«Իրատես». ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՄՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՇՈՒՏՈՎ ՎԵՐԱԾՎԵԼՈՒ Է ԴԻՄԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՋԱԽԻ
«Իրատես» թերթը գրում է. «Հակառուսական տրամադրությունների խորացումն արդեն լուրջ քայլերի է մղում Ռուսաստանին։ Մեր տեղեկություններով, այս օրերին Հայաստանի ընդդիմադիր դաշտում Ռուսաստանը սկսել է մի քանի ուղղություններով ինտենսիվ աշխատել, ընդ որում ոչ միայն հայտնի քաղաքական միավորումների, այլև բավական քիչ հրապարակայնություն ունեցող շրջանակների հետ։
Այլ խոսքով, որտեղ պարարտ հող է տեսնում, բաց չի թողնում։ Հասկանալով, որ այս տեմպերով Հայաստանում ազդեցության գոտին ամբողջովին փոխվում է, Ռուսաստանը փոխում է մարտավարությունը։ Նույն աղբյուրների պնդմամբ, եթե նախկինում տարբեր խողովակներով ռուսական քաղաքական էլիտան փորձում էր Հայաստանի իշխանությունների հետ խոսել, բան «հասկացնել», հիմա անցել են «կացնային» քաղաքականությանը. խզել հնարավոր բոլոր կապերն ու սեփական շրջանակների հետ փորձել իրադրությունը շտկել։
Սակայն սրան զուգահեռ Հայաստանում արևմտյան ուժերն իրենց գործունեության պիկին են հասել ու հիմնական թիրախ են դարձրել ոչնչացնել այն ամենը, ինչ Ռուսաստանի հետ է կապված, սա բնականաբար իրականացվում է իշխանության լուռ համաձայնությամբ ու դա առավել մարտական է դարձրել ռուսներին։
«Անհաղթահարելի մեծ պատնեշ է ստեղծվել հայ և ռուս պաշտոնյաների միջև։ Իշխանությունում գրեթե չկա մեկը, որի հետ նրանք ցանկանան բանակցել։ Երևի չեզոքություն ցուցաբերում են միայն պաշտպանական գերատեսչության դեպքում, բայց դա լրիվ այլ հարց է», - ասաց մեր աղբյուրը՝ հավելելով, որ իշխանության անմտության պատճառով Հայաստանը շուտով վերածվելու է դիմակայությունների օջախի, որի միակ տուժողը հայ ժողովուրդն է լինելու, որովհետև ամեն մեկն իր հասանելիքը ստանալու է հայ ժողովրդի հաշվին»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2022-06-27 09:0763
В Армении в каждом сувенирном магазине можно встретить скатерти, фартуки и даже таразы из турецкой ткани. Причем не просто ткань произведена в Турции, но и сами узоры на ней псевдоармянские. Так массово навязывается иное представление о культуре. Что говорят эксперты?
-
2022-06-27 09:0086
Запад выдавливает максимум из николизма. Армянскую власть, бесперспективную для внешнего мира, изолировали до такой степени, чтобы она своим существованием была обязана лишь милости внешних сил. Об этом на своей странице в Facebook написал бывший заместитель министра обороны Армении Артак Закарян.
-
2022-06-27 06:11128
В Мартакертском районе около 40 минут шел град. Об этом сообщили в ГСЧС Арцаха.
-
2022-06-27 06:08140
Заседание совета попечителей всеармянского фонда «Айастан» обошло вниманием две важные темы. Об этом на своей странице в Facebook написал бывший заместитель министра обороны Армении Артак Закарян.