Արամ ԱՆՏԻՆՅԱՆ․ ՍԱ ՓՆԹԻՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔ Է ՊԵՏԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ
Հունիսի երեքին պարետը հայտարարեց, որ այսուհետ հանրային վայրերում դիմակ կրելը պարտադիր է։ Քանի որ մեզ համար պարզ չէր հեռուստաընկերության օֆիսային տարածքը հանրային վայր համարվում է, թե ոչ, Արմնյուզ հեռուստաընկերության հաղորդավարներն ապահովության համար սկսեցին եթեր մտնել դիմակներով։
Օրեր անց հեռախոսազրույց ունեցանք Հեռուստառադիոխորհրդի նախագահ Տիգրան Հակոբյանի հետ, որն ասաց, որ եթերում դիմակ կրելը պարտադիր չէ։ Մենք ապահովության համար շարունակեցինք դիմակ կրել եթերում, որովհետև նկատել էինք որ մեր գործընկերների մի մասը դիմակ, այնուամենայնիվ, կրում է եթերում։ Ապա Տիգրան Հակոբյանը հարցազրույց տվեց 168 ժամին ու արդեն փաստով ֆիքսեց, որ դիմակ կրելը եթերում պարտադիր չէ։ Մեր հաղորդավարներն այդ պահից դիմակ սկսեցին չկրել եթերում։
Այնուամենայնիվ այս պահին հեռուսատընկերություն ոստիկաններ են եկել ու վարչական վարույթ են հարուցում եթերում դիմակ չկրելու փաստով։
Սա անշուշտ փնթիության արդյունք է պետական մակարդակով։ Ու որքան էլ ջանացինք խնդրի մեջ չընկնել այսօր ստիպված ենք չպլանավորված խոսակցության մեջ մտնել ոստիկանների հետ։
Նույն այս փնթիությամբ կորոնավիրուսի դեմ ենք պայքարում, երբ մի կողմից նախարարն ասում է, որ ինքնաշեն դիմակներ չկրեն, մյուս կողմից կառավարությունը հոլովակ է թողարկում ինչպես ինքնաշեն դիմակ պատրաստել տանը, մի կողմից ասում է սրճարան մի գնացեք, մյուս կողմից պարետի նորանոր վիդեոներ են տարածվում սրճարաններից։
էլ չասեք, որ վիրուսի այս տեմպի համար քաղաքացին է մեղավոր, լավ? Դուք ու ձեր փնթիությունն են մեղավոր։
Արամ ԱՆՏԻՆՅԱՆ, ֆեյսբուքյան էջ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-14 19:39
Управление по делам о конфискации незаконного имущества Генеральной прокуратуры представило в суд иск о конфискации недвижимости и денежных средств у бывшего замминистра иностранных дел Армении Авета Адонца. Об этом сообщает Генпрокуратура Армении.
-
2025-07-14 19:37
В России продолжаются аресты азербайджанских бизнесменов, связанных с диаспорскими организациями.
-
2025-07-14 18:39
Лица, занимающиеся цветочным бизнесом, провели акцию протеста. Они перекрыли цветами трассу Эчмиадзин-Ереван. Протестующие возмущены тем, что не могут экспортировать свои цветы в Россию.
-
2025-07-14 18:37
Вооруженные отряды напали на ряд поселений друзов в сирийской провинции Сувейда. Уже второй день идут ожесточенные бои.