ԱԺ ներկայացուցիչը խնդրել է ՍԴ-ից հետաձգել հուլիսի 7-ին նշանակված գործի քննությունը
Սահմանադրական դատարանում ՀՀ ԱԺ ներկայացուցիչը միջնորդություն է ներկայացրել ՍԴ՝ խնդրելով հետաձգել 2020թ․ հուլիսի 7-ին նշանակված գործի քննությունը, ԱԺ-ին տրամադրել ՄԻԵԴ և ՎՀ խորհրդատվական կարծիքների հայերեն թարգմանությունները, ինչպես նաև ողջամիտ ժամկետ այդ կարծիքներին ծանոթանալու համար։ Այս մասին հայտնում են ԱԺ-ից։
Նշենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով 300.1 հոդվածի սահմանադրականության հարցը որոշելու վերաբերյալ գործի քննությունը ՍԴ-ում նշանակված է հուլիսի 7-ին:
Նշենք, որ օրերս Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները հետ էին վերցրել իրենց դիմումները, քանի որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հայտարարել էր, որ Սահմանադրության փոփոխությունների նախագծի սահմանադրականությունը վիճարկող ԲՀԿ-ի նախաձեռնած ստորագրահավաքին կմիանա միայն այն բանից հետո, երբ ՍԴ-ն կքննի և որոշում կկայացնի Ռոբերտ Քոչարյանի գործով։
Պաշտպաններն այս կերպ որոշել էին իրենց կողմից վերացնել այդ խոչընդոտը։
Այնուամենայնիվ, դեռևս ՍԴ-ում է Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դիմումը՝ կրկին Ռոբերտ Քոչարյանի գործով։ Այս պահին անորոշ է, թե ինչ կանի ՍԴ-ն հուլիսի 7-ին, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2022-06-27 09:0761
В Армении в каждом сувенирном магазине можно встретить скатерти, фартуки и даже таразы из турецкой ткани. Причем не просто ткань произведена в Турции, но и сами узоры на ней псевдоармянские. Так массово навязывается иное представление о культуре. Что говорят эксперты?
-
2022-06-27 09:0085
Запад выдавливает максимум из николизма. Армянскую власть, бесперспективную для внешнего мира, изолировали до такой степени, чтобы она своим существованием была обязана лишь милости внешних сил. Об этом на своей странице в Facebook написал бывший заместитель министра обороны Армении Артак Закарян.
-
2022-06-27 06:11128
В Мартакертском районе около 40 минут шел град. Об этом сообщили в ГСЧС Арцаха.
-
2022-06-27 06:08140
Заседание совета попечителей всеармянского фонда «Айастан» обошло вниманием две важные темы. Об этом на своей странице в Facebook написал бывший заместитель министра обороны Армении Артак Закарян.