ՍԴ-ն ստացել է Ռ. Քոչարյանի գործով քննությունը հետաձգելու մասին միջնորդությունը
Սահմանադրական դատարանի գրասենյակն ստացել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումների գործով հուլիսի 7-ին նշանակված գործի քննությունը հետաձգելու մասին ԱԺ ներկայացուցչի միջնորդությունը։ «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան տեղեկացրեց ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը՝ նշելով, որ սահմանված կարգով դրան ընթացք կտրվի։ ՍԴ-ում ԱԺ ներկայացուցչի գրությունը հասցեագրված է դատավոր Աշոտ Խաչատրյանին։
Նշենք, որ խոսքը վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով 300.1 հոդվածի սահմանադրականությունը որոշելու հարցին։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ ՀՀ ԱԺ ներկայացուցիչը միջնորդություն է ներկայացրել ՍԴ՝ խնդրելով հետաձգել 2020թ․ հուլիսի 7-ին նշանակված գործի քննությունը, ԱԺ-ին տրամադրել ՄԻԵԴ և ՎՀ խորհրդատվական կարծիքների հայերեն թարգմանությունները, ինչպես նաև ողջամիտ ժամկետ այդ կարծիքներին ծանոթանալու համար։
ՍԴ աշխատակարգի համաձայն՝ նիստի օրերը նշանակում, փոխում, դիմումների քննությունը վարույթ ընդունում կամ մերժում են աշխատակարգային որոշմամբ, հետևապես ԱԺ ներկայացուցչի միջնորդությունն ինքնին բավարար չէ նիստը հետաձգելու համար, այլ անհրաժեշտ է, որ իրավազոր մարմինը նման որոշում կայացնի, ինչի համար էլ անհրաժեշտ է քվորում։
Հիշեցնենք, որ սույն գործով մեկ այլ միջնորդություն էլ դեռևս հունիսի 25-ին ներկայացրել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները՝ հրաժարվելով դիմումից, սակայն դրա քննարկումը հունիսի 30-ին նախատեսված աշխատակարգային նիստում տեղի չի ունեցել՝ քվորումի բացակայության պատճառով, Ի դեպ, «Փաստինֆո»-ն արդեն հայտնել է, որ հունիսի 30-ին տեղի չի ունեցել նաև ՍԴ նիստը, որի օրակարգում ընդգրկված է եղել ութ հարց։
ՍԴ-ն ունի 9 դատավոր, որոնցից 3-ի լիազորությունները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքում հնչեցված հայտարարությամբ դադարեցված են համարվում, իսկ ոստիկաններն էլ թույլ չեն տալիս նրանց մուտք գործել ՍԴ շենք, թեև կան նրանց մակագրված գործեր, ամրակցված գույք, ևս երկու դատավոր գտնվում են արձակուրդի մեջ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2023-09-30 09:108
Армения нуждается в серьезных изменениях во внутриполитическом поле, пересмотре проводимой внешней политики, в противном случае страну может постигнуть участь Нагорного Карабаха. Такое мнение в беседе со Sputnik Армения высказал политолог Бениамин Матевосян.
-
2023-09-30 09:0637
В Арцахе осталось несколько тысяч человек и, кажется, все ждут своей очереди, чтобы побыстрее уехать. Об этом написал в своем микроблоге в Х экс-госминистр Арцаха Артак Бегларян.
-
2023-09-30 09:0380
Экс-спикер парламента Армении, экс-министр здравоохранения Армении, доктор медицинских наук, профессор Ара Баблоян обратился к президенту Азербайджана Ильхаму Алиеву с открытым письмом, призвав последнего сдержать обещание об амнистии армян Нагорного Карабаха.
-
2023-09-29 20:03468
В эти трудные для Армении дни Зангезурский медно - молибденовый комбинат прилагает и будет прилагать все усилия для помощи вынужденным переселенцам из Арцаха. Об этом говорится в заявлении гендиректора ЗММК Романа ХУДОЛИЯ.