի անքակտելի մասը»,- եզրափակել է ավագ քահանա Բալաշովը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-20 20:21
Россия обеспокоена сообщениями о росте напряженности на армяно-азербайджанской границе, заявила на брифинге официальный представитель МИД РФ Мария Захарова.
-
2025-03-20 19:29
Москва оперативно запросила у Еревана информацию касательно публикаций в СМИ о переброске Пентагоном техники в Армению, сказала на брифинге официальный представитель МИД РФ Мария Захарова.
-
2025-03-20 19:27
Консультации экспертов РФ и США состоятся 24 марта в Эр-Рияде. Об этом журналистам сообщил помощник президента РФ по международным делам Юрий Ушаков, сообщает ТАСС.
-
2025-03-20 19:25
Вступление Армении в Евросоюз будет означать для нее необходимость присоединиться к антироссийским санкциям и поставкам оружия Украине, предупредил секретарь Совета безопасности РФ Сергей Шойгу.