Սամվել Ֆարմանյան. Ոստիկանության ծառայողներն «Արմնյուզ» հեռուստաընկերությունում են
Ոստիկանության ծառայողներն «Արմնյուզ» ՀԸ-ում են։ Այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում հայտնեց «Քառյակ մեդիայի» համահիմնադիր, հասարական-քաղաքական գործիչ Սամվել Ֆարմանյանը:
Ոստիկանությունից հայտնել են, որ վարչական վարույթ է հարուցվել այն բանից հետո, երբ հեռուստամեկնաբաններից մեկը՝ Աբրահամ Գասպարյանը, դիմակ չի կրել իր հեղինակային հաղորդման ժամանակ:
«Մենք ոստիկանության ներկայացուցիչներին ասել ենք՝ ցույց տվեք այն իրավական հիմքը, որի հիման վրա հաղորդավարներին եթերում պարտադիր է դիմակ կրելը, եթե սոցիալական հեռավորությունը պահպանված է։ Պարզվում է՝ ոստիկանության ներկայացուցիչները որպես հիմք մեզ ներկայացնում են կառավարությանը կից ստեղծված պարետատան կողմից ներկայացված անվտանգության կանոնների այնպիսի շարադրանք, որոնք վերաբերում են գրասենյակային պայմաններում տնտեսական գործունեություն ծավալելու ընթացքում Covid-19-ի տարածման կանխարգելմանը», - ներկայացրեց Սամվել Ֆարմանյանը։
«Ինչպես ասում են՝ ոզնուն էլ պարզ է, որն ա այն համատեքստը, որի շրջանակներում ոստիկանության աշխատակիցներն այսօր «Արմնյուզ» հեռուստաընկերությունում են՝ թվացյալ մի անմեղ վարչական վարույթի պոչից բռնած», - ավելացրեց Ֆարմանյանը, տեղեկացնում է Aysor.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 05:55
Правительство Армении может сделать больше для освобождения армянских пленных. Об этом в интервью NEWS.am заявил председатель Центрального совета армян Германии Джонатан Шпангенберг.
-
2025-06-09 05:50
«Враждебность Азербайджана по отношению к Армении никогда не была результатом нагорно-карабахского конфликта; это был просто предлог, который Баку представлял поколениям западных дипломатов. Корень неприятия Азербайджана лежал как в идеологии, так и в необходимости для президентов Азербайджана отвлекать свое население от собственных неудач и коррупции, пишет Майкл Рубин, старший научный сотрудник Американского института предпринимательства, в статье, опубликованной в Washington Examiner.
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.